«Facebook» սոցիալական ցանցն այլեւս չի արգելափակի ալկոհոլի, ծխախոտի եւ ազարտային խաղերի գովազդը: Ցանցի սեփականատերերը որոշել են մեղմացնել նաեւ այլ ապրանքատեսակների եւ ծառայությունների գովազդի տեղադրման մեխանիզմները, որոնք նախկինում խստորեն սահմանափակվում էին: Շուտով այլեւս «տաբու» չեն համարվի կաթնամթերքի, դեղամիջոցների եւ զենքի գովազդային հոլովակները: Կվերանան նաեւ տարիքային սահմանափակումները, եւ ցանկացած գովազդ հասու կլինի սեփական էջն ունեցող անչափահասներին: Այսպիսով «Facebook»-ը հրաժարվում է որեւէ պատասխանատվություն կրել տեղադրված գովազդի համար` պատասախանատու դարձնելով հենց գովազդատուներին ու user-ներին: Օրենքների պարզեցումը սոցցանցի նոր մարտավարության հիմքն է: «Facebook»-ն աշխատելու է որքան կարելի է հեշտացնել գովազդատուների մուտքը դեպի ցանց` առաջարկելով նրանց գրավիչ պայմաններ: Աշխարհով մեկ մեծ տարածում ունեցող ցանցը նախկինում փորձում էր հաշվի առնել տարբեր երկրների օրենսդրությունը, սակայն մոտ ժամանակներս ցանցը լիակատար ազատություն ու թափանցիկություն ձեռք կբերի: Եվ ստացվում է, որ այսուհետ ազարտային խաղերի մասնակիցը դառնալու հրավեր կստանան այն երկցները, որտեղ ազարտային խաղերը արգելված են` Հնդկաստանը, Շվեդիան, Նորվեգիան, Բելգիան: