Առաջ է անցել «Duracell»-ից եւ «Energizer»-ից

18/01/2008

Էլեկտրոնիկայի Ճապոնիայի խոշորագույն արտադրողներից մեկը` «Matsushita Electric Industrial Co.»-ն, որը համաշխարհային սպառողին ավելի հայտնի է իր «Panasonic» առեւտրային անվանումով, ստեղծել է աշխարհում ամենաերկարակյաց ալկալիական (հիմնային) մարտկոցիկը: Ճապոնական կոնցեռնը պնդում է, որ իր «Evolta» նոր մարտկոցիկը, որի անվանումը կազմված է «Էվոլյուցիա» եւ «voltage» («լարում») բառերից, 20 տոկոսով ավելի երկար կաշխատի, քան նրա գլխավոր մրցակիցների համանման արտադրանքները` «Duracell» եւ «Energizer» մակնիշների ներքո: Գինեսի գրքի ներկայացուցիչներն «Evolta»-ին «ամենաերկար գործող ալկալիական մարտկոցիկի» հավաստագիր են տվել արտադրանքի պաշտոնական թեստավորումից հետո: Սպասվում է, որ նոր էներգակիրն աշխարհի շուկաներում կհայտնվի ապրիլին, չորս մարտկոցիկից բաղկացած փաթեթավորման մոտավոր գինը կկազմի 5,4 ամերիկյան դոլար: