«էփլ» կորպորացիայի ղեկավար Սթիվ Ջոբսը հանրությանն է ներկայացրել աշխարհում ամենաբարակ եւ ամենաթեթեւ դյուրակիր համակարգիչը: 1,3 կիլոգրամ քաշով «Մակբուք-էյր» մեքենան Ջոբսը հանել է ամերիկյան ստանդարտ գրասենյակային դեղին ծրարից, որը չափով փոքր-ինչ մեծ է AA ֆորմատի թղթի թերթից: Դա տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկո քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) «Մոսկոուն» ցուցադրակենտրոնում «Մակուորլդ-2008» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դրանով իսկ տպավորիչ ժեստերի հայտնի սիրահար Ջոբսն ընդգծել է շարժական էՀՄ-ի սենսացիոն չափերը: Ամենաբարակ մասում դյուրակիր համակարգչի հաստությունը կազմու է լոկ 4 միլիմետր, իսկ դրա «ամենաուռուցիկ ծալվածքը» չի գերազանցում 2 սանտիմետրը: Ըստ որում «Էփլի» ճարտարագետները կարողացել են մեքենայում տեղադրել կոշտ սկավառակ՝ հիշողության 80 գիգաբայթ ծավալով եւ «Ինտել Քոր-2 Դուո» արդիական բարձրարտադրողական պրոցեսոր: