տեխնոլոգիաներ

«Start Up» ֆորում

13.09.2008

Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանում զգալիորեն առաջընթաց է ապրել հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում: Այս ոլորտի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը հենց ՀՀ կառավարության կողմից. այսօր արդեն Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումը գերխնդիր է եւ համարվում է հիմնական ռեսուրս` արտահանվող բնական ռեսուրսներով ոչ այնքան հարուստ երկրում: Վիճակագրական տվյալների համաձայն` այսօր հայաստանյան ՏՀՏ ոլորտում գործում …

կարդալ ավելին

Նորույթ

24.08.2008

ԱՄՆ-ի Yahoo համացանցային պորտալը եւ միկրոպրոցեսորների աշխարհում խոշորագույն արտադրող «Ինտելը» մտադիր են ստեղծել համացանցային համակարգչային հեռուստատեսային ալիքների նոր տիպ: Այս մասին Սան Ֆրանցիսկոյում հայտարարել են երկու ընկերությունների ներկայացուցիչները: Նորույթը, որը ստացել է «հավելված-ալիք» անվանումը, հեռուստադիտողներին թույլ կտա էկրանի հետ «հետադարձ կապ» ունենալ «դուրս լողացող» այն պատուհանների շարքի միջոցով, որոնք միացված են Ինտերնետի ցանցին: Դուրս լողացող …

կարդալ ավելին

«Ինտելի» նոր պրոցեսորը

24.08.2008

Համակարգչային միկրոսխեմաների աշխարհում խոշորագույն արտադրող ամերիկյան «Ինտել» կորպորացիան Կալիֆոռնիայում ներկայացրել է նորագույն «Քոր այ-7» գերարագագործ ութամիջուկ պրոցեսորը՝ «Նեհալեմ» ճարտարապետությամբ: Գլխավոր նորամուծությունն այն է, որ «Նեհալեմ» ճարտարապետության պրոցեսորները կաշխատեն մի քանի անգամ ավելի արագ, ընդ որում` սպառելով ավելի քիչ էներգիա եւ արտազատելով էապես ավելի քիչ ջերմություն: Ըստ «Ինտելի» տարածած մամլո հաղորդագրության` «Նեհալեմ» առաջին պրոցեսորներն արտադրություն կիջնեն …

կարդալ ավելին

Հակերներ չե՞ն

17.08.2008

Որոշ փորձագետների համոզմամբ, վերջին օրերին պետական տարբեր գերատեսչությունների պաշտոնական կայքէջերի վրա իրականացրած «հարձակումները» զուտ տեխնիկական բնույթի չեն: Նրանց համոզմամբ, դրանք իրականացնելու համար օգտագործվում է մարդկանց հոգեբանական ֆակտորը եւ հետաքրքրությունը: Օրինակ, էլեկտրոնային փոստով ուղարկվում է վիրուս պարունակող մի նամակ, որը իբր նախատեսված է ողջ հայության կամ էլ, ասենք, լրագրողական հանրության համար: Նամակը բացելիս համակարգչում եղած ողջ …

կարդալ ավելին

«Արմռոբոտիքս»

05.07.2008

Երեւանում դեկտեմբերին կանցկացվի «Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն»` «Արմռոբոտիքս» մրցույթ: Մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հավաստմամբ` մրցույթի ընդհանուր նպատակն է՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաներ արտադրող երկիր` համակարգում ներգրավելով հիմնականում երիտասարդ մասնագետների, ուսանողների: «Արմռոբոտիքսը» համահայկական երիտասարդական մրցույթ է, որտեղ թիմերը կմրցեն իրենց կողմից նախագծված եւ պատրաստված ինքնակառավարվող սարքերով»,- նշեց նա: Մրցույթին կարող …

կարդալ ավելին

Ե՞րբ կաշառակերները կփոխարինվեն համակարգիչներով

23.05.2008

Բավական երկար ժամանակ խոսվում է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման մասին, սակայն այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չի դառնում: Հայաստանի իշխանությունները շատ ավելի երկար ժամանակ հայտարարում էին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու մասին, սակայն դա նույնպես չի իրականացվել: Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը մեր երկրում շարունակում է մնալ զարգացման ցածր մակարդակի վրա: Թեեւ 2000թ. այդ ոլորտը հայտարարվեց …

կարդալ ավելին

Microsoft -ը չի ուզում գնել Yahoo-ն

23.05.2008

Microsoft կորպորացիան չի պլանավորում ԱՄՆ-ի Yahoo! Inc. համացանցային ընկերության լիակատար գնում, սակայն բանակցություններ է վարում վերջինիս հետ այլ կարգի գործարքների կնքման շուրջ: այդ մասին այսօր հաղորդել «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերին: «Մենք չենք հավակնում գնելու Yahoo!-ն»,- ասել է Բալմերը: «Սակայն մենք փորձում ենք գործարքների շուրջ բանավեճեր վարել Yahoo!-ի հետ, որոնք կարող են …

կարդալ ավելին

Անցկացվելու է «DigiTec Business» ֆորում

16.05.2008

Ներքին եւ արտաքին բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ «DigiTec Business» ֆորումը կանցկացվի հունիսի 26-27-ը: Այդ մասին երեկվա ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, ֆորումի նպատակն է՝ նպաստել բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը, եւ տրամադրել նորարարական ծրագրեր եւ տեղեկատվական հնարավորություններ` բիզնեսի ավտոմատացման համար: Ըստ նրա` այսօր …

կարդալ ավելին

Հասնել Բուրկինա Ֆասոյին

13.04.2008

Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպությունը հրապարակել է «2007-2008թթ. Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների զեկույցը», որի համաձայն՝ աշխարհի 127 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 106-րդ տեղում: Այս դասակարգումը արվում է` հաշվի առնելով, թե տվյալ երկրում որքանո՞վ են մատչելի, հասանելի եւ կիրառելի ինֆորմացիոն տեխնոլոգիաները` զարգացման ի՞նչ աստիճան ունի ինֆորմացիոն հասարակությունը, բնակչության եւ պետական կառավարման համակարգի ո՞ր մասն է օգտվում ինֆորմացիոն …

կարդալ ավելին

«Microsoft»-ը սպառնում է

11.04.2008

Ամերիկյան «Yahoo! Inc». համացանցային ընկերությունը, որը 41 մլրդ դոլարով փորձում է ձեռք բերել «Microsoft» կորպորացիան, երկուշաբթի օրը հայտարարել է, որ չի առարկում ծրագրային ապահովման՝ աշխարհում խոշորագույն արտադրողի հետ գործարքի դեմ, սակայն ցանկանում է, որ նա բարձրացնի առաջարկության գումարը: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: «Microsoft» կորպորացիան ապրիլի 6-ին համացանցային հսկային նախազգուշացրել էր, որ եթե …

կարդալ ավելին

Վերջնաժամկետ է սահմանել

11.04.2008

Microsoft ընկերությունը հայտնել է այն վերջնական ժամկետը, երբ առաջատար համացանցային ընկերություններից մեկը՝ Yahoo-ն կարող է հոժարակամ միաձուլման համաձայնություն տալ: Microsoft-ի ղեկավարության հայտարարության համաձայն, վերջնական ժամկետը նշանակված է ապրիլի 26-ին: Գործարքի գումարը կազմում է 41 միլիարդ դոլար: Եթե ընկերության դրական պատասխանը 3 շաբաթվա ընթացքում չստացվի, «Մայքրոսոֆտը» կարող է դիմել Yahoo-ի գնման «ոչ բարեկամական» միջոցների, բայց արդեն …

կարդալ ավելին

Ամենաթեթեւ բջջային հեռախոսը

11.02.2008

Իսրայելի Modu Mobile ընկերությունը մշակել է աշխարհում ամենաթեթեւ բջջային հեռախոսը. ասված է այսօր www.absolutegadget.com կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը մասնագիտացված է համակարգչային տեխնիկայի նորույթների բնագավառում: Modu Mobile ընկերության նորույթն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենափոքր եւ ամենաթեթեւ ձեռքի հեռախոսը, որի քաշն ընդամենը 40 գրամ է: Հեռախոսի հաստությունը 7,8 միլիմետր է, բարձրությունը՝ 3,7 …

կարդալ ավելին

«Open XML» նոր ստանդարտ

04.02.2008

«Microsoft» ընկերության կենտրոնական գրասենյակի Գործարար ռազմավարության եւ կոմունիկացիաների գլխավոր մենեջեր Վիլֆրիդ Գրոմմենը երեկ հանդիպել է Հայաստանի պետական եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ` քննարկելու ՀՀ-ում «Open XML» նոր ստանդարտի առկայությունը, դրա ընկալելի լինելը, ինչպես նաեւ՝ ճշտելու ստանդարտի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու կարծիքները: «Microsoft»-ի առաջարկած այս ստանդարտը թույլ է տալիս տարբեր համակարգերի, պլատֆորմների, տարբեր արտադրողների կողմից …

կարդալ ավելին

Apple-ի նոր համակարգիչը

18.01.2008

«էփլ» կորպորացիայի ղեկավար Սթիվ Ջոբսը հանրությանն է ներկայացրել աշխարհում ամենաբարակ եւ ամենաթեթեւ դյուրակիր համակարգիչը: 1,3 կիլոգրամ քաշով «Մակբուք-էյր» մեքենան Ջոբսը հանել է ամերիկյան ստանդարտ գրասենյակային դեղին ծրարից, որը չափով փոքր-ինչ մեծ է AA ֆորմատի թղթի թերթից: Դա տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկո քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) «Մոսկոուն» ցուցադրակենտրոնում «Մակուորլդ-2008» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դրանով իսկ տպավորիչ ժեստերի …

կարդալ ավելին

Առաջ է անցել «Duracell»-ից եւ «Energizer»-ից

18.01.2008

Էլեկտրոնիկայի Ճապոնիայի խոշորագույն արտադրողներից մեկը` «Matsushita Electric Industrial Co.»-ն, որը համաշխարհային սպառողին ավելի հայտնի է իր «Panasonic» առեւտրային անվանումով, ստեղծել է աշխարհում ամենաերկարակյաց ալկալիական (հիմնային) մարտկոցիկը: Ճապոնական կոնցեռնը պնդում է, որ իր «Evolta» նոր մարտկոցիկը, որի անվանումը կազմված է «Էվոլյուցիա» եւ «voltage» («լարում») բառերից, 20 տոկոսով ավելի երկար կաշխատի, քան նրա գլխավոր մրցակիցների համանման արտադրանքները` …

կարդալ ավելին

Այ քեզ բան…

18.01.2008

Ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ մոտ ապագայում մարդիկ կարող են ռոբոտներին կառավարել ուղեղի իմպուլսների միջոցով` չգործադրելով ոչ մի կարգի ֆիզիկական ջանք, նույնիսկ չսեղմելով կոճակները: Ճապոնիայի Գիտության եւ տեխնիկայի վարչությունը եւ ԱՄՆ-ի Դյուկի համալսարանը (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) կատարել են մի գիտափորձ, որի ընթացքում մեկուկես մետր հասակ ունեցող ռոբոտը նմանակել է կապիկի քայլվածքը: Կենդանու ուղեղի իմպուլսները ռոբոտին …

կարդալ ավելին

Կստեղծվի «Sun MicroSystems»-ի 2 լաբորատորիա

25.12.2007

ՀՀ կառավարության եւ «Sun MicroSystems»-ի միջեւ կնքված պայմանագրով Երեւանի պետական համալսարանում այս տարվա աշնանը բացվել է առաջին լաբորատորիան: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ մյուս 2 լաբորատորիաների ստեղծման պատվերներն արդեն կան, որոնց սարքավորումները Հայաստան կներկրվեն մինչեւ փետրվար: «Sun MicroSystems»-ի հետ ծրագիրը մեկնարկել է դեռ 2006 թ. նոյեմբեր-դեկտեմբերին, երբ արտասահմանցի եւ տեղացի խորհրդատուների …

կարդալ ավելին

Վնասի հատուցում են պահանջելու

01.12.2007

Աշխարհի խոշորագույն համակարգչային ծրագրեր արտադրող ընկերությունների շահերի պաշտպանությամբ զբաղվող միջազգային «Business Software Alliance» (BSA) ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն` Հայաստանում արձանագրվել է հեղինակային իրավունքի խախտման 95 տոկոս ցուցանիշ: Ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանի հավաստմամբ` BSA-ի գործունեությունը Հայաստանում ունենալու է 3 ուղղություն, որից առաջինն իրազեկման խնդիրն է: «Հայաստանն ունի համակարգչային ծրագրերի հեղինակային իրավունքների պաշտպանության բնագավառում խնդիրներ …

կարդալ ավելին

«ԴիջիԹեք 2007»

28.10.2007

Հոկտեմբերի 26-28-ը տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած «ԴիջիԹեք 2007» տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների արդեն երրորդ ցուցահանդեսը, որին այս տարի մասնակցում է 43 ընկերություն: Երեկ ցուցահանդեսի բացման արարողությանը նախորդած մամուլի ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ցուցահանդեսի համար երկու կարեւոր ցուցանիշ գոյություն ունի` …

կարդալ ավելին

«Microsoft»-ը` 2008-ին

28.10.2007

Համաշխարհային շուկայի առաջատար «Microsoft» ընկերությունը 2008-ին Հայաստանում մի շարք ծրագրեր կիրականացնի: «Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է «Microsoft»-ի ներկայացուցչությունը, եւ մեծ ուրախությամբ կարող եմ նշել այն առաջընթացի մասին, որն արձանագրվել է այս ընթացքում կրթության բնագավառում, ինչպես նաեւ՝ մեր առաջնային արտադրանքի` «Windows»-ի, «Office»-ի եւ «New Generation»-ի հայերեն տարբերակի ստեղծման բնագավառում»,- «Արմենպրեսին» փոխանցել է …

կարդալ ավելին