Տերդ մեռնի, գիտություն

10/09/2009

«Fujitsu» ճապոնական ընկերությունը մշակել է ընդամենը 5 սմ հաստություն ունեցող փոքրիկ համակարգիչ:

Չնայած չափերին` ESPRIMO Q1500 համակարգիչն իր մեջ ներառում է սովորական բարձրակարգ համակարգչի գրեթե բոլոր գործառույթները: Նորարարության կոշտ սկավառակն ունի 320 Gb տարողունակություն: Համակարգչի քաշը կազմում է ընդամենը 1,7 կգ:

Ակնկալվում է, որ նոր մինի համակարգիչը կթողարկվի գերմանական շուկա սեպտեմբերի վերջին: Համակարգչի գինը կազմում է 699 եվրո: