Մեկ երրորդը

02/06/2011

Վերջին 2 տարում Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվն աճել է 6 անգամ: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստում: Հայաստանի բնակչության մեկ երրորդը, այդպիսով, օգտվում է ինտերնետից: Բացի այդ` ըստ Մ. Վարդանյանի, 60 անգամ նվազել են ինտերնետային սակագները: