մարզեր

Վաչագանի բնակիչները

30.07.2009

Կապանի Վաչագան գյուղի ճանապարհին կապույտ լեռների երիզն աստիճանաբար սկսում է բարականալ: Վաչագանի բնակիչները չեն ընդունում, երբ իրենց բնակավայրի հասցեին խոսելիս օգտագործում են գյուղ բառը։ «Վաչագանը ոչ թե գյուղ է, այլ բանավան»,- ասում են նրանք եւ որպես ապացույց` մատնանշում նախ Կապանին մոտ գտնվելու, ապա` գյուղապետարան չունենալու փաստը: Արշավիր պապի համար Վաչագանը ոչ այլ ինչ է, քան …

կարդալ ավելին

Կապանի պատմությունը՝ արկղերի մեջ

22.07.2009

Կապանի վաղ անցյալը ստվարաթղթե արկղերում մեծ հոգատարությամբ փաթաթված այսօր սպասում է իր ապագային, հատկապես նրան, թե ՀՀ Կառավարությունը երբ կփոխանցի խոստացած 95 միլիոն դրամը: Հունիսի 26-ին Կառավարության արտագնա նիստի ժամանակ պարզվեց, որ երկու տարի անց Կապանի Երկրագիտական թանգարանի հիմնանորոգման համար պետբյուջեից տրամադրվելու է 95 միլիոն դրամ, իսկ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանին` 60 միլիոն դրամ: Արդեն …

կարդալ ավելին

Տուբերկուլյոզն ու նահապետական բարքերը

22.07.2009

Տուբերկուլյոզը, որ նախկինում կոչվում էր թոքախտ, այսօր շարունակում է դասվել այն հիվանդությունների շարքին, որից հասարակությունն ամաչում է այնպես, ինչպես սեռավարակներից: Իսկ հիվանդության նկատմամբ ամոթն ու անտարբերությունը հանգեցնում է հիվանդացության դեպքերի աճին: Նման վերաբերմունքը հատկապես նկատելի է փոքր քաղաքներում, որտեղ ամոթի, այսպես ասած` նահապետականությունն այն աստիճանի է հասել, որ ավագ սերունդը նույնիսկ երիտասարդ աղջկա գլխացավը դիտում …

կարդալ ավելին

Կապանում գործադուլը դադարեցվել է

17.07.2009

Ուրբաթ օրը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գործադուլ հայտարարած աշխատակիցները շարունակեցին իրենց աշխատանքն ընկերությունում: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության շուրջ 120 աշխատակից գործադուլ էին հայտարարել: Գործադուլավորների գլխավոր պահանջը աշխատավարձերի բարձրացումն էր, ինչպես նաեւ՝ ընկերության տնօրինության կողմից բոնուսային նոր ծրագրի նկատմամբ ընդվզումը: Գործադուլի չորս օրերի ընթացքում էլ պարզ դարձավ, որ տնօրինությունն …

կարդալ ավելին

Սգո օր՝ ի հիշատակ վթարի զոհերի

17.07.2009

Երեկ Երեւանի ժամանակով ժամը 12:50-ի սահմաններում Իրանի տարածքում` մայրաքաղաք Թեհրանից հյուսիս-արեւմուտք գտնվող Ղազվին նահանգում թռիչքից 16 րոպե անց վայր է ընկել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող իրանական «Caspian Airlines» ընկերության «Տու-154» ինքնաթիռը: Դժբախտաբար, ինքնաթիռի բոլոր 153 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները զոհվել են: Երեկ երեկոյան Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական տվյալներով՝ ուղեւորներից 35-ը եղել են հայկական …

կարդալ ավելին

Եղվարդում ուսումնասիրություններ են կատարվում

17.07.2009

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի եւ հարակից թաղամասերի ջրամատակարարման խնդրին: Հիշեցնենք, որ Եղվարդի, մասնավորապես` Նատի թաղամասի բնակիչները տեւական ժամանակ է` հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ օրերով, շաբաթներով տարածքում ջրամատակարարում չի իրականացվում: Վերջիններս ստիպված են լինում դույլերով, տարաներով ջուր կրել մոտակա համայնքներից: Բնակիչները մեզ վստահեցնում էին, որ ծորակներից հազվադեպ հոսող …

կարդալ ավելին

Կապանը՝ սողանքների գոտի

17.07.2009

1994թ. օգոստոսի 26-ը Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցի բնակիչները հիշում են սարսափով: Առավոտյան ժամը 7:15-ին շենքի դիմացի սարի հողերը հոսել էին` ծածկելով տները եւ անասնագոմերը, որոնց մեջ, դժբախտաբար, երեք մարդ էր եղել: Նրանց մարմինները գտան տարերքից 8 օր հետո: Սվետլանա Պետրոսյանը Մուշեղ Հարությունյան փողոցի 2-րդ շենքի բնակիչներից է: Նա մինչ օրս ահագնացող վախով է նայում սարին: …

կարդալ ավելին

Երբ հայկական ջուրը դառնում է ֆրանսիական

14.07.2009

Երեկ մեր թերթի խմբագրությանն էին դիմել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի եւ հարակից թաղամասերի բազմաթիվ բնակիչներ` խնդրելով այցելել այդ տարածք եւ տեսնել, թե ինչ կենցաղային պայմաններում են ապրում տեղի հարյուրավոր ընտանիքները: Այցելելով Եղվարդ՝ մենք ականատես եղանք մի տեսարանի, որ բազմաթիվ ընտանիքներ ստիպված են գոյատեւել նողկալի, հակահիգիենիկ պայմաններում, քանի որ այս քաղաքում եւ հարակից թաղամասերում խմելու, ինչպես …

կարդալ ավելին

Խրամատներից մինչեւ բեմահարթակ

12.07.2009

Դեռեւս 2008թ. Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման համար ՀՀ կառավարությունը մրցույթ էր հայտարարել, որը շահեց Արագածոտնի մարզի «Բերրիություն» ՍՊԸ-ն: Վերանորոգման աշխատանքների համար տրամադրված գումարի չափը 51 միլիոն դրամ էր: Շենքի վերանորոգման աշխատանքները 2008թ. սկսեցին օգոստոսին, որն, ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կամո Արզումանյանի` պետք է ավարտին հասցվի նոյեմբերի սկզբին: Սակայն Ապարանից Կապան …

կարդալ ավելին

Մուսալեռը՝ քաղաքների խաչմերուկում

06.07.2009

Էջմիածնի Մուսալեռ գյուղը շատ տարբեր է այն Մուսալեռից, որի մասին մենք շարունակում ենք խոսել ներկայով: 1915թ. մուսալեռցիների հերոսամարտն այնքան մեծ արմատներ է ձգել, որ այսօր էլ հիշում ենք Մուսալեռան շուրջ հայկական վեց գյուղերի ինքնապաշտպանական կռիվները, ավելի ճիշտ` սվեդիահայերի ինքնապաշտպանական մարտերը: Հենց այս պատմությամբ էլ ապրում է մերօրյա Մուսալեռը: Ջութակահար-խոհարարի հետ Վանաձորցի Բելլայի հետ քայլում եմ …

կարդալ ավելին

Անհեթեթ բողոք

22.06.2009

Երեկ մեր թերթի խմբագրություն էր զանգահարել Արեւիկ գյուղի փոստային բաժանմունքի աշխատակից տիկին Անահիտը: Վերջինս վրդովված էր այն փաստի համար, որ Արեւիկ գյուղի խնդիրներին անդրադառնալիս գրել էինք նաեւ այն մասին, որ գյուղում վաղուց են մոռացել, թե վերջին անգամ երբ են նամակ ստացել: Սա աշխատակիցը հասկացել է իբրեւ իրենց ծառայության վատ որակին ուղղված դիտարկում: «Բայց Ձեզ ո՞վ …

կարդալ ավելին

Մութ անտառի հայտնի ուրվականները

11.06.2009

Արմավիրի մարզի Նորավան գյուղի անտառի հիմնադիր Հովհաննես պապն այնքան է ծերացել, որ անգամ դժվարանում է խոսել: Հովհաննես պապիկին Նորավանում բոլորն այդպես են ներկայացնում` անտառի հիմնադիր: Ի՞նչ իմանար պապը, որ անտառն այսօր դառնալու է մեծահարուստների սեփականությունը, ու իրենք էլ գյուղացիներով անտառին նայելու են միայն հեռվից: Կամ` ինչպե՞ս կարող էր այդ տարիներին անտառի հիմնադիրը երեւակայել, որ, ասենք, …

կարդալ ավելին

Ուզում է ինքնասպան լինել

28.05.2009

Անցյալ շաբաթ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ձերբակալված դասախոս Ֆեմիդա Դավթյանից երեք նամակներ ստացանք, որտեղ Ֆ. Դավթյանն առաջարկում էր դրանք հրապարակել: Սակայն մինչ տպագրությունը, ինձ զանգահարեց Ֆ. Դավթյանի քույր Նունե Դավթյանը` խնդրելով դրանք ժամանակավորապես չհրապարակել: Երեքշաբթի կրկին զանգահարեց Ն. Դավթյանը` խնդրելով նամակները հրապարակել: «Ֆեմիդան վերջին անգամ ուզում է իր նամակները տպագրված տեսնել ու կարդալ: Եթե վաղը չտպագրեք, …

կարդալ ավելին

Հասցնելու է 65 մլն-ի

26.05.2009

2009 թվականին Ադրբեջանում արդյունահանվելու է 46-47 մլն տոննա նավթ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախագահ Նաթիգ Ալիեւը: «Անցյալ տարի Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը կազմել է 44,5 մլն տոննա` կանխատեսված 52 մլն տոննայի դիմաց: Կանխատեսումը չկատարվեց «Ազերի-Չըրաղ-Գյունեշլի» հանքավայրի «Կենտրոնական Ազերի» նավթահարթակում ծագած խնդիրների պատճառով: Այսօր այդ խնդիրները հիմնականում լուծված են, ինչը թույլ կտա …

կարդալ ավելին

Երասխավա՞ն, թե՞ Թշվառավան

21.05.2009

Թուրքական Սարդարակ գյուղի հարեւան հայկական Երասխավանում մարդիկ ապրում են առանց առավոտների: Նրանց համար կյանքը դարձել է մի սեւ գիծ, որի վրայով, ուզած-չուզած, քայլում են, հոգնում ու չեն հանգստանում, ինչպես գյուղ մտնող խմելու ջուր վաճառող մեքենան: Արդեն 50 տարի է, ինչ Արարատի մարզի Երասխավան գյուղում մարդիկ խմելու ջուր չունեն: Այստեղ մեկ դույլ ջուրը (մոտ 15 լիտրանոց) …

կարդալ ավելին

Դրամա` առանց հանգուցալուծման

19.05.2009

Մեր թերթի նախորդ համարներից մեկում մենք մանրամասն անդրադարձել էինք ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղում տիրող բարքերին, մասնավորապես՝ նույն բուհի դասախոս Ֆեմիդա Դավթյանի ձերբակալմանը: Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին մարտի 27-ին` ուսանող Էդգար Ամիրյանից կաշառք վերցնելու պահին: Այս «բեմադրության» ու դրամատիկ այլ իրավիճակների մասին մենք արդեն խոսել ենք: Սակայն մինչ օրս խմորումները շարունակվում են: Հոդվածի տպագրությունից ուղիղ մեկ …

կարդալ ավելին

Նույն հոգսերը՝ տարբեր գյուղերում

19.05.2009

Սուրենավանցի տիկին Անժելան այս տարի եւս գոհ է, որ իրենց տան արագիլները վերադարձել են, չնայած իր կարծիքով՝ գարունը գյուղացու համար ավելի շատ հոգսերի ու հոգնության եղանակ է: «Էս արագիլները զարմանալի բնավորություն ունեն` ոնց էլ հիշում են իրենց բույնը»,- խոր հոգոց հանելով` ասում է գյուղացի կինը, հետո վազում դեպի տուն` հաց թխելու: Իսկ հարեւան բակում արմատներով …

կարդալ ավելին

Կապանում արվեստը «մեռնում է»

12.05.2009

Կապանի արվեստի դպրոցի սենյակներից մեկում` կիսամութ, ու վերեւի երկու փոքրիկ ճաղապատ պատուհաններից ոչինչ չի երեւում, անգամ դրսից: Սենյակի մի անկյունում դաշնամուրն է, մեծ հայելիներն ու բալետի կլասիկայի համար նախատեսված ձողերը: Այստեղ ձմռան դժվարություններն արդեն ավարտվել են, բայց դրանց մասին չեն մոռանում պարուսույցն ու աշակերտները: Պարուսույց Թամարան հիշում է, որ ձմռանը մեկ ժամ առաջ էր գալիս …

կարդալ ավելին

Երեւանցի Կոմիտասը` Կապանում

10.05.2009

Կապանում Տեր Ընծա քահանա Միրզոյանին ճանաչում են բոլորը: Դեռ երեք տարի առաջ, երբ քահանան եկավ Կապան, կապանցիները մեծ ոգեւորությամբ շտապեցին եկեղեցի, բայց ոչ թե աղոթելու նպատակով, այլ երեւանցի Կոմիտասին տեսնելու: Այս մասին քահանային չէին ասում, քանի որ իմացել էին, որ քահանան բարկանում է` լսելով այդ համեմատության մասին: Սակայն նմանության մասին անգամ Տեր Ընծան չի ժխտում: …

կարդալ ավելին

Ի՞նչ բարքեր են տիրում ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղում

07.05.2009

Դեռ 2008թ. նոյեմբերին մամուլն անդրադարձավ ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Իջեւանի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի նախկին անդամ 31-ամյա Արտակ Ճաղարյանի կողմից 44-ամյա Վալերի Աղինյանի սպանությանը: Մամուլի հաջորդ հրապարակումները, որոնք եւս ցնցեցին մեր հանրապետությունը, ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն, պատմաբան Սամվել Առաքելյանին էին առնչվում, համաձայն որոնց` Ս. Առաքելյանը ուսանողուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ էր անում, սակայն, մինչ …

կարդալ ավելին