Ֆոտոպատմություն.«Մայր Հայաստան 2011»

22/12/2011

Մայր մեր, որ ընտանիքի տիրուհին ես եւ աչքի լույսի պես պահում ես այն, քո բարի կամքը տածելով նրա անդամների հանդեպ, նաեւ երկրային էակների, ում գործերն արդար են` երկնային:

Շարունակիր վառ պահել կրակն ու առաքել ջերմությունդ:

Հաց տուր մեզ` հյուընկալվողներիս, եւ թող որ այն արժանապատվորեն ընդունենք, հասու լինենք նույն վարվեցողությանը: Ուժ քեզ անսահման այս հոգսաշատ կենցաղում` արդարության կարիքները հոգալու, քանզի բոլոր հարուստները չեն հոգով աղքատ եւ ոչ էլ բոլոր աղքատները` մուրացիկ, որովհետեւ մարդիկն այս Էրգրի` կուսակցական թե առանց, նրանք բոլորն են մկրտվել բարուն ծառայելու, սովորելու եւ գիտությունը իմաստուններից մանուկներին փոխանցելու խորհրդով… ուստի եւ մի թող նրանց, ովքեր գեթ մեկ անգամ ճաշակել են հացն հանապազօրյա` հայտնվել փորձանքի մեջ, կամ դառնալ չարին գերի, քանզի թագավորությանդ մեջ` ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, քո իսկ կամքով են նրանք կյանքի կոչվել, զորացել, փառավորվել:

P.S. 2011թ. արված լուսանկարներս ի մի բերելիս այսպիսի մտքեր էին ուղեկցում ինձ, եւ որոշեցի հրապարակել շարքն այս` անվանելով «Մայր Հայաստան 2011»:

Նախագծի հեղինակ, լուսանկարիչ Զավեն Խաչիկյան