«You Tube»-ը դառնում է հեռուստատեսություն

09/04/2011

«Google» կորպորացիան մտադիր է լրջորեն օգտագործել «You Tube» կայքի ընձեռած հնարավորություններն ու այդ կայքում թեմատիկ վիդեոալիքներ բացել: Հայտնի է, որ «Google»-ը պատրաստվում է արվեստն ու սպորտը ներկայացնող միանգամից 20 ինտերնետային ալիքներ ստեղծել, որոնք ամեն շաբաթ կհամալրվեն օրիգինալ, պրոֆեսիոնալ մշակված նոր բովանդակությամբ: Եվ միաժամանակ այլ ալիքներում կհամակարգվեն ու կվերադասավորվեն ինտերնետում արդեն իսկ տեղադրված վիդեոնյութերը: Այդ քայլով «Google»-ը փորձելու է «You Tube»-ը վերածել on-line հեռուստատեսության եւ բարձրացնել նրա մրցունակությունը: Նորամուծությունները կյանքի կոչելու համար կորպորացիան ծախսելու է 100 մլն դոլար: Որոշվել է, որ առաջին քայլը պետք է անեն հոլիվուդյան «աստղերը», որոնցից «Google»-ը կգնի վիդեոհոլովակներն ու կտեղադրի իր նորաստեղծ ալիքներում: Հայտնի է, որ «You Tube» օրական այցելում է մոտ 2 մլրդ մարդ: