մարզեր

Ղարաբաղում թռչնագրիպ չկա

27.01.2006

Ղարաբաղում թռչնագրիպի վարակման դեպք չի գրանցվել: Այս մասին օրերս կայացած կառավարության նիստում նշել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Վահրամ Բաղդասարյանը, որի խոսքերով` թռչնագրիպի կանխարգելման նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ: Ստացվել է 10 ահազանգ, որոնց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դրանք առնչություն չունեն թռչնագրիպի հետ (դրանք թունավորումներ ու տուբերկուլյոզ էին): Նախարարի հավաստմամբ, Ղարաբաղում չկան թռչնագրիպի վարակը հաստատելու …

կարդալ ավելին

Ռեկտորը դարձավ պրոռեկտոր

27.01.2006

«168 Ժամ» թերթի հունվարի 17-ի համարում տպագրված «Հենրիկ Քոչինյանը բուհական խորհրդի նախագահ» հոդվածում կանխատեսվել էր, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պաշտոնաթող եղած ռեկտորը, թերեւս, նշանակվի նույն բուհում հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր: Եվ ահա, սույն թվի հունվարի 25-ին Վանաձորի պաշտոնական մամուլն ավետեց, որ ՎՊՄԻ-ի այլեւս նախկին ռեկտորը նշանակվել է հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր (էլի մխիթարություն է): …

կարդալ ավելին

Բնակարանային խնդիրները Ղարաբաղում

24.01.2006

Բնակարանային խնդիր Ղարաբաղում շատերն ունեն: Դեռեւս խորհրդային տարիներին գոյացած բնակարանային հերթացուցակում գտնվող մարդկանց թվին գումարվեց նաեւ Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների թիվը: Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ դեռեւս գտնվում են այդ ցուցակում: Դրանցից շատերը տարիների ընթացքում, կորցնելով իրենց հավատը խնդրի լուծման հանդեպ, բնակարան ձեռք բերեցին՝ մեկը՝ սեփական միջոցներով, մյուսը՝ Ռուսաստանում կամ արտերկրում բնակվող բարեկամների օգնությամբ եւ այլն: Շատերը …

կարդալ ավելին

1 մլրդ 800 մլն դրամ՝ բնակշինարարությանը

22.01.2006

ԼՂՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս հրավիրված ասուլիսում ասել է, որ բավականին աշխատանքներ են իրականացվել զինծառայողների, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ: Զինծառայողների բնակարանաշինությանը հատկացվել է շուրջ 750 մլն դրամ: «110 զինծառայողներ բնակարանամուտ են տոնել, մի մասն էլ նոր բնակարաններ կստանա հունվարի վերջին։ 300 մլն դրամի բնակշինարարական աշխատանքներ են կատարվել զոհված զինծառայողների ընտանիքների համար»,- …

կարդալ ավելին

«Քանդված էինք՝ քանդված երկրում…»

21.01.2006

Գայանեն 13 տարեկան է, բայց նրա մանկությունն ավարտվել է: Նա երանությամբ է հիշում, երբ մի քանի տարի առաջ միայն խաղում էր ու ընտանիքի հոգս չէր քաշում: Հիմա Գայանեն պիտի եւ դպրոց գնա, եւ դասերն անի, եւ տան գործերը հասցնի` հացի խմոր հունցի, ամանները լվանա եւ այլ գործեր անի: «Երբ տրամադրությունս լավ է լինում, կար ու …

կարդալ ավելին

Ղարաբաղում դեմ են հանրաքվեի անցկացմանը

21.01.2006

Վերջին ժամանակներս շատ է խոսվում 2006թ. Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում հնարավոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին: Այս առումով մամուլում ավելի հաճախակի են դարձել տարբեր քաղաքագետների եւ միջազգային կազմակերպությունների կողմից խնդրի լուծման տարբերակների հրապարակումները: Խոսվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցով նոր հանրաքվեի անցկացման, փախստականների վերադարձի, ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման մասին: Հայտնի …

կարդալ ավելին

Հենրիկ Քոչինյանը՝ բուհական խորհրդի նախագահ

21.01.2006

Կենսաթոշակի տարիքը լրացած ռեկտորներին թոշակի ուղարկելու ծրագրի շրջանակներում պաշտոնաթող եղավ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) երկարամյա ռեկտոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, 70-ամյա Ռաֆայել Եդոյանը: Հունվարի 13-ին Մանկավարժական ինստիտուտի բուհական խորհրդի նիստում, որին մասնակցել է ԿԳ նախարար Սերգեյ Երիցյանը, տեղի է ունեցել կատաղի մրցույթ՝ խորհրդի նախագահ ընտրելու առթիվ: Պայքարն ընթացել է ռեկտոր Եդոյանի եւ նույն բուհի դասախոս, …

կարդալ ավելին

Ոռոգման համակարգի բարելավումը՝ ուշադրության կենտրոնում

21.01.2006

Ղարաբաղում վերջին տարիներին զարգացում է ապրում խաղողագործությունը: ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 1994թ. հանրապետությունում խաղողի այգիները զբաղեցնում էին 760 հա տարածք, իսկ 2005թ. այդ թիվը հասել է 1400 հեկտարի: Մասնագետների կարծիքով՝ նման զարգացումների դեպքում տարիներ հետո ի հայտ կգան նոր խնդիրներ՝ կապված արտադրանքի գնի եւ իրացման հետ: Մտավախություն կա, որ մի քանի տարի հետո խաղողագործությամբ զբաղվողները …

կարդալ ավելին

Բազմազավակ ընտանիքը հովանավորների կարիք ունի

16.01.2006

Արթուրը, որ պատերազմի առաջին օրերից մասնակցել է մարտական գործողություններին, պատերազմի տարիներին արդեն ուներ 6 երեխա:   Այժմ Խաչատրյանների ընտանիքն ունի 10 երեխա (3 տղա եւ 7 աղջիկ) եւ սպասում է նաեւ 11-րդին: Ընտանիքն արդեն 5-րդ տարին է, ինչ ապրում է Մարտունու շրջանի վերաբնակեցվող Վարանդա գյուղում: Ինչպես պատմում է Արթուրը, 8 երեխա ունեին, երբ պետության կողմից …

կարդալ ավելին

Ի վերջո քանի՞ հոգի է տուժել

16.01.2006

2005թ. տարեվերջին Գյումրիում ողբերգական պատահար գրանցվեց: Դեկտեմբերի 30-ին, ըստ նախնական վարկածի, շմոլ գազից թունավորման պատճառով մահացել էին Սահակյանների 6 հոգուց բաղկացած ընտանիքի բոլոր անդամները: Տեխնիկական զննության ժամանակ հայտնաբերվել է, որ ջրատաքացուցիչի ծխատար խողովակը սառած է եղել, ինչն էլ խոչընդոտել է շմոլ գազի քարշին: Եվ ըստ նախնական վարկածի` Սահակյանների ընտանիքի մահվան պատճառը շմոլ գազն է եղել: …

կարդալ ավելին

«Կալվածատեր» Ռոզա տատիկը

16.01.2006

Ռոզա տատը 24 տարի եղել է բենզալցակայանի աշխատող եւ չի բողոքում իր կյանքից. «Աղի նման էրեխեքիս պահել եմ, բարեկամներին ու հարազատներին էլ հետը: Աշխատել եմ օգնել բոլորին: Զինվորականները կըսեին՝ 10 լիտր լից, 20 լիտր բենզին կլցնեի: Հարեւաններս կբողոքեին՝ «Ռոզ տոտա, հըբը մենք առավոտը ի՞նչ պտի տանինք», կըսեի՝ «Աստված ողորմած է, էղավ՝ կտանիք, չեղավ՝ չեք տանի»,- …

կարդալ ավելին

Մանկատունը նույնպես ընտանիք է

16.01.2006

«Մենք մի մեծ ընտանիք ենք, բայց ես մնում եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա իր սեփական ընտանիքում, քանզի ծնողական ջերմությանն աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել»,- ասում է Գյումրիի «Հույս» մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանը: Հայաստանի ամենափոքր այս մանկատունը, որտեղ բնակվում է 71 երեխա, ստեղծվել է 2000թ. դեկտեմբերին՝ Շիրակի մարզի խնամքից զուրկ, մուրացիկ, թափառող …

կարդալ ավելին

Ինչպես են դիմավորում Ամանորը Ղարաբաղում

31.12.2005

Ամանորին մնացել է ընդամենը մի քանի օր, եւ արդեն քաղաքի փողոցներում նկատվում է աշխուժություն ու տոնական տրամադրություն: Նախատոնական օրերին Ղարաբաղում միշտ եռուզեռ է լինում. այստեղ մարդկանց որոշ մասը, օգտվելով տոնական զեղչերից, գնում են կենցաղային տեխնիկա (զեղչերի չափը կազմում է մոտ 5-15 տոկոս), մի մասն էլ սահմանափակվում է ամանորյա սեղանի համար անհրաժեշտ գնումներով: Ինչպես ամեն Նոր …

կարդալ ավելին

«Սովորական մարդիկ». մարտակերտցի ընտանիքը հույսի շող է որոնում

23.12.2005

«Մամ, մամ, պիրել ես մեր հուզած կանֆետը»,- միաբերան հարցնում են մեծ ու փոքր, ու առանց մոր պատասխանին սպասելու` հարձակվում կոշիկներից ավելի մաշված պայուսակի վրա: Դա այն երջանիկ օրն է, երբ Լաուրան գնում է երեխաների նպաստը ստանալու: 45-ամյա կնոջ անհանգիստ հայացքը, որը թափառում է հեռուներում, պատմում է նրա կյանքի ու ընտանիքի մասին: Հարցերն ավելորդ են ավելին …

կարդալ ավելին

Վարկավորումը՝ քննարկման առարկա

22.12.2005

Ղարաբաղում վարկավորման գործընթացը սկսվել է տարիներ առաջ եւ մինչեւ հիմա, ինչպես խոստովանում են կառավարության ներկայացուցիչները, կան միլիոնավոր դրամի չվերադարձված վարկեր: Հայտնի է նաեւ, որ ժամկետանց վարկերի վերադարձման ուղղությամբ կառավարությունը սկսել է լուրջ քայլեր ձեռնարկել: Օրերս այդ մասին խոսել է նաեւ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Ռ. Ազարյանը, որը միաժամանակ փաստել է, որ շրջանում նույնպես կան ղեկավար …

կարդալ ավելին

Շինարարություն՝ հին շինանյութերով

22.12.2005

Սակայն շինարարությանը զուգահեռ առաջ են գալիս նաեւ բազում խնդիրներ` կապված շինարարության որակի հետ: Հանրապետության շատ դպրոցների շենքեր կառուցելուց կամ վերանորոգելուց 1-2 տարի հետո արդեն վերանորոգման կարիք են ունենում: Եվ, ստիպված, պետությունը կամ հովանավորները ծախսում են կրկնակի գումարներ: Օրինակ` Մարտունու շրջանի Շեխեր գյուղի նորակառույց դպրոցը կառուցելուց կարճ ժամանակահատված հետո հովանավորը ստիպված է եղել լրացուցիչ գումարներ հատկացնել` …

կարդալ ավելին

Տնից` տուն

18.12.2005

«168 ժամ» թերթի թղթակից Նարինե Ավետյանի եւ լուսանկարիչ Գերման Ավագյանի պատրաստած ռեպորտաժը Լոռու մարզի Ձյունաշող գյուղից՝ Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի Կովկասյան ինֆորմացիոն էլէկտրոնային շաբաթաթերթի թիվ 318 համարում։ Այն հայերն, ովքեր իրավիճակի պարտադրանքով ստիպված են եղել փոխանակել իրենց տներն ադրբեջանական համայնքների հետ, 16 տարի անց էլ իրենց նախկին բնակավայրերի ու հարեւանների մասին լավ հիշողություններ են պահպանում: …

կարդալ ավելին

Ալյասկան` հրեաների՞ն

18.12.2005

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մեկ անգամ եւս կասկածի տակ է դրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների զանգվածային կոտորածի փաստը: Զախեդան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա հայտարարել է, թե եվրոպացիներն օգտագործում են Հոլոքոստի մասին «միֆը», որպեսզի իսլամական աշխարհի սրտում հրեական պետություն ստեղծեն: Նախագահն ասել է նաեւ, թե քանի որ եվրոպացիներն են հրեաների դեմ հանցանք գործել, ուրեմն …

կարդալ ավելին

Բուժկենտրոն Ղարաբաղում

18.12.2005

1998թ. Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից Ստեփանակերտում բացվեց Վերականգնողական կենտրոնը, որտեղ բուժում են ստանում հաշմանդամ ազատամարտիկներ ու երեխաներ: Արդեն 2000-ին կենտրոնում աշխատում էին յոթ թերապիստ-բուժքույր, որոնք բուժօգնություն էին ցուցաբերում ամբուլատոր հիվանդներին: Նույն տարում սկսել է գործել նաեւ լոգոպեդի ծառայությունը: 2002 թվականից կենտրոնը գործում է ԼՂՀ Առողջապահության նախարարության համակարգում: Վերականգնողական կենտրոնի վերանորոգման, …

կարդալ ավելին

Ո՞վ է որոշողը

12.12.2005

Ղարաբաղում գործող «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող սոցիալական հարցման ժամանակ ԼՂՀ քաղաքացիների կողմից տարբեր կարծիքներ են հնչում՝ կապված Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջերս Երեւանից հնչող տարբերակների հետ: Karabakh-online.com-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Հադրութի բնակիչներից մեկը, որն Արցախյան պատերազմի ժամանակ կորցրել է 20-ամյա որդուն եւ ամուսնուն, խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի մասին, նշել է. «Երբ …

կարդալ ավելին