«168 Ժամ» թերթի հունվարի 17-ի համարում տպագրված «Հենրիկ Քոչինյանը բուհական խորհրդի նախագահ» հոդվածում կանխատեսվել էր, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պաշտոնաթող եղած ռեկտորը, թերեւս, նշանակվի նույն բուհում հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր: Եվ ահա, սույն թվի հունվարի 25-ին Վանաձորի պաշտոնական մամուլն ավետեց, որ ՎՊՄԻ-ի այլեւս նախկին ռեկտորը նշանակվել է հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր (էլի մխիթարություն է): Հիշեցնենք, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար, որ առայժմ ժամանակավորապես զբաղեցված է ուսումնական գծով պրոռեկտորի կողմից, ընտրությունը կկայանա մարտ ամսին: