մարզեր

Մարտունու շրջան. աշխատանքներ ու ծրագրեր

05.03.2006

Բերքատվության ցածր ցուցանիշը, ըստ Ռ. Ազարյանի, հիմնականում պայմանավորված է ագրոտեխնիկական միջոցառումների անբավարար կատարմամբ եւ անհրաժեշտ տեխնիկայի բացակայությամբ։ Կատարվել է այս տարվա աշնանացանի 84 տոկոսը, որին նպաստել են արտոնյալ վարկի ձեւով հողօգտագործողներին պետության կողմից տրամադրված 342 տոննա սերմացուն եւ 170 տոննա դիզվառելիքը։ Շրջանում մեծ թափով զարգանում է նաեւ խաղողագործությունը։ 2004-ին կար 48,7 հա նորատունկ խաղողի այգի, …

կարդալ ավելին

Գովազդային «հիթ-շքերթը» Վանաձորում

05.03.2006

Մայրաքաղաքից Վանաձոր ժամանող երգիչ-երգչուհիների, համերգային խմբերի, երգիծաբանների հովանավորությունը շուրջ 1 տարի է՝ իրենց վրա են վերցրել Վանաձորի պետական պաշտոնյաներն ու գործարարները, ինչի ապացույցը տվյալ համերգից նույնիսկ 2 ամիս առաջ, օրվա մեջ 10-15 անգամ տեղական հեռուստատեսությամբ տրվող գովազդներն են՝ միջոցառման հովանավորների անուններն ու պաշտոնները մատնանշող: Հատկանշական է, երբ հեռուստագովազդը ոչ մի կերպ չի «տեղավորվում» ժամանակի մեջ. …

կարդալ ավելին

Գյումրիում վաճառում են, Վանաձորում՝ դատում

05.03.2006

Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը Վանաձորում անցյալ տարի քննության առնելով Վանաձորի «Տրիկոտաժ» ՓԲԸ-ի անվճարունակության գծով կառավարիչի դեմ հարուցված քրեական գործը՝ վերջինիս 200 հազար դրամ տուգանքի ենթարկելու վճիռ կայացրեց (Քրեական գործը հարուցվել էր գույքի աճուրդ-վաճառքի կապակցությամբ տեղի ունեցած խախտումների առթիվ): Վճիռը սկզբում անվճարունակության գծով կառավարիչի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն հետագայում վերջինս բողոքը հետ …

կարդալ ավելին

ԼՂՀ-ում դատապարտում են սումգայիթյան ոճրագործությանը

28.02.2006

Այսօր 18 տարի առաջ Սումգայիթից գաղթած Արմեն Աբրահամյանը ցավով է հիշում, թե ինչպես ադրբեջանցիները կազմակերպեցին այն` չխնայելով ոչ մեկին: Ա.Աբրահամյանն ասում է, որ Սումգայիթից ԼՂՀ գալու ճանապարհին էլ իրենց հանգիստ չեն տվել. ադրբեջանցիները քարկոծել էին իրենց մեքենան եւ ողջ ապրանքը ջարդուփշուր արել: «Չեմ ուզում լսել այս կամ այն միջազգային կազմակերպությունների կամ առանձին անհատների խոսքերը, թե …

կարդալ ավելին

Զոհված ազատամարտիկների ընտանիքները սպասում են բնակարանների

22.02.2006

Մարինեն, որի ամուսինը նույնպես զոհվել է պատերազմի ժամանակ, արդեն 8-րդ տարին է, երկու զավակների հետ վարձով է բնակվում: Ինչպես նա պատմում է, ամուսնու զոհվելուց հետո, նրա ծնողների հետ ապրել է մի քանի տարի, այնուհետեւ ընտանեկան պայմաններից ելնելով, ստիպված է եղել առանձնանալ: Հայրական տուն վերադառնալ չէր կարող, քանի որ այնտեղ բնակարանային պայմանները չեն ներում, հետո էլ …

կարդալ ավելին

Ադրբեջանցի լրագրողն` Արցախում

18.02.2006

Օրերս Ստեփանակերտում էր գտնվում Ադրբեջանում գործող «Խաղաղություն, ժողովրդավարություն, մշակույթ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Ադրբեջանի «Օբոզրեւատել» թերթի քաղաքական բաժնի պետ Ռոման Տեմնիկովը: Նա ԼՂՀ էր այցելել «Հայկի Սերունդ» երիտասարդական հ/կ հրավերով` «Կովկասը մեր տունն է» ծրագրի շրջանակներում: Ադրբեջանցի լրագրողը հայտնել է, որ ԼՂՀ-ում առաջին անգամ է եւ տպավորությունները շատ լավ են: Ինչպես գրում է karabakh-online-ը, նա մտածում …

կարդալ ավելին

Ուզում են վերահսկել

18.02.2006

ԼՂՀ ԱԳՆ տվյալներով, 2005թ. Ղարաբաղում պաշտոնապես գրանցվել է 3700 զբոսաշրջիկ, որոնք Արցախ են ժամանել աշխարհի շուրջ 50 երկրներից, հիմնականում` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Իրանից, Ռուսաստանից եւ Թուրքմենստանից: Նշենք, որ այդ թիվը վերաբերում է միայն գրանցվածներին, իսկ թե որքան զբոսաշրջիկ է մտնում Ղարաբաղ` հայտնի չէ, որովհետեւ տուրօպերատորների խոսքերով, զբոսաշրջիկների թիվն անհամեմատ բարձր է, հատկապես գարուն-աշուն ժամանակաշրջանում, երբ …

կարդալ ավելին

«Ադրբեջանցիներին տեսնել չեմ ուզում»

14.02.2006

Արցախյան շարժման սկզբներին Վեսմիրա Վարդանյանն ընտանիքի հետ Բաքվից տեղահանվել է` այնտեղ թողնելով իր ողջ ունեցվածքը: Նա պատմում է, որ մեծ դժվարությամբ են կարողացել դուրս գալ Բաքվից. նրանց օգնել է բարեկամներից մեկի ադրբեջանցի ընկերը: «Հույս չունեինք, որ ողջ ու առողջ կհասնենք Հայաստան»,- ասում է Վ. Վարդանյանը: Ընտանիքը Բաքվից Թիֆլիսով հասել է Երեւան: Մի քանի օր մնալուց …

կարդալ ավելին

Ղարաբաղը պետք է ներկայացնի իր հստակ դիրքորոշումը

11.02.2006

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում արդեն անց է կացվել ԼՂՀ կարգավորման թեմայով 3 կլոր սեղան: Առաջին կլոր սեղանը կազմակերպել էր «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը, հետո քննարկումներ կազմակերպեցին նաեւ քաղաքական որոշ ուժեր: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի կլոր սեղանի մասնակիցները փորձել են պարզել, թե որքանով է «տարածքային ամբողջականության» սկզբունքն ընդունելի ԼՂՀ հակամարտության համար: Այս առնչությամբ դաշնակցական Վահրամ …

կարդալ ավելին

Գյուղական բնակչության բուժսպասառկումը կբառելավվի

10.02.2006

Տարվա ընթացքում հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 13.072 քաղաքացի, որից 11.500-ը՝ պետպատվերի շրջանակներում։ Ամբուլատոր հաճախումների թիվը կազմել է 323 հազար։ Հանրապետությունում 2005թ. գրանցվել է 1952 ծնունդ։ Համաճարակային իրավիճակը հանրապետությունում հանգիստ է եղել, իրականացվել են բոլոր կանխարգելիչ պատվաստումները։ Ամբուլատոր՝ պոլիկլինիկական տվյալներով, առաջին անգամ 2005թ. գրանցվել է 90 տուբերկուլյոզի դեպք՝ նախորդ տարիների 52-56-ի փոխարեն։ «Սա անշուշտ, մտահոգիչ է, …

կարդալ ավելին

Զորականն առանց ջրի

10.02.2006

Վերաբնակեցման պահից մինչ օրս Զորականը զրկված է ամենատարրական կենսապայմաններից: 1990-ական թվականների կեսերից Ալավերդի քաղաքից եկող ջրատարի վնասվելուց հետո բնակիչները զրկված են ամենօրյա խմելու ջրից: 1997 թվականին Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից տապալվել է «Զորական գյուղի հորատանցքով խմելու ջրի համակարգի կառուցում» ծրագիրը՝ ջրի որակի մասին հավաստի տեղեկությունների եւ շրջանի համար նախատեսված գումարների սպառված լինելու պատրվակով: Հինգ …

կարդալ ավելին

Նորանշանակ «առաքյալը» սնունդն առել-փախել է

10.02.2006

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության Վանաձորում գործող բարեգործական ճաշարանի շուրջն առաջացած աղմուկն արդեն մի քանի օր է՝ գրավել է Վանաձորի «Լոռի» հեռուստատեսության եթերը: Պարզվում է, ժամանակավոր նշանակված տնօրենն այդ ճաշարանից օգտվող շուրջ 150 սոցիալապես անապահով մարդկանց առջեւ ձմեռ օրով ոչ միայն անհասկանալիորեն փակել է ճաշարանի դռները (իսկ թե նախկին տնօրենին ինչո՞ւ են վերջերս հեռացրել՝ պարզ չէ), այլեւ …

կարդալ ավելին

600 մլն ներդրում` գինու գործարանում

09.02.2006

Վերջերս, ԼՂՀ կառավարության որոշմամբ, մի շարք ձեռնարկությունների թվում մասնավորեցվել է նաեւ Ստեփանակերտի գինու գործարանը։ Ձեռնարկության գնորդը «Ղարաբաղ գոլդ» ընկերության կողմից ստեղծված «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն է։  ԼՂՀ Տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարության տվյալներով, 2006թ. հունվարի 1-ի դրությամբ ընկերությունն ունեցել է 73 մլն 23 հազար դրամ պարտք, որը փոխանցվել է գնորդին։ «Հաշվի առնելով, որ …

կարդալ ավելին

Համայնքային սեփականությունը ծառայում է պաշտոնյաների մտերիմներին

09.02.2006

Կենսական այս հարցերի քննարկմանն այդպես էլ անհաղորդ մնաց Ալավերդու բնակչությունը։ Քննարկմանը չմասնակցեցին անգամ քաղաքապետարանի բյուջետային հիմնարկների ղեկավարները, Հարկային տեսչության պետն ու գանձապետը, Լոռու մարզպետը, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության որեւէ ներկայացուցիչ, Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավորները։ Վերջիններիս բացակայությունը կարելի է որակել որպես անտարբեր վերաբերմունք համայնքի խնդիրների նկատմամբ: Քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման եռամյա ծրագրում ընդամենը նշված էին …

կարդալ ավելին

Եվս մեկ հանրակացարան

04.02.2006

Ստեփանակերտի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մեծամասնությունը հանրապետության գյուղերից են: Ղարաբաղի տարբեր բուհերում սովորում են նաեւ Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած երիտասարդներ: Ուսանողների հիմնական մասը Ստեփանակերտում վարձով է ապրում, իսկ մնացածները` բարեկամների մոտ: Արցախի պետհամալսարանում սովորողների մի մասն ապրում է համալսարանի ուսանողական հանրակացարանում: Մեր տվյալներով, այստեղ մեկ ուսանողը 6 ամսվա ընթացքում մուծում է 20 հազար դրամ: Հայտնի …

կարդալ ավելին

Ղարաբաղում բարեկարգվում են հուշարձանները

01.02.2006

2005թ. Ղարաբաղի մի շարք շրջաններում իրականացվել են ամրոցների, պատմական կամուրջների եւ առանձին հուշարձանախմբերի ուսումնասիրություններ: Տարվա ընթացքում կատարվել է 320 հուշարձանների հաշվառում եւ վկայագրում, որը 2006թ. կհասնի 480-ի: Այս մասին մեր զրույցում նշել է ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության հուշարձանների պահպանման եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը: Նրա խոսքերով, մեծ ուշադրություն է դարձվել քարոզչական աշխատանքներին. …

կարդալ ավելին

Դատարանում գործ ունենք

27.01.2006

Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը դիմել է դատարան «168 Ժամին» պատասխանատվության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ «168 Ժամը» նոյեմբերի 27-ին «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով հրապարակել էր նոյեմբերյանցիների բաց նամակը` ուղղված վարչապետ Ա. Մարգարյանին, ՀՀ նախագահի կոռուպցիայի գծով խորհրդական Բագրատ Եսայանին: Նոյեմբերյանցիները գրում էին, որ Ս. Ամիրաղյանն իրենց քաղաքի նախկին բաղնիքի շենքը նվիրել է իր նախընտրական շտաբի …

կարդալ ավելին

Խտրականություն մարզերի նկատմամբ

27.01.2006

Ավելի քան 1 ամիս է, Վանաձորում կրկին հեռարձակվում են «Արմենիա» հեռուստատեսության հաղորդումները (մոտ 1 տարվա ընդմիջումից հետո): Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչո՞ւ մետրային հաճախականությամբ գործող այս հեռուստաալիքը մարզերում մեկ հայտնվում, մեկ անհետանում է: Վերջին 3 տարում սա, թերեւս, «Արմենիայի» 3-րդ «հայտնությունն» է: Ինչպես նախորդ, այս նոր «հայտնության» ժամանակ էլ «Արմենիան» մարզերի նկատմամբ խտրականություն է կիրառում. …

կարդալ ավելին

Լավ է ուշ, քան՝ երբեք

27.01.2006

Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետեւանքով ավտոճանապարհների անանցանելիության պատճառաբանությամբ, սկսած հուվարի 21-ից, մայրաքաղաքից առաքվող հանրապետական ու մոսկովյան թերթերը Վանաձորի մամուլի կրպակներում չէին հայտնվում: Ի վերջո, հունվարի 25-ին կրպակները միանգամից մի քանի օրվա թերթեր ստացան: Այսպիսով, թերթերի իրացումը ձմռան ամիսներին դրվում է վտանգի տակ, քանի որ նախորդ օրվա թերթերը, բնականաբար, հաջորդ օրերին դժվարությամբ են իրացվում: Հատկանշական է, …

կարդալ ավելին

Կանաչու բիզնեսը՝ ապրուստի միջոց

27.01.2006

Բանջարբոստանային կուլտուրաների մշակմամբ Ղարաբաղում զբաղվում են հիմնականում գյուղացիները, որոնց եկամուտը հենց այդ բերքից է գոյանում: Նրանք ստացած բերքը տեղափոխում են Ստեփանակերտ, որտեղ էլ կամ վաճառում են, կամ փոխանակում տարբեր ապրանքների հետ: Պատահական չէ երեւի, որ ամեն առավոտ` գյուղերից ավտոբուսների ժամանման պահերին Ստեփանակերտի կենտրոնական շուկայի տարածքում, ավտոբուսների մոտ հերթ է գոյանում: Իհարկե, այդ մարդիկ սովորական գնորդներ …

կարդալ ավելին