Կանայք կողմ են սոցիալական ցանցերի վերահսկողությանը

29/09/2011

«Ռունետում» սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողության գաղափարը, որի անհրաժեշտության մասին հայտնել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, ավելի շատ ստացել է կանանց աջակցությունը, քան տղամարդկանց: Այդ մասին են վկայում Superjob-ի կազմակերպած հարցման տվյալները: Համացանցի օգտատեր հանդիսացող 1600 հարցվածների 42 տոկոսը կողմ է պատասխանել սոցցանցերի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն, մյուս 42 տոկոսը` դեմ, եւս 16 տոկոսը` դժվարացել են պատասխան տալ: Ընդ որում` վերահսկողությանը կողմ են հատկապես կանայք` 50 տոկոսը, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, կողմ են արտահայտվել սոցցանցերի ազատությանը` 53 տոկոսը: Նրանք, ովքեր կողմ են վերահսկողություն սահմանելուն, հաճախ կարծիք են հայտնում, որ անհրաժեշտ է օգտատերերին մեկուսացնել անպետք ու վնասակար տեղեկատվությունից, իսկ հակառակ կարծիք ունեցողները դա համարում են մարդու իրավունքների խախտում: