«France Telecom Orang» խմբի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը չի բացառել, որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող միջազգային ելքի օպտիկամանրաթելային կապուղի կանցկացվի: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարել է ինքը` Ռիշարը` «Orange Armenia»-ի գլխավոր սրահում Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամների եւ Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնի, արտաքին առեւտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշի հետ նախաճաշ-հանդիպման ժամանակ: Նշենք, որ ֆրանսիացի պաշտոնյաները Հայաստան են եկել պետական այցով ՀՀ ժամանած նախագահ Նիկոլա Սարկոզիի պատվիրակության կազմում: Ի դեպ, Հայաստանը տվյալների փոխանցման միջազգային օպտիկամանրաթելային մայրուղիներին ներկայումս միացած է «ԱրմենՏելի», «GNC-Alfa»-ի եւ «Fibernet»-ի կապուղիներով։