Հասցնելու է 65 մլն-ի

26/05/2009

2009 թվականին Ադրբեջանում արդյունահանվելու է 46-47 մլն տոննա նավթ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախագահ Նաթիգ Ալիեւը: «Անցյալ տարի Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը կազմել է 44,5 մլն տոննա` կանխատեսված 52 մլն տոննայի դիմաց: Կանխատեսումը չկատարվեց «Ազերի-Չըրաղ-Գյունեշլի» հանքավայրի «Կենտրոնական Ազերի» նավթահարթակում ծագած խնդիրների պատճառով: Այսօր այդ խնդիրները հիմնականում լուծված են, ինչը թույլ կտա որոշ չափով երկրում ավելացնել նավթի հանույթը»,- ասել է նա:

Ըստ Ալիեւի, «Ադրբեջանն առաջիկա տարիներին նավթի արդյունահանումն ավելացնելու մեծ ներուժ ունի: Այսպես, 2-4 տարվա ընթացքում մենք կարող ենք նավթի տարեկան հանույթն ավելացնել մինչեւ 65 մլն տոննա»: