2012 թվականին Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել iPhone 6 սմարթֆոնը, որը համալրված կլինի մի շարք նորարարական լուծումներով: Սմարթֆոնը կունենա անլար լիցքավորման համակարգ, ինչպես նաեւ 4-րդ սերնդի LTE բջջային ցանցի ապահովում: Սպասվում է, որ սեպտեմբերին կթողարկվի 5-րդ սերնդի iPhone-ը: Ըստ DigiTimes-ի, սարքը համալրված կլինի A5 երկմիջուկանի պրոցեսորով ու 8 MP կետայնության տեսախցիկով: 5-րդ սերնդի սմարթֆոնի արտադրմամբ կզբաղվի թայվանական Pegatron Technology ընկերությունը, որն արդեն իսկ ստացել է 15 մլն iPhone-ի պատվեր: