Նորույթ

24/08/2008

ԱՄՆ-ի Yahoo համացանցային պորտալը եւ միկրոպրոցեսորների աշխարհում խոշորագույն արտադրող «Ինտելը» մտադիր են ստեղծել համացանցային համակարգչային հեռուստատեսային ալիքների նոր տիպ: Այս մասին Սան Ֆրանցիսկոյում հայտարարել են երկու ընկերությունների ներկայացուցիչները: Նորույթը, որը ստացել է «հավելված-ալիք» անվանումը, հեռուստադիտողներին թույլ կտա էկրանի հետ «հետադարձ կապ» ունենալ «դուրս լողացող» այն պատուհանների շարքի միջոցով, որոնք միացված են Ինտերնետի ցանցին:

Դուրս լողացող պատուհանները կհայտնվեն հեռուստացույցի էկրանի անկյուններում՝ պատկերից վերեւ: Նման պատուհաններ ունեն այն հեռուստացույցները, որոնք ունեն «պատկեր պատկերի մեջ» գործառույթը: Այս գործառույթն օգտագործվում է, օրինակ, մի քանի հաղորդում զուգահեռ դիտելու համար: Նոր հեռուստացույցներում «հավելված-ալիքների» միջոցով կհեռարձակվի ինտերնետ-բովանդակությունը: Օրինակ՝ բաժնետոմսերի գնանշումները, էլեկտրոնային փոստի պատուհանը, նորությունների վազող տողերը: