Մարզերում ամփոփում են արդյունքները

06/10/2008

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցներն այցելում են մարզեր՝ դպրոցների տնօրենների հետ միասնական ու ավարտական քննությունների արդյունքներն ամփոփելու նպատակով: Կենտրոնից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Վայոց Ձորում, իսկ հոկտեմբերի 2-ին աշխատանքային խումբը` կենտրոնի տնօրեն Մ. Մկրտչյանի գլխավորությամբ, այցելել է Գեղարքունիք: Այստեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել մարզի միջնակարգ դպրոցների տնօրենների, ինչպես նաեւ՝ մարզպետարանի Կրթության վարչության պետի հետ: Աշխատանքային խմբի կազմում են նաեւ Անգլիայից` գնահատման բնագավառում կրթական հաստատություններում խորհրդատվություն եւ վերապատրաստում իրականացնող «Անգլիա Ասիսմենթ» կազմակերպության տնօրեն Ջորջ Բեթհելը եւ Լատվիայից նույն կազմակերպության ավագ փորձագետ Ալգիրդաս Զաբուլիոնիսը: