Սկսել են բլոգից

18/08/2011

«Windows 8» օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, սակայն «Microsoft» ընկերությունն արդեն բացել է պաշտոնական բլոգ` նվիրված ՕՀ-ի նոր տարբերակին: Բլոգը գործում է օգոստոսի 15-ից եւ դեռեւս ունի մեկ գրառում` հիմնականում նախատեսված մշակողների համար: «Microsoft»-ը խոստանում է ներկայացնել ՕՀ-ի մասին նոր մանրամասներ հաջորդ ամիս կայանալիք «Build expo» ցուցահանդեսի ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Windows 8»-ը չի պահանջի հավելյալ սարքային թարմացումներ: «Windows»-ի փոխնախագահ Թամի Ռելլերը «Worldwide Partner Conference 2011» միջոցառման ընթացքում հայտարարել էր, որ ՕՀ-ի նոր տարբերակը, հնարավոր է, նույնիսկ ավելի ցածր սարքային պահանջներ ունենա, քան «Windows 7»-ը: