Բանակցում են

25/08/2009

Ռուսական «Ռոսնանո» պետական ձեռնարկությունը բանակցություններ է վարում Advanced Micro Devices ամերիկյան ընկերության հետ, որը հանդիսանում է Intel-ի գլխավոր մրցակիցը հիշասարքերի, նոր սերնդի բջջային հեռախոսների համար նախատեսված 65 նանոմետրանոց չիպերի շուկայում:

Հիշեցնենք, որ Advanced Micro Devices-ն ամերիկյան ընկերություն է, որն աշխատում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում` մասնագիտանալով համակարգիչների համար նախատեսված չիպերի արտադրության վրա: 2009թ. երկրորդ եռամսյակում ընկերության եկամուտը նվազել է 13%-ով` հասնելով մինչեւ 1,184 մլրդ դոլարի, իսկ զուտ վնասները կազմել են 330 մլն դոլար: