Կստեղծվի «Sun MicroSystems»-ի 2 լաբորատորիա

25/12/2007

ՀՀ կառավարության եւ «Sun MicroSystems»-ի միջեւ կնքված պայմանագրով Երեւանի պետական համալսարանում այս տարվա աշնանը բացվել է առաջին լաբորատորիան: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ մյուս 2 լաբորատորիաների ստեղծման պատվերներն արդեն կան, որոնց սարքավորումները Հայաստան կներկրվեն մինչեւ փետրվար: «Sun MicroSystems»-ի հետ ծրագիրը մեկնարկել է դեռ 2006 թ. նոյեմբեր-դեկտեմբերին, երբ արտասահմանցի եւ տեղացի խորհրդատուների միջոցով պատրաստվեց բիզնես-ծրագիրը եւ դրա ներդրումային ուղղությունները: Ծրագիրը ներառում է երեք հիմնական բաղադրիչ, որոնցից է Հայաստանում լուծումների եւ ծրագրավորման կենտրոնի հիմնումը: Կենտրոնը կունենա թիմ, որը կոնկրետ լուծումներ կառաջարկի եւ հետազոտական ծրագրեր կիրականացնի այդ ոլորոտում: