Էս էլ ու պըրծ

25/08/2011

Phone սմարթֆոնների համար մշակվել է մի ծրագիր, որի միջոցով հնարավոր է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը: Melon Meter ծրագիրը ձմերուկի հասածության աստիճանը որոշում է ձայնի միջոցով: Գնորդին խորհուրդ է տրվում նշել ձմերուկի չափը, սմարթֆոնի բարձրախոսն ուղղել դեպի այն ու մի քանի անգամ ձեռքով հարվածել ձմերուկի կեղեւին: Ծրագիրը կուսումնասիրի ձայնն ու կորոշի` հասա՞ծ է ձմերուկը, թե՞ ոչ: Ծրագրի նկարագրությունում ասված է, որ այն կարող է որոշել միայն ձմերուկի հասածության աստիճանը, բայց ոչ` քաղցրության: Դրանով կարելի է որոշել միայն ձմերուկի հասածությունը, իսկ, օրինակ, սեխինը` ոչ: Melon Meter-ը App Store-ի ծրագրերի խանութում վաճառվում է 1,99 դոլարով: Այն կարող է աշխատել ոչ միայն iPhone-ի, այլեւ` iPad-ի iOS 4 եւ ավելի բարձր iPod touch-ի միջոցով: