Ուզում է համագործակցել

10/05/2009

«Microsoft» ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը հայտարարել է, որ համագործակցության եզրեր է փնտրում «Yahoo»-ի հետ եւ հույս ունի, որ այդ համագործակցությունից կծնվեն «ավելի լավ ապրանքներ»: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Բալմերի ուղեւորությունը Սան Ֆրանցիսկոյի ծոց ասեկոսեների տեղիք է տվել: Ենթադրվում է, որ նա այնտեղ է մեկնել «Yahoo»-ի գործադիր տնօրեն Քերոլ Բարցի հետ գործարքի մանրամասները քննարկելու նպատակով: Բալմերը հուսով է, որ «Yahoo»-ն, ի վերջո, կհամաձայնի համագործակցել ինտերնետային որոնումների բնագավառում, եւ երկու ընկերությունները միասին կարող են ավելի շատ հաճախորդներ եւ գովազդատուներ գրավել: «Yahoo»-ն եւ «Microsoft»-ը ինտերնետային որոնումների շուկայի համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ խոշորագույն մասնակիցներն են: