Այս լուսանկարներն արված են անցած հանգստյան օրերին «Սեւան» ազգային պարկի «Լիճք-Արգիչի» արգելոցում: Այն պարկի 4 արգելոցային գոտիներից մեկն է: Ամենամեծը չէ, սակայն այստեղ են բնադրվում եւ բնակվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված 5 տեսակի թռչուններ` քաջահավ, գանգրափետուր հավալուսն, շչան բադ, կտցար կաչաղակ եւ ճչան կարապ: Այն, որ արգելոցում պարբերաբար որսվում են հազվագյուտ թռչուններ, չի մտահոգում ոչ …
կարդալ ավելինԵրեկվա տվյալներով՝ Լոռու մարզում նկատվել է հիվանդների թվի նվազում, վարակի օջախը հայտնաբերված է: Այդ մասին երեկ Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` նշելով, որ օջախը չեզոքացված է, եւ կարելի է ասել` գործընթացը կասեցված: Ըստ նրա, լաբորատոր հետազոտություններով հաստատվել է վարակի` ջրից փոխանցվելու վարկածը: Բացի այդ, նաեւ հիվանդության բնույթն է վկայում, որ …
կարդալ ավելին«Եթե նրանք մտածում են, որ այդ տարածքները տալով կարող են շարունակել հանգիստ ապրել, սխալվում են»,- մեկ շաբաթ առաջ Ղարաբաղում` Մարտակերտում ասաց հաշմանդամ Գարիկը: Ես փորձեցի նրան զրույցի մեջ ներքաշել` տեսնելու, թե ինչ են մտածում Արցախի ազատագրման համար կռված տղաները ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին: Բայց իմ հարցերը կարծես թե հունից հանեցին պատերազմում գլխից վիրավորված …
կարդալ ավելինՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեկ աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ` նախարարության Բուժվարչության պետի, Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի ու այլ մասնագետների ուղեկցությամբ: Նախարարի մամլո խոսնակ Ռուսլանա Գեւորգյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այցի նպատակը մարզում ստեղծված իրավիճակին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների վիճակին եւ հիվանդանոցային պայմաններին անձամբ ծանոթանալն է: Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում …
կարդալ ավելինԱյսօր Գյումրիում մեկնարկելու է բազմաբնակարանային շինարարության պետական ծրագիրը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Գյումրիի քաղաքապետարանից, «Անի» թաղամասից դեպի «Մուշ» թաղամաս տանող հատվածում տեղի կունենա նոր բազմաբնակարանային շենքի հիմնարկեքը: Սրանով կառավարությունը կսկսի Գյումրիի անօթեւանության խնդրի լուծման լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում բնակարան կունենա 4 հազար անօթեւան ընտանիք: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2013 թվականի վերջին: Միայն «Մուշ 1», «Մուշ …
կարդալ ավելինՍտեփանակերտի մարզադաշտում երեկ տեղի է ունեցել 687 զույգերի պսակադրության արարողությունը: ԼՂՀ բոլոր շրջաններից մայրաքաղաք են ժամանել ամուսնացող զույգերը: Մի քանի ամիս շարունակ միջոցառման համար շինարարական աշխատանքներ էին տարվում Ստեփանակերտի մարզադաշտում եւ նրա հարակից տարածքում: Միջոցառման նախաձեռնողն է մոսկվահայ բարերար Լեւոն Հայրապետյանը: Ըստ նախագծի` նորապսակներին բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Նախատեսվում է առաջին երեխան ծնվելու դեպքում ընտանիքին …
կարդալ ավելինՇիրակի մարզում հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը կազմել է 12.9 տոկոս: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Զբաղվածության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը: Ըստ նրա, մարզում գրանցված է աշխատանք փնտրող 15 հազար 200 քաղաքացի, որի 80 տոկոսն ունի գործազուրկի կարգավիճակ: Նրանց մեծ տոկոսը՝ 84.4 տոկոսը, կանայք են, 62.2տոկոսը` բանվորի մասնագիտությամբ: Գործազուրկների մեջ մեծ թիվ …
կարդալ ավելին2007 թ. սեպտեմբերին 1 մլրդ 366 մլն դրամ հատկացվեց Կոտայքի մարզին համայնքներում առաջնահերթ խնդիրների լուծման համար: Գազիֆիկացման ու ասֆալտապատման աշխատանքներից, հարթ տանիքների նորոգումից, դպրոցների հիմնանորոգումից բացի, նախատեսվում էին խմելաջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Մարզի ջրագծերի մեծ մասը կառուցվել է 1960-61 թթ. եւ հիմնանորոգման չի ենթարկվել: Ծրագրված աշխատանքներն ավարտվեցին մինչեւ 2007 թ. դեկտեմբերի 30-ը: Ըստ Կոտայքի …
կարդալ ավելինՀոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքներից 26-ում տեղի կունենան համայնքապետի, իսկ 24-ում` ավագանու ընտրություններ: Այստեղ առաջադրվել են 58 համայնքապետերի եւ 246 ավագանու անդամների թեկնածուներ: Ընդդիմությունը տարածաշրջանում ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում: Համայնքապետի կին թեկնածու չի առաջադրվել: Ավագանու անդամ ընտրվելու համար առաջադրվել է 23 կին թեկնածու: Շատ համայնքներում, ինչպես, օրինակ, Օձունում, Աքորիում, Հաղպատում, Ճոճկանում, Շնողում, …
կարդալ ավելին«Չարենցավանի քաղաքապետարանը խլել է ինձ պատկանող հողը»,- ասում է չարենցավանցի Թաթուլ Իվանյանը: Քաղաքացին վտանգը զգացել է այն ժամանակ, երբ մերժել է Չարենցավանի ճարտարապետ Վահե Հակոբյանի` Շահումյան փողոցի իր անձնական սեփականությունը համարվող բենզալցակայանն իրեն վաճառելու խնդրանքը: Դրանից հետո նա հայտնաբերել է, որ դրա մի հատվածը, իր ցանկությունից անկախ, արդեն իրենը չէ: «Մի քանի անծանոթ տղաներ ցանկապատում …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, հոկտեմբերի 19-ին ՏԻՄ ընտրություններ են կայանալու Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքն ընդգրկող 3 քաղաքային (Իջեւան, Դիլիջան, Բերդ) եւ 13 գյուղական համայնքներում: Մարզկենտրոն Իջեւանում տեղի են ունենալու՝ միայն ավագանու, Բերդում` համայնքի ղեկավարի, Դիլիջանում՝ եւ՛ ղեկավարի, եւ՛ ավագանու ընտրություններ: Դիլիջանում քաղաքապետի երեք թեկնածուներից Ժորա Սահաբալյանը, որը համարվում էր գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի գլխավոր մրցակիցն …
կարդալ ավելինԳնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցներն այցելում են մարզեր՝ դպրոցների տնօրենների հետ միասնական ու ավարտական քննությունների արդյունքներն ամփոփելու նպատակով: Կենտրոնից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Վայոց Ձորում, իսկ հոկտեմբերի 2-ին աշխատանքային խումբը` կենտրոնի տնօրեն Մ. Մկրտչյանի գլխավորությամբ, այցելել է Գեղարքունիք: Այստեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել մարզի միջնակարգ դպրոցների …
կարդալ ավելինՀայաստանում ստոմատոլոգիայի բնագավառում կկիրառվի նորագույն մեթոդ, որին երեկ Երեւանում կազմակերպված միջազգային կոնֆերանսի ընթացքում ծանոթանում էին հայ ստոմատոլոգները: Հայաստանի ստոմատոլոգիական կլինիկաների բժիշկների ասոցիացիայի եւ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված կոնֆերանսի ընթացքում Հայաստանի եւ Արցախի գործընկերներին միջազգային փորձին եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն են ծանոթացնում Բրյուսելի Բժշկական համալսարանի մասնագետները: Ասոցիացիայի նախագահ Լեւոն Գրիգորյանի խոսքով` Առողջապահության ազգային …
կարդալ ավելինՀՀ պետբյուջեի միջոցներով Շիրակում իրականացվում են Մանթաշ-Արեւշատ-Սպանդարյան 4960 մետր եւ Գետափ-Անուշավան-Արթիկ 4180 մետր երկարությամբ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Շիրակի մարզպետարանի կապի, տրանսպորտի եւ Ճանապարհաշինության վարչության պետ Մարզպետունի Մարգարյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այդ նպատակով հատկացվել է համապատասխանաբար 185 եւ 164 մլն դրամ: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են «Մերձմոսկովյան» ԲԲԸ եւ «Ախուրյանճանշին» ՓԲԸ կողմից: Ի դեպ, այս միջհամայնքային …
կարդալ ավելինՀՀ պետբյուջեի հատկացումներով այս տարի 21 բնակարան է գնվել առանց ծնողական խնամքի մնացածների եւ մանկատան շրջանավարտների համար: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների բաժնի պետ Լենա Հայրապետյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ վերջին 5 տարիներին վերոնշյալ անձանց համար գնվել է 146 բնակարան:
կարդալ ավելինԵրկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած եւս 23 վանաձորցի ընտանիքի հանձնվել են բնակարանի գնման վկայագրեր: Վանաձորում հերթացուցակում ընդգրկված է 113 ընտանիք, որից 56-ը բացակայում է Հայաստանից, իսկ մնացած 57-ից ԲԳՎ ստանալու հայտ ներկայացրել էր 23-ը: Եվս 2 ընտանիք իրենց նախկին քանդված շենքի տեղում կառուցվող էլիտար շենքից բնակարան ստանալու պայմանագիր ունի: Կառավարության որոշմամբ` ԲԳՎ-ներ են հանձնվել նաեւ Ստեփանավանի …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը 2007 թ. մայիսի 24-ի թիվ 616-Ա որոշմամբ Էջմիածնի Աթաբեկյան 1 հասցեում գտնվող Էջմիածնի պետական քոլեջին ամրացված հանրակացարանի մասնաշենքը, որը 1988 թվականից բնակեցված է անօթեւան ընտանիքներով, նվիրաբերել է քաղաքային համայնքին: Որոշման մեջ գրված է. «…2295,3 քմ ընդհանուր եւ 1308 քմ օգտակար մակերես եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել Էջմիածնի «Պետական …
կարդալ ավելինԱյս լուսանկարները տեսնելուց հետո Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ որոշում կայացնի դադարեցնելու «Մեթըլ Փրինս» ընկերության գործունեությունը Հայաստանում: Լոռու մարզի Ախթալա քաղաքի հրապարակի հարեւանությամբ գտնվող Մշակույթի պալատի լայն ճակատին փակցված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ախթալայի «Մեթըլ Փրինս» ՓԲԸ-ի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի` հանքափորի գլխարկը գլխներին, մեծադիր պաստառը: Մշակույթի պալատի շենքը Սերոբ Տեր-Պողոսյանի սեփականությունն է: Տեսնելով …
կարդալ ավելինԽորհրդային տարիներին Նոյեմբերյանի շրջանի դեղձի այգիները մինչեւ 30 հազար տոննա բերք էին տալիս: Բերքահավաքի եռուն շրջանում Դեբեդի հովտի բնակավայրերի այգեգործներին օգնության էին հասնում շրջանի այլ գյուղերի բնակիչներ, դպրոցականների խմբեր, սակայն, այնուամենայնիվ, առատ բերքի մի մասը այդպես էլ փտում-փչանում էր ծառերի տակ: Նոյեմբերյանի արեւահամ պտուղը գնացքներով եւ ինքնաթիռներով առաքվում էր խորհրդային երկրի տարբեր ծայրեր: Պտղի մի …
կարդալ ավելինԿարապետյանների ընտանիքը 1988 թ. երկրաշարժից հետո երկար տարիներ ապրել է ժամանակավոր տնակում: 2007 թ. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշմամբ` նրանց հատկացվել է բնակարան: Տունն անմխիթար վիճակում է, եւ Վ. Ղուկասյանը «մեծահոգաբար հոգացել է» նաեւ վերանորոգման ծախսերը` քաղաքի բյուջեից տրամադրելով 480 հազար դրամ: Գումարը, սակայն, Կարապետյաններն այդպես էլ չեն ստացել, իսկ նրանց տրված բնակարանն իրականում այլ …
կարդալ ավելին