10 անհավատալի փաստ Facebook-ի մասին

08/12/2011

1. Ֆեյսբուքի օգտագործողների 25%-ից ավելին բաժանվել է սիրելիից անմիջապես սոցցանցում

2010-ի հունիսին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սոցցանցի 1,000 օգտագործողների 25%-ին «թողել» են Ֆեյսբուքի միջոցով (անձնական կարգավիճակը փոխելով): Ավելին` հարցվածների 21%-ը հաստատել է, որ սոցցանցով հարաբերություններին վերջ տալը բավական հարմար տարբերակ է:

2. Սոցցանցի օգտագործողները միջինում ունեն 130 ընկեր

Կանայք ավելի շատ ընկերներ ունեն Ֆեյսբուքում, քան տղամարդիկ: Սակայն հազարավոր ընկերներ ունենալու դեպքում էլ օգտագործողները կանոնավոր կերպով շփվում են 4-7 ընկերների հետ:

3. Ֆեյսբուքը թույլ չի տալիս տեղադրել կրծքով կերակրող կանանց նկարներ

Համաձայն Ֆեյսբուքի կանոնադրության` կայքում արգելվում են կրծքով կերակրող կանանց նկարները: Ու սա` այն սոցցանցում, որտեղ հաճախ կարող ես գտնել կիսամերկ, բիկինիներով կամ առանց դրա նկարներ, եւ այլն: Ի պատասխան այս արգելքի` 11,000 բարկացած կանայք միավորվեցին եւ որպես գլխավոր նկար` տեղադրեցին լուսանկար, որտեղ կրծքով կերակրում են:

4. Հինգ ամուսնալուծություններից մեկը տեղի է ունենում Ֆեյսբուքի պատճառով

Ընտանեկան իրավաբանների ամերիկյան ակադեմիայի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 80 տոկոս դեպքերում ամուսիններն իմանում են իրենց կողակցի դավաճանության մասին Ֆեյսբուքի միջոցով:

5. Ալ Պաչինոն եղել է Ֆեյսբուքի առաջին «դեմքը»

Հիշո՞ւմ եք տարիներ առաջ Ֆեյսբուքի գլխավոր էջում տեղադրված տխուր տղայի նկարը: Իրականում այդ լոգոտիպում պատկերված էր երիտասարդ Ալ Պաչինոն: Այն պատրաստել էր Մարկ Ցուկերբերգի ընկերը` Էնդրյու ՄքՔոլումը:

6. Օգտագործողների 36%-ը սեքսից հետո ստուգում է իր Facebook-ը, Twitter-ը կամ SMS գրում

Ծխե՞լ սեքսից հետո: Սա արդեն շատ հին է: Retrevo ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 20-35 տարեկան կանանց ու տղամարդկանց 36%-ը սեքսից հետո «երեւում է ինտերնետներում»:

7. Ավելի քան 350 մլն օգտագործող տառապում է «ֆեյսբուքացավով»

ԱՄՆ հոգեբույժներն արդեն ներկայացրել են հատուկ տերմին` FAD (Facebook Addiction Disorder-Ֆեյսբուքից կախվածության խանգարում): Այս խանգարման ախտանիշներն են աշխատունակության անկումը, կենտրոնանալու անկարողությունն ու մեկուսացումը:

8. Ֆեյսբուքցիներն ավելի ցածր գնահատական ունեն, քան սոցցանցում չգրանցվածները

Դեռեւս 2009-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սոցցանցում ժամանակ անցկացնելը բավական ազդում է գնահատականների վրա: Ընդ որում` օգտագործողների 79% -ի մտքով չի անցնում անգամ, որ Ֆեյսբուքը կարող է վատ անդրադառնալ ուսման վրա:

9. Burger King-ն անվճար համբուրգերներ էր տալիս նրանց, ովքեր ջնջում էին իրենց ընկերներին

2009-ի հունվարին գովազդային արշավի շրջանակներում Burger King ընկերությունը անվճար հյուրասիրում էր նրանց, ովքեր Ֆեյսբուքից հրապարակավ ջնջում էին իրենց ընկերներին: Այսպես, ջնջված ընկերները հաղորդագրություն էին ստանում, որ ջնջվել են «հանուն անվճար բուրգերի»: Այս ակցիային մասնակցեցին 55,000 օգտագործողներ ու ջնջվեցին 250,000-ը:

10. Ձերբակալվեց իր 13-ամյա աղջկան Ֆեյսբուքում սեռական բնույթի առաջարկ անելու համար

Պենսիլվանիա նահանգի 39-ամյա բնակիչ Ջոն Ֆորհենդը Ֆեյսբուքում սեռական բնույթի առաջարկություններ էր արել իր տասներեքամյա աղջկան, որն այս մասին պատմել էր իր մորը: Վերջինս դիմել էր Ոստիկանություն, եւ Ֆորհենդը ձերբակալվել էր:

PCNews.am