մարզեր

Վանաձորում բանկոմատների թիվն ավելանում է

12.05.2005

Այս տարվանից Վանաձորում սկսեց գործել թվով երկրորդ բանկոմատը. այն տեղադրվեց Մյասնիկյան եւ Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում։ Եվ, այդուհանդերձ, Տիգրան Մեծ 22 հասցեում, ՀԳՓԲ Վանաձորի բաժանմունքի նախամուտքում 2 տարի առաջ տեղադրված «գլխավոր» բանկոմատի առջեւ բաժանորդների հերթը չի պակասում։ Պատճառն այն է, որ բաժանորդներից շատերը դժվարանում են ինքնուրույն օգտվել բանկոմատից, իսկ այդտեղ բանկի աշխատակիցներից մեկը սովորաբար (բացի …

կարդալ ավելին

Գառնի. դանդաղ հոգեւարք

12.05.2005

Շուրջ 8000 բնակչություն ունեցող Գառնին մի օր ծարավից կխեղդվի: «Մենք ջհանդամը,- ասում են,- մի թեյնիկ ջուր մի տեղից կճարենք՝ կխմենք, էս ծառերն են մեղք»: Մինչդեռ Կոտայքի մարզի ինտերնետային էջը, ի լուր համայն աշխարհի` ազդարարում է՝ «Գառնիում առկա են կոմունալ-կենցաղային հարմարությունները. բնակարանների 80 տոկոսը գազիֆիկացված է, նույնքանն էլ ապահովված են խմելու ջրով»: Գառնեցիներն ասում են՝ «Գառնին …

կարդալ ավելին

Բացառիկ նիստ

12.05.2005

Լոռու մարզխորհրդի` մարտի 4-ի գարնանային առաջին նիստը, որը նվիրված է 2005թ. մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին, աչքի էր ընկնում իր բացառիկությամբ. դահլիճը կիսով չափ դատարկ էր, քանի որ գյուղապետերի մեծամասնությունը չէր ներկայացել։ Դատելով այն բանից, որ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի ելույթի մեջ տեղ էին գտել դժգոհություններ որոշ գյուղապետերի աշխատանքից, դժվար չէ պատկերացնել, թե ինչու գյուղապետերը չէին …

կարդալ ավելին

Նոր կինոթատրոն` պուրակի հաշվին

10.05.2005

Վանաձորի «Արցախ» պուրակում կկառուցվի նոր կինոթատրոն։ Այդ մասին տեղական մամուլում հայտնել էր Վանաձորի քաղաքապետը։ Ասենք, որ «Արցախ» պուրակը, որպես հանգստի գոտի, կառուցվել է 80-ականների վերջին, «Շարժման» տարիների խորհրդանիշ է. այդտեղ էին մարդիկ «բռունցքված» գոչում` «Ղարաբաղը մերն է», ի պաշտպանություն Սումգայիթի հայերի հացադուլ հայտարարում ու այդտեղից ձերբակալվում։ Այդտեղ են տեղի ունեցել թե՛ նախագահական եւ թե՛ ԱԺ …

կարդալ ավելին

«Աշտարակցիները սովից ուռել են»

10.05.2005

«Պարզապես քաղաքում ով մնացել է, բոլորը փողոցում են: Դե արեւոտ օր է, մարդիկ` բոլորը անգործ, դուրս են եկել գոնե արեւ տեսնեն»,- բացատրեցին: Մեքենաների առատությունն էլ էր անսովոր: «Դե ինչքան ավտո կա՝ տաքսու տակ են քշում»,- դա էլ այդպես մեկնաբանեցին: Վարորդները հիմնականում անգործ էին: «Շատերն էլ իրար ինադու են ավտոները հանում կանգնացնում»: Սակայն «ինադու» գործոնը աշտարակյան …

կարդալ ավելին

Վանաձորում տնակները դեռ չեն վերացել

07.05.2005

1988թ. երկրաշարժից 16 տարի անց արտագաղթի, ծնելիության պակասի եւ մահացությունների արդյունքում Վանաձորում բնակարանների հերթացուցակը (աղետի հետեւանքով քանդված շենքերի բնակիչների) «մաքրվել» է եւ մնացել է ընդամենը 140 ընտանիք (մինչեւ 1998թ. այդ ընտանիքների թիվը հազարների էր հասնում)։ Այդ ընտանիքների համար, սակայն, նոր շենքեր չեն կառուցվելու, քանի որ սկսած 1998թ. Վանաձորում կիրառվում է պետության կողմից բնակարանների գնման եւ …

կարդալ ավելին

«Գորշ բարեկամության» մայրաքաղաքը

07.05.2005

«168 Ժամը», «Կովկասի լրագրողների ցանց» ծրագրի աջակցությամբ, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի լրագրողների կողմից նախաձեռնեց ներկայացնել Սադախլոյի եւ Բագրատաշենի շուկան երեք կողմից: Սադախլոն ոչ միայն շուկա է եւ սահման, այլեւ` երեք ժողովուրդների համագործակցության գոտի, որը հայտնի է նաեւ որպես չվերահսկվող, ստվերային շրջանառության տակ գտնվող գոտի: Ղարաբաղյան հակամարտության ժամանակ էլ վրացիները, հայերը եւ ադրբեջանցիներն իրար հետ առեւտուր …

կարդալ ավելին

Նոր հաճընցիները մանկուց ադամանդագործ են

07.05.2005

Հին քաղաքը Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքն ընդամենը 49 տարեկան է, հիմնադրվել է «Սապֆիր» գործարանը կառուցելուց հետո, «Սապֆիրի» աշխատողների համար: Իսկ «Շողակն» ադամանդի մշակման գործարանից հետո Նոր Հաճընն արդեն հայտնի դարձավ որպես ադամանդագործության կենտրոն, չնայած «Սապֆիրն» ուներ մոտ 4000 աշխատող, իսկ «Շողակնը»՝ 2000: «Շողակնում» մշակում էին ամսական 8.000 կարատ ադամանդ: Բանվորական այս ավանն ադամանդյա հրապույրով …

կարդալ ավելին

Քոչարյանը եղվարդցիներին չի սիրում

07.05.2005

«Առավոտ զարթնում, մեր անասունին կերակրում ու գալիս ենք այստեղ` մինչեւ ժամը 4-5-ը՝ անասունի կերակրելու ժամին գնում-կերակրում, նորից մի աման վռիկ էլ մենք ենք ուտում ու նորից գալիս այստեղ»,- եղվարդցի տղամարդկանց մեծամասնության օրն այսպես է սկսվում ու ավարտվում: 70-ամյա Հրանտ Սարդարյանն ասում է. «Երեք տղա ունեմ, երեքն էլ Ռուսաստան են, հազիվ իրանց գլուխն են պահում, ես …

կարդալ ավելին

Կաբինետում ծառ է աճել

07.05.2005

Կապանի կահույքի ֆաբրիկան մինչ սեփականաշնորհվելն ուներ կեսդարյա կենսագրություն եւ իր տեղը հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների ցանկում: Հետո այն մասնավորեցրին եւ արժանացավ մնացած բոլոր սեփականաշնորհված եւ թալանված ձեռնարկությունների ճակատագրին: Ներկայիս տերը՝ ոմն Վարդան, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ եւ պատմել, թե ինչու է ձեռնարկությունն այդ վիճակում հայտնվել, վաճառում էր վերջին հաստոցները: Ընդ որում, փորձում էր դրանք վաճառել …

կարդալ ավելին

Գյումրիում՝ ինչպես ամբողջ Հայաստանում

07.05.2005

Մի քանի օր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի ավագանու նիստում ներկայացնում էր քաղաքի 2005թ. բյուջեն՝ միաժամանակ անդրադառնալով նախորդ տարվա բյուջեի կատարողականին: Եվ քանի որ հրապարակած թվերը՝ 2004թ. բյուջեն 95,6 %-ով կատարելու մասին խիստ կասկածահարույց էին, որոշեցինք մեկնել Գյումրի եւ տեսնել «համարյա 100%-ով» կատարված բյուջեի արդյունքները: Բյուջեի մուտքերը Որ 2004թ. քաղաքապետարանը բյուջեի մուտքերն ապահովել է, …

կարդալ ավելին

Աբսուրդի քաղաք

07.05.2005

«Այս քաղաքն աբսուրդ է»,- այսպես ասաց ինձ մի գյումրեցի նկարիչ, երբ Գյումրիում էի: Այստեղ ես առաջին անգամ էի ու իսկապես անսովոր շատ բաներ տեսա: Ամենից շատ ինձ ցնցեցին վագոն հիշեցնող տնակները: Զարմանալի է, որ այս փոքրիկ «շինություններում» մարդիկ ապրում են արդեն 16 տարի: Այստեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որը գաղափար չունի բարեկեցիկ կենցաղային տարրական …

կարդալ ավելին

Երբ թերթում ենք կյանքի փակ էջերը

07.05.2005

Մարմնավաճառության մեծ չափերի հասնող խնդրի լուծման փոխարեն՝ պետությունը սեռական առեւտրով զբաղվող կանանցից պահանջում է ստվերում մնալ։ Եվ կանայք փորձում են չխախտել այդ չգրված օրենքը։ Իսկ սեռական առեւտուրը զարգանում է, եւ, թերեւս, միակ ոլորտն է, որ հանրապետության մասշտաբով է ծաղկում ապրում եւ ոչ թե միայն մայրաքաղաքում: Ավելին, հանրապետության մարզերից այդ ոլորտի «գործարարները» հայրենական «հումքի» մեծ պաշարներ …

կարդալ ավելին

Ճամբարակ. ծերերի ու հաշմանդամների քաղաք

07.05.2005

Գեղարքունիքի մարզի նախկինում՝ Կրասնոսելսկ, այժմ՝ Ճամբարակ քաղաքը հայտնի է որպես մոլոկանների բնակավայր: Վերջիններս Եկատերինա Առաջին կայսրուհու օրոք, իրենց դուխաբոր եւ մաքսիմալիստական դավանանքի պատճառով, ինչը դեմ էր Ուղղափառ եկեղեցուն, կայսրուհու հրամանով աքսորվել էին կովկասյան տարբեր ցրտաշունչ վայրեր, այդ թվում նաեւ՝ Կրասնոսելսկ: Մոլոկաններ այսօր այստեղ համարյա չկան, քանի որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին վերջիններս քաղաքական ապաստան ստացան Կանադայում …

կարդալ ավելին

Կապան՝ միֆական ռեալիզմ

07.05.2005

Վերջին մարդահամարը Կապանում 46.000 մարդ է գրանցել, բայց Կապան քաղաքի անդորրը կասկածի տեղիք է տալիս: Նույնիսկ կապանաբնակ բանաստեղծ Ավագ Եփրեմյանն է դժգոհ ու դեռ 1995 թվից բողոքել է՝ «Անընդհատ անդորր է: Քաղաքումս/ Թվում է՝ լռած է կյանքը»: Իսկ Ավագի մի այլ բանաստեղծություն` «Ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ ոչ ոք չի ապրում», ասում են, բողոքի …

կարդալ ավելին

Բագրատաշեն-Սադախլո. եթե չխանգարեն, ավելի հաշտ կապրենք

07.05.2005

Բագրատաշենը Հայաստանի մյուս գյուղերին նման չէ ո՛չ իր հոգսերով, ո՛չ բնակչությամբ, ո՛չ էլ նշանակությամբ. ունի «սեփական» միլիցիա, մաքսակետ, սահմանապահ կայազոր: Նույնիսկ բելգիական «Բժիշկներ՝ առանց սահմանի» (MSF) կազմակերպությունն այստեղ գրասենյակ ունի: MSF-ի եւ ոստիկանության կարիքն ունեն բնակիչները, իսկ մաքսավորների եւ սահմանապահների անհրաժեշտությունը կա, որովհետեւ գյուղը սահմանամերձ է, եւ Հայաստան-Վրաստան տարանցիկ ճանապարհն անցնում է անմիջական հարեւանությամբ: Սակայն …

կարդալ ավելին

Սադախլո. ոչ միայն շուկա

06.05.2005

Սադախլոյում ապրող ադրբեջանցիները տարբերվում են իրենց շատ հայրենակիցներից: Իրենց հարեւան հայերի հետ նրանք զբաղվում են բիզնեսով, էլեկտրաէներգիա ստանում են Հայաստանից, գինի են սարքում ու միջէթնիկական խնդիրների մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ վրացի մաքսավորները նրանցից խլում են մաքսանենգ ապրանքները: Սադախլոն մեծ ադրբեջանաբնակ գյուղ է, որը գտնվում է Վրաստանի ու Հայաստանի սահմանին եւ հաճախ է …

կարդալ ավելին

Վաճառքի հանված քաղաք

04.05.2005

Էջմիածնի քաղաքապետը վաճառել է քաղաքի Գավառագիտական թանգարանի տարածքը, թեեւ մեկ ամիս առաջ հավաստիացրել էր, որ այն վաճառքի ենթակա օբյեկտների ցուցակում չէ: Ինչպես հաղորդել էին «Արմենիանուն»  եւ «168 ժամը»` Էջմիածնի որոշ բնակիչներ քննադատել էին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին՝ հանրային գրադարանների տարածքները մասնավոր ընկերություններին վաճառելու համար, այդ թվում` այնպիսի ընկերությունների, որոնց հետ ինքն անձնական կապեր ուներ: Ակնկալվում է, …

կարդալ ավելին

Սերն ազգություն չի հարցնում

04.05.2005

Բագրատաշենի (Սադախլոյի) շուկա գալիս են Հայաստանի բոլոր մարզերից՝ աշխատանք գտնելու: Բայց ավելի շատ գալիս են Նոյեմբերյանից ու Ալավերդուց, հատկապես` Այրումից: Նախ, որ գործազրկության մակարդակն այդ վայրերում ավելի մեծ է, եւ հետո` Ալավերդին մոտիկ է, կես ժամվա ճանապարհ: Այստեղ «արտագնա աշխատանքի» գալիս են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Բայց կանայք ավելի շատ են գալիս, որովհետեւ իրենց տղամարդիկ …

կարդալ ավելին

Բագրատաշենի հայ սեւամորթները

04.05.2005

40-ամյա Լիդան  ծնվել է Բաքվում. 4 անչափահաս երեխաների եւ պառավ մոր հետ ապրում է Բագրատաշենում՝ նորվեգացիների կառուցած մեկ սենյականոց բնակարանում: «Իմ ծնունդը հաստատ գիտեմ, մյուսներինը չեմ հիշում»,-ասում է նա: Տան երեխաներից մեծը՝ Արմենը, 12 տարեկան է, Մարիամը՝ 11, փոքրը՝ Մարիան, մեկուկես: Ամուսինը նրան լքել է տասը տարի առաջ: Երեխաներից երկու փոքրերը ծնվել են «շուկայական հարաբերությունների» …

կարդալ ավելին