Մշակույթ

Մշակույթի նախարարության համար ժամանակակից կերպարվեստն ավելորդ ոլորտ է

14.06.2012

Հայաստանյան մշակութային քաղաքականության մեջ (եթե, իհարկե, նման քաղաքականություն գոյություն ունի) ժամանակակից արվեստը շարունակում է ընկալվել որպես լուսանցքային ոլորտ: Մշակույթի նախարարության ռազմավարությունը ժամանակակից արվեստի տիրույթում նույնքան «թափթփված» եւ անհեռանկարային է, որքան անհույս է առհասարակ մեր մշակութային ժառանգությունն աշխարհին ներկայացնելու խոհեմ քայլերի ակնկալիքը: Մեր տարածաշրջանային երկրները` ղեկավարների մակարդակով, փորձում են աշխարհի հետ կոնտակտ ստեղծել արվեստի միջոցով (առանց …

կարդալ ավելին

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

14.06.2012

Դոստոեւսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները Այստեղ մեզ հետաքրքրում են մի քանի պահեր: 1. Առաջին պահը մեզ արդեն ծանոթ է` դա, Դոստոեւսկու օգտագործած, երազի ֆանտաստիկական տրամաբանությունն է: Հիշեցնենք նրա խոսքերը. «… Թռչում-անցնում ես ժամանակի եւ տարածության եւ գոյության ու բանականության օրենքների միջով եւ կենում ես լոկ կետերի վրա, որոնց մասին անրջում է սիրտը» («Ծիծաղելի մարդու երազը»): …

կարդալ ավելին

«Թող խոսի «Հայֆիլմը» պետությանը վերադարձնելու համար»

12.06.2012

Մեր թերթին տված հարցազրույցում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից փորձել էինք նաեւ պարզել գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի իրավական խախտումների վերաբերյալ մանրամասներ: Հիշեցնենք, որ Վ. Մարտիրոսյանը պնդում է, որ 7 տարի շարունակ արտադրման փուլում գտնվող «Սողանք» ֆիլմի կապակցությամբ էկրանավորման իրավունքի պայմանագրային ժամկետները վաղուց սպառվել են, իսկ որպես սցենարիստի` իր հետ …

կարդալ ավելին

«Կաննի» կինոշուկայի ջարդը տվեցինք

09.06.2012

«Սփիլբերգի` ֆիլմ նկարահանելու խնդիրը քաղաքական էր, որն իմ անզգույշ քայլի պատճառով թուրքերը շահարկեցին»,- խոստովանում է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը Ինչպես նախորդ երեք տարիներին, այնպես էլ 2012թ. մայիսի 16-27-ին կայացած «Կաննի» փառատոնի շրջանակներում գործող կինոշուկայում հայկական տաղավարի ներկայությունը Գ. Գեւորգյանը որակում է «բեղմնավոր եւ արդյունավետ»: Ընդհանրապես «Կաննից» վերադառնալուց հետո Կինոկենտրոնի տնօրենը մամուլի ասուլիսները բացում եւ …

կարդալ ավելին

Ներամփոփ եւ գեղարվեստորեն սադրիչ քանդակներ

07.06.2012

Մայիսի 30-ին «Ակադեմիա» պատկերասրահում կայացավ քանդակագործ Աշոտ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը, որը կշարունակի ցուցադրվել մինչեւ հունիսի 16-ը: «Anti stangnation» խորագրով ցուցահանդեսի թե՛ նրբանկատորեն արված էքսպոզիցիան, թե՛ հեղինակի աշխարհայացքն ու արվեստի ընկալումն առաջ են քաշում այսօրվա համար բավականին ակտուալ, բազմաշերտ հարցադրումներ: «Anti stangnation» խորագիրն ունի փիլիսոփայական ուշագրավ ուղենիշ: Այն մեր հոգնած իրականությանն ու հասարակությանն առաջարկում է հակալճացման …

կարդալ ավելին

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

07.06.2012

Դոստոևսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները Դոստոեւսկու կողմից կառնավալային ավանդույթի յուրացման համար էական նշանակություն ուներ 18-րդ դարի գրականությունը, եւ ամենից առաջ` Վոլտերն ու Դիդրոն, որոնց համար բնութագրական է կառնավալիզացման զուգակցումը բարձր երկխոսական կուլտուրային, անտիկ շրջանի եւ Վերածննդի երկխոսությունների վրա դաստիարակված: Այստեղ Դոստոեւսկին գտնում էր ռացիոնալիստական փիլիսոփայական գաղափարի հետ կառնավալիզացման օրգանական զուգադրումը, եւ մասամբ` սոցիալական թեմայի: Կառնավալիզացման …

կարդալ ավելին

ԼՂ-ն Օպերա կունենա

31.05.2012

Շուտով ԼՂ-ում կգործի օպերային թատրոն: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը: Օպերա հիմնադրելու նախաձեռնողը ԼՂ մշակույթի նախարարությունն է, որն արդեն սկսել է թատրոնի ստեղծման …

կարդալ ավելին

«Կարճ ֆիլմը լավ անձնագիր է հետագայում լիամետրաժ ֆիլմ նկարելու համար»

31.05.2012

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) շարունակվում է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որտեղ, հայ հեղինակներից բացի, ներկայացվում են նաեւ օտարազգի բավականին հետաքրքիր ռեժիսորների ֆիլմեր: Հարկ է նշել, որ ՆՓԱԿ-ն այն տարածքն է, որտեղ, մասնավորապես, հայ արվեստագետները հնարավորություն ունեն անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնց կինոյի լեզվով էկրանավորումը, համենայնդեպս, չի խրախուսվում պետական ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմերում, կամ դրանց …

կարդալ ավելին

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

31.05.2012

Դոստոևսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները «Ծիծաղելի մարդու երազում» մեզ ամենից առաջ ապշեցնում է այդ ստեղծագործության համապարփակվածությունը եւ միաժամանակ` դրա ծայրահեղ խտացվածությունը, զարմանահրաշ գեղարվեստա-փիլիսոփայական լակոնիզմը: Որեւէ ծավալված տրամաբանական փաստարկում դրանում չկա: Այստեղ շատ վառ արտահայտվում է Դոստոեւսկու գաղափարը գեղարվեստորեն տեսնելու եւ զգալու այն բացառիկ ունակությունը, որի մասին մենք խոսում էինք նախորդ գլխում: Մեր առջեւ այստեղ գաղափարի …

կարդալ ավելին

Մեկնարկել է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը

27.05.2012

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մայիսի 24-31-ը տեղի է ունենում «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որն իրականացվում է արդեն տասը տարի: Կինոդիտումներից զատ, ՆՓԱԿ-ում քննարկումներ են կազմակերպվում ինչպես ներկայացված ֆիլմերի, այնպես էլ` առհասարակ կինոաշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «Մեկ կադր» կինոփառատոնն ընդհանրապես ֆիլմի կառուցվածքային ինքնատիպ մոդել է «պեղել»: Օրինակ` «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգում …

կարդալ ավելին

«Այնպիսի հայացքով են նայում գրքի ոլորտին, կարծես վաղը չէ մյուս օրը գրքի հոգեհանգիստն է»

24.05.2012

Հայաստանում հայտարարված գրքի տարուն նվիրված «ճոխ» տոնակատարությունները փաստեցին մեկ բան` գրքի, գրականության ու ընթերցանության մշակույթի հուշը` ֆորմալ իմաստով, հասարակության գիտակցության մեջ կա, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակությունը, հանձինս երկրի վերնախավի` չի տիրապետում գրքի բովանդակությանը, պետք է արձանագրել, որ մենք հայտարարել ենք գրքի հակատոն: Մեր իշխանությունները գունագեղ հրավառությամբ փառաբանելով գրքի շապիկը` խանդավառությամբ թաղեցին գրքի …

կարդալ ավելին

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

24.05.2012

Դոստոևսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները Մենք ցրիվ շարվածքով առանձնացրինք ընտանեվարության եւ գռեհկացման առավել կտրուկ երանգները, օկսյումորային զուգակցումները, մեզալյանսները, վայրէջքը, նատուրալիզմն ու սիմվոլիկան: Մենք տեսնում ենք, որ տեքստը շատ ու շատ դրանցով հագեցած է: Մեր առջեւ կառնավալիզացված մենիպեայի բավական խտացված նմուշ է: Հիշեցնենք ամբիվալենտական զուգադրման սիմվոլիկ նշանակությունը` մահ-ծիծաղ (այստեղ` զվարթություն)-խրախճանք (այստեղ` «ակռատեցի եւ խմեցի»): Այնուհետեւ, գերեզմանաքարի …

կարդալ ավելին

Ասելիք ու անելիք չունեցող նախարարություն

22.05.2012

ՀՀ մշակույթի նախարարությունը, պարզվում է` ինքնիշխան գերատեսչություն է, որը լրատվամիջոցների գործառույթը հավանաբար համարում է իր կողմից կազմակերպված հրավառությունների պատկերավոր նկարագրումը: Ոչ ավելին: Վերջին շրջանում մեր թերթում բազմաթիվ հրապարակումներ են եղել մշակույթի ոլորտի վերաբերյալ, մասնավորապես այն մասին, թե որտեղ են մսխվում պետբյուջեից նախարարությանը տրամադրվող գումարները` նկատի ունենալով Մշակույթի նախարարության այսօրվա պատասխանատուների անհասկանալի «տուրիստական ճամփորդությունները», փառատոների անարդյունավետ …

կարդալ ավելին

«Այս հեռուստաեթերի կոմբիկերը հասարակությանը որակազրկում է»

22.05.2012

Մայիսի 18-ին աշխարհում, ինչպես նաեւ` Հայաստանում նշվեց «Թանգարանների միջազգային օրը», իսկ մայիսի 19-ը հայտարարվեց «Թանգարանային գիշեր», որի շրջանակներում մարդիկ կարող էին անվճար այցելել թանգարաններ: Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր տարածքի համեմատ շատ պատմական հուշարձաններ ու թանգարաններ ունի, հետեւաբար` մեր թանգարանային ցանցը բավականին հարուստ եւ բազմաբովանդակ է: Մենք ունենք հրաշալի պատկերասրահներ, պատմության թանգարաններ, երկրագիտական ու հնագիտական …

կարդալ ավելին

«Բարակ ճոպանի վրա քայլող գրողը կարող է մի օր գյաբռլամիշ լինել»

19.05.2012

Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) «Մելամաղձ» քանդակի ներքո` բաց երկնքի տակ, տեղի ունեցավ արձակագիր, էսսեիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Թեքեգյոզյանի «Փախչող քաղաքը» գրքի շնորհանդեսը: Ինքը` շնորհանդեսը, ոչ թե ավանդական ֆորմատով ձանձրալի միջոցառում էր, որքան պերֆորմենս, քանի որ հեղինակն այն ներկայացրեց գեղագիտական ամբողջական կոնտեքստով, որտեղ հռետորական ու պաթետիկ (ինչպես սովորաբար լինում է գրքերի …

կարդալ ավելին

«Հայաստանում օղակն աստիճանաբար սեղմվում է»,- ասում է Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը

17.05.2012

Վիգեն Ավետիսը ոչ միայն բացառիկ արվեստագետ է, այլեւ այն սակավաթիվ մարդկանցից, ում հետ կարելի է բարձրաձայն մտածել, բանավիճել, ըմբոստանալ… Գրեթե բոլոր հարցերին պատասխանում է ներքին խաղաղությամբ` հաճախ մեջբերելով Աստվածաշունչը… Անգամ սրճարանի աղմկոտ միջավայրում նրա հետ խոսակցությունը կարող է ֆանտաստիկ լռություն տարածել շուրջը, եւ ակամայից սկսում ես փնտրել այն ճշմարտությունը, որի վրա, կարծես, հսկայական «փոշի» է …

կարդալ ավելին

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

17.05.2012

Միջնադարում ընդարձակ ծիծաղային եւ ծաղրերգական գրականությունը ժողովրդական լեզուներով եւ լատիներեն, այսպես թե այնպես, կապված էր կառնավալային տիպի տոնակատարությունների հետ` հենց կառնավալի, «հիմարների տոնի», ազատ «զատկական ծիծաղի» (risus paschalis) եւ այլն: Միջնադարում, ըստ էության, համարյա յուրաքանչյուր եկեղեցական տոն ուներ իր ժողովրդա-հրապարակային կառնավալային կողմը (հատկապես այնպիսիք, ինչպիսին է Տիրոջ մարմնի տոնը): Շատ ազգային տոնախմբություններ, ցլամարտի հանգույն, օրինակ, …

կարդալ ավելին

Այսօրվա թատրոնի էությունը եւ էության թատրոնը

15.05.2012

Հայաստանում թատերարվեստը ժամանակ առ ժամանակ կենդանության նշաններ է ցույց տալիս, սակայն դժվար է ասել, որ թատրոնը ժամանակին զուգահեռ ողջամիտ «նյութ» է առաջարկում: Թատրոնն ու թատրոնի մարդիկ նույնքան քաղաքականացված են, որքան մեր երկրում ապրող շարքային քաղաքացիները: Ստացվել է այնպես, որ Հայաստանում չկա մշակութային քաղաքականություն, բայց փոխարենը` մշակութային դաշտում քաղաքականությունը «պղծում» է արվեստն ու արվեստի մարդկանց: Թատերարվեստում …

կարդալ ավելին

«Գեղանկարչության մեջ պատվիրատուն ես եմ»,- ասում է նկարիչ, դիզայներ Շամիր Շահիրյանը

12.05.2012

Մայիսի 13-ին Խանջյան 13ա հասցեում գտնվող Երգի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա գեղանկարիչ, դիզայներ Շամիր Շահիրյանի ցուցահանդեսը, որն իր մատուցման ձեւով բավականին ինքնատիպ է լինելու: Ցուցահանդեսի էքսպոզիցիան արդեն հուշում է, որ Շ. Շահիրյանի արվեստը ներկայացվելու է ոչ ավանդական ֆորմատով: Նախ` բացման արարողության ժամանակ կիրառվելու են տեխնիկական հմտություններ. դահլիճի դատարկ բեմահարթակի շրջակայքում ակնթարթորեն հայտնվելու են թաքնված …

կարդալ ավելին

«Արդյո՞ք պետությունը պատվիրում է դեգեներատ դասատուի ու երեխայի մասին ֆիլմ»

10.05.2012

Հայաստանի հասարակությունը նման է մրջյունների կուտակված այն զանգվածին, որոնք խելակորույս ցրվում են, երբ աննկատ ձեռքը խլում է ապրելու համար կարեւոր «կտորը»: Մենք չունենք իդեաներ, հերոսներ, պատրանքներ ու երազանքներ: Պատրանքի զգացողությունն ապրելու, մտածելու համար նույնքան կարեւոր է, որքան կարեւոր է` վաղվա գոյավորման համար այսօրվա անհրաժեշտ սնունդը: Հայաստանյան իրականությունն այնքան գռեհիկ ու անմիտ է, որ պատրանքը դարձել …

կարդալ ավելին