Google-ը պատահաբար բացել է իր գաղտնիքը

23/06/2012

Google ընկերությունը պատահականորեն ներկայացրել է պլանշետների եւ սմարթֆոնների համար նախատեսված օպերացիոն նոր Անդրոիդ համակարգի գաղտնիքը. տեղեկացնում է Droid-Life բլոգը: Ինչպես եւ սպասվում էր` նոր համակարգը կկոչվի 4.1 Jelly Bean, այս հիշատակությունն արված է եղել Google Play-ի օնլայն խանութում, սակայն ավելի ուշ հայտարարությունը հանվել է: Նախատեսվում է, որ Անդրոիդ 4.1-ը կներկայացվի Google I/O-ի համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 27-ին Սան Ֆրանցիսկոյում: Նշվում է, որ միջոցառման ժամանակ, հնարավոր է, որ ընկերությունը կներկայացնի սեփական արտադրության 7 դյույմանոց էկրանով պլանշետը:

Այս պահի դրությամբ ամենաարդիական Անդրոիդ համակարգը համարվում է 4.0 Ice Cream Sandwich-ը, որը թողարկվել է 2011թ.-ին: Սակայն, վիճակագրության համաձայն` այդ համակարգից օգտվում է Անդրոիդով ամարթֆոն ունեցողների միայն 7%-ը, իսկ առավել մեծ հեղինակություն է վայելում 2.3 համակարգը, որը թողարկվել էր 2010թ.: