Կադրային բախումներ ԿԳՆ-ում

08/12/2009

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունում աշխատանքային լարված մթնոլորտ է տիրում: Բանն այն է, որ ԿԳ նախարարության աշխատակիցները հիմնականում Հանրապետական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամներ են: ԿԳ ՀՀԿ-ական նախարար Աշոտ Աշոտյանի եւ ԿԳ նախկին նախարար ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի թիմակիցները լուրջ բախումներ են ունենում: ԿԳՆ-ում վարչական աշխատողները բաժանվել են երկու մասի` հանրապետականներ եւ դաշնակցականներ, որի պատճառով աշխատանքային մթնոլորտը խաթարվել է, եւ նախարարությունում պարբերաբար վիճաբանություններ են տեղի ունենում: Ըստ հավաստի աղբյուրների` Ա. Աշոտյանը պատրաստվում է ԿԳ նախարարությունը «մաքրազարդել» դաշնակցական կադրերից: