Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մեկ անգամ եւս կասկածի տակ է դրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների զանգվածային կոտորածի փաստը: Զախեդան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա հայտարարել է, թե եվրոպացիներն օգտագործում են Հոլոքոստի մասին «միֆը», որպեսզի իսլամական աշխարհի սրտում հրեական պետություն ստեղծեն: Նախագահն ասել է նաեւ, թե քանի որ եվրոպացիներն են հրեաների դեմ հանցանք գործել, ուրեմն նրանք էլ պիտի փոխհատուցեն եւ հրեական պետության համար հող հատկացնեն Եվրոպայում, Կանադայում կամ Ալյասկայում: