մարզեր

Ղարաբաղի էներգետիկ ճգնաշամը

01.06.2008

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչուհի Ռաիսա Գաբրիելյանը խուսափում է ձմռան մասին մտածելուց: 65.000 դրամ կազմող նրա ամսական աշխատավարձն իր 4 հոգանոց ընտանիքի միակ եկամուտն է: Նրա խոսքերով, այդ գումարով նա հազիվ կկարողանա վճարել կոմունալ ծախսերը` գազի թանկացումից հետո: Հունիսի 4-ից Լեռնային Ղարաբաղում 1 խմ գազը կարժենա 84 դրամ` նախկին 59 դրամի փոխարեն: Թեեւ կառավարությունը պլանավորում …

կարդալ ավելին

Հնարավոր առաջատարը

01.06.2008

«ՌԴ-ն կարող է մտնել կենսավառելիքի արտադրության համաշխարհային առաջատարների շարքը»,- հայտարարել է ՌԴ արդյունաբերողների եւ ձեռնարկիչների միության (ՌԱՁՄ) Ագրոարդյունաբերական համալիրի հանձնաժողովի նախագահ Իվան Օբոլենցեւը: «Ըստ ՌԴ Գյուղատնտեսական նախարարության գնահատման՝ հայրենական գյուղատնտեսությունը կարող է հացահատիկի արտադրությունն ավելացնել 20 միլիոն տոննայով, ինչը բավական է տարեկան 7 միլիոն տոննա կենսավառելիք արտադրելու համար»,- ասել է նա: Ըստ նրա՝ ներկայումս ՌԴ-ում …

կարդալ ավելին

Փաստեր ունեն

01.06.2008

«Եթե միջազգային կազմակերպությունների փաստահավաք առաքելություններն այցելեն Հին Ջուղա եւ ուսումնասիրեն հայկական հուշարձանների ոչնչացման փաստը, Ադրբեջանը պատիժների կենթարկվի: Այդ է պատճառը, որ այդ երկիրը խոչընդոտում է միջազգային առաքելությունների մուտքը Հին Ջուղա»,- երեկ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը: «Եթե «UNESCO»-ից պեղումներ կատարեն այնտեղ, կտեսնեն, որ հայ ժողովուրդն իր …

կարդալ ավելին

Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը

01.06.2008

2007թ. կառավարությունը պետական բյուջեից 43 մլն դրամ է հատկացրել Ալավերդու համայնքին նոր գերեզմանոցի բարեկարգման համար: Ալավերդիում նոր գերեզմանոցի խնդիրը տարիներ շարունակ չէր լուծվում: Սանահին կայարանային թաղամասի գերեզմանոցը Դեբեդի վարարումների հետեւանքով 3 տարի առաջ փլվել էր` քանդելով նաեւ մի քանի գերեզմաններ: Մարդիկ այլեւս խուսափում էին այնտեղ իրենց հարազատներին հուղարկավորել: Ալավերդի-Հաղպատ ճանապարհահատվածում տեղավորված քաղաքի հին գերեզմանոցում այլեւս …

կարդալ ավելին

Ջրահեղձ է եղել

29.05.2008

Մայիսի 24-ին` ժամը 15:10-ին, Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի մոտակա ջրամբարում ջրահեղձվել է նույն գյուղի բնակիչ 11-ամյա Մարինե Գրիգորյանը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` մինչ փրկարարների ժամանելը Ոստիկանության աշխատակիցները Մ. Գրիգորյանի դին դուրս են բերել ջրամբարից:

կարդալ ավելին

Վնասազերծել են

29.05.2008

Եղեգնաձորի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 28 տան բնակչից մայիսի 23-ին` ժամը 14։25-ին, ահազանգ է ստացվել, որ իր տուն է մտել գյուրզա տեսակի օձ, եւ անհրաժեշտ է օգնություն: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` դեպքի վայր մեկնած փրկարարները վնասազերծել են օձին:

կարդալ ավելին

Պատահարներ

29.05.2008

Սյունիքի մարզի Որոտան-Բանավան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին մայիսի 25-ին` ժամը 16:10-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` «ՎԱԶ-2121» մակնիշի 440 ՏՍ 51 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել հարակից բետոնե հենապատին, ինչի հետեւանքով վարորդ, 1980թ. ծնված Արարատ Գեւորգյանը տեղում մահացել է, …

կարդալ ավելին

«…երբ բարերարը, հիմնադրամը, շահառուն եւ կապալառուն դժգոհ են»

25.05.2008

– Հյուսիս-հարավ մայրուղին պետք է պատրաստ լիներ 2007թ. աշնանը: Ի՞նչն է պատճառը, որ աշխատանքներն առայսօր չեն ավարտվել: – Հեռուստամարաթոնին մեծ մասամբ լինում են կանխիկ գումար փոխանցելու խոստումներ: Բայց ոչ միշտ է, որ գանձվում է խոստումների 100 տոկոսը, ընդ որում` կատարվող գանձումներն էլ իրականացվում են առաջիկա 11 ամիսների ընթացքում: Մենք այսօր ունենք դեռ չիրականացված խոստումներ` տրված …

կարդալ ավելին

Տուգանել են

23.05.2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը օրեր առաջ գրավոր դիմել էր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` տեղեկացնելով, որ Նոր-Խարբերդ գյուղում` Նախիջեւանի զոհերի հուշակոթող-մատուռից մոտ 30 մետր հեռավորության վրա, արդեն մեկ տարուց ավելի է` ավտոմեքենաներով կենցաղային աղբ են թափում` տարածքը վերածելով մեծ աղբանոցի: Բնապահպանության նախարարի հանձնարարականով, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն այցելել են նշված տարածք եւ արձանագրել …

կարդալ ավելին

Արցախը Հայաստանին նոր երգիչներ ընծայեց

22.05.2008

«Ընծա» երգի մրցույթ-փառատոնը, որն ավանդաբար անցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, արդեն չորրորդ անգամ մի քանի օրով համախմբում է հայ տաղանդավոր երիտասարդներին: Իսկ պայքարը շատ լուրջ է լինում, քանի որ հաղթանակը, որպես կանոն, դեպի մեծ շոու-բիզնես տանող ուղեգրի է հավասարվում։ Համահայկական այդ մրցույթը ուշագրավ ուղղվածություն ունի, այն մի կողմից՝ մեր շոու-բիզնեսի ապագա աստղերին է ուրվագծում (ինչպես …

կարդալ ավելին

«ՀՀ-ում կա՞ իշխանություն, ո՞ւմ դիմենք»

22.05.2008

Օրերս «168 Ժամ» թերթի խմբագրությանը բաց նամակ էին ուղարկել ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի մի խումբ բնակիչներ: «Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, որն, ինչպես հայտնի է ցանկացած իջեւանցու, նախագահական ընտրություններից հետո կտրուկ ավելացրեց իր (թեեւ իր անունով չեն ձեւակերպված) տաքսի սերվիսների («Իջեւան» եւ «Ագեվազ» տաքսի սերվիսներ) տաքսիների թիվը: Մրցակցության շուկայում միակը լինելու համար նա հանեց մրցակից …

կարդալ ավելին

24-ժամյա ջրամատակարարում

28.04.2008

Լոռու մարզի Թեղուտ համայնքում ՄԱԿ-ի պարենային ծրագրի շրջանակներում սկսվել են խմելու ջրատարի կառուցման աշխատանքները, որոնք կտեւեն 90 օր: Աշխատանքներում ընդգրկված է 25 մարդ, որոնց վճարումը կատարվում է սննդի տեսքով: Ըստ «Արմենպրեսի»` Լոռու մարզպետարանից փոխանցել են, որ իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը ջրով կապահովվի 2 տարբեր ակունքներից` Սզնուտ ու Տանձուտ անտառամասերից: Նոր խողովակներով կառուցվող ջրագծի երկարությունը կկազմի …

կարդալ ավելին

Ղարաբաղ. բնակչության աճի խթանման փորձ

23.04.2008

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը խրախուսում է զույգերին ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Երեք տարի միասին ապրելուց հետո ղարաբաղցի երիտասարդ Բեգլարյան ամուսինները մտածում են իրենց միությունն օրինականացնելու ուղղությամբ: «Որոշեցինք գրանցել մեր ամուսնությունը` կառավարության կողմից դրամական օգնություն ստանալու նպատակով»,- նշում է Բեգլարյան ամուսինը: Հիշեցնենք, որ ԼՂՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից նորապսակներին 300.000 դրամ միանվագ դրամական օգնություն է տրամադրում: …

կարդալ ավելին

Մարտունիում պատրաստվում են գարնանացանին

20.04.2008

Չնայած Մարտունին քաղաք է, բայց այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Մշակում են կարտոֆիլ, գարի եւ ցորեն: Այստեղ ամեն տարի մշակվում է մոտ 220 հա կարտոֆիլ, 150 հա գարի եւ 148 հա ցորեն: Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում շուտով կսկսվի գարնանացանը: Մարդիկ արդեն սկսել են սերմացուն նախապատրաստել ցանքի համար: Սակայն բնությունը շատերին տհաճ անակնկալ է մատուցել` …

կարդալ ավելին

Նամակ խմբագրությանը

17.04.2008

ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների Շիրակի մարզի Անիի տարածքի վետերանների մասնաճյուղի արձագանքը Օձունի բնակիչների բաց նամակին (Պատճենն ուղարկել են նաեւ ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Ո.Մ. Կարապետյանին): «Կարդալով Ձեր ապրիլի 5-7 2008թ. 30 (398) համարում զետեղված «Ովքեր են արջի ծառայություն մատուցում իշխանություններին» օձունցիների բաց նամակը ՀՀ նորընտիր նախագահ Ս. Սարգսյանին, Անիի …

կարդալ ավելին

Մայրուղում ձուկ են որսում

17.04.2008

Նախորդ տարվա համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 62 սմ-ով, մինչդեռ նախատեսվում էր տարեկան լճի ջրի մակարդակը բարձրացնել 20 սմ-ով: Իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում Սեւանա լիճը Գավառի մոտ հասել է մինչեւ մայրուղի ու նույնիսկ տարածվել դեպի աջ: Մարդիկ այժմ հնարավորություն ունեն ձուկ որսալ անգամ մայրուղու եզրին նստած` լճից բավական հեռու: ՀՀ Բնապահպանության նախարարության …

կարդալ ավելին

Արմավիր. գետտոյի բնակիչները

11.04.2008

Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող հանրակացարանում, ի տարբերություն բնակիչների` բավականին հարմարավետ «ապրում են» առնետներ, օձեր ու կարիճներ: Օրեր առաջ բնակիչներից մեկի կատվին կարիճը խայթել է, ու կատուն հիվանդացել է: Այն, որ մահամերձ կատվի վաղաժամ մահվան լուրը որեւէ մեկի մոտ սրտի տրոփյուն չի առաջացնի` բնական է, սակայն կարիճների խայթոցից ապահովագրված չեն նաեւ տեղի բնակիչները: Նկարում պատկերված …

կարդալ ավելին

Երիտասարդներն իրենց ապագան գյուղում չեն տեսնում

04.04.2008

«Երեւան տեսնողն էլ գյուղ կգա՞: Հազիվ փախչենք-փրկվենք էս տխուր կյանքից»,- ասում է Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի 17-ամյա բնակիչ, ապագա բանասեր Անուշիկ Սաֆարյանը: Նրա համադասարանցի Վռամ Վարդանյանն էլ հավելում է. «Աղջիկներն իրենց լավ ընկեր կգտնեն, տղաներն էլ` սիրուն ընկերուհի, էլ կգան գյուղ ի՞նչ կանեն»: Գեղհովիտ գյուղից ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում երկու տասնյակ եւ …

կարդալ ավելին

Հոգառատ գարուն Գեղհովիտում

04.04.2008

«Մեր գյուղում միայն ճնճղուկներն են մնացել: Ով հնարք ունի, իր գլուխն առնում ա ու փախչում: Էստեղ կյանքն ուղղակի անհնար ա»,- ասում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի բնակիչ Աբով Պողոսյանը: Հարյուր ութսունամյա այս գյուղը ներկայումս բազմաթիվ խնդիրներ ունի: Այս տարի բնակիչներին ավելացել է եւս մեկ հոգս. շատերի կարտոֆիլի սերմացուն ձմռան սաստիկ ցրտերի պատճառով ցրտահարվել …

կարդալ ավելին

Մարտունիում հաշմանդամներն անտեսված են

28.03.2008

69-ամյա Ռոզա Խաչատրյանը կաթվածի պատճառով, արդեն 15 տարի է, գամված է անվասայլակին: Նա այս 15 տարիների ընթացքում չի մասնակցել հասարակական կյանքին, երբեւէ իրենց բակից դուրս չի եկել, անգամ չի այցելել իր հարազատներին, չի մասնակցել որեւէ միջոցառման, նաեւ չի կարողացել իրականացնել ընտրելու իր իրավունքը եւ չի մասնակցել որեւէ ընտրության: «Հիվանդության սկզբնական տարիներին, երբ դեռ դժվարությամբ կարողանում …

կարդալ ավելին