Նոր գլխավոր դատախազ Արմեն Զալինյանն անբավարար է համարել դատախազության աշխատակիցների` անչափահասների հետ աշխատանքը: Տեղեկանքում տեղ գտած տվյալների համաձայն, 2005-ին ԼՂՀ դատախազության կողմից «Անչափահասների մասին» օրենքների կատարման ուղղությամբ անց են կացվել 12 ստուգումներ (2004-ին ստուգումների թիվը 18 էր), որի արդյունքում ի հայտ է բերվել օրենքի 7 խախտում, հարուցվել է 1 քրեական գործ, բերվել` 1 միջնորդագիր: «ԼՂՀ …
կարդալ ավելինԻնչպես նախապես հայտնել էին, հեռուստամարաթոնից հանգանակված գումարները կհատկացվեն «Արցախի վերածնունդ» եռամյա ծրագրին, որը նպատակ ունի նպաստել Արցախի 3 շրջանների՝ Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի վերականգնմանն ու զարգացմանը: Ըստ ծրագրի, այս տարի աշխատանքները կսկսվեն Մարտակերտի շրջանից: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ղարաբաղի ծրագրերի ղեկավար Միշել Տանկրեզի խոսքերով, ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն ավտոճանապարհների, ջրատարների, բնակարանների ու դպրոցների …
կարդալ ավելինՊատմական Գառնաքար գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում: Պատմաբանների կարծիքով, այդ անունով երկու գյուղ կա` Հին Գառնաքար եւ Նոր Գառնաքար: Հին Գառնաքարը գտնվում է Նոր Գառնաքարի վերին մասում: Այստեղ 4-րդ դարից պահպանվել են բազմաթիվ խաչքարեր: Այդ վայրն անվանում են իշխանանիստ: Հին Գառնաքարի եւ Գանձասարի միջեւ գտնվում է պատմական Հավապտուկը: Մարդիկ ասում են, որ հենց այստեղ է …
կարդալ ավելինԱյդպես արել են, որովհետեւ երեխաները սովից մեռնում էին, ու ծնողները երեխաներին պաշտպանելու ուղիներ փնտրելով՝ ընկել են ծայրահեղությունների մեջ: Մտածել են, որ գյուղում հող կա, կմշակեն, դրանով գոնե երեխաներին կկերակրեն, սակայն դա էլ փրկություն չի եղել: Ամեն օր «կանաչեղեն» ուտելով երեխաների մոտ խեղումներ են առաջանում: 9 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է սարսափելի ծանր պայմաններում: Երկաթե փոքրիկ …
կարդալ ավելինԺամանակին Արթիկի տարածաշրջանում միակ՝ 225 մահճակալ ունեցող հիվանդանոցն այսօր գրեթե դատարկ է: Մարդիկ, հենց մուտքից տեսնելով հիվանդանոցի անմխիթար վիճակը, հրաժարվում են ստացիոնար բուժումից: Մոտ 35 տարի է, ինչ Արթիկի հիվանդանոցում վերանորոգումներ չեն իրականացվել: Շենքային պայմանները ծայրահեղ վատն են, դրան գումարած` կառուցվածքային անհարմարությունները, քանզի սա այն եզակի հիվանդանոցներից է, որն ընդունարան չունի: Շատ հաճախ հիվանդատերերը չգիտեն` …
կարդալ ավելինԱյս տարի մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են նախատեսվում Գյումրիի քաղաքապետարանի կառուցման համար: ՀՀ նախագահի` Գյումրի կատարած վերջին այցից հետո քաղաքապետարանի շենքի շինարարությունը ֆինանսավորելու որոշում է ընդունվել, ինչի համար պետբյուջեից հատկացվել է 250 մլն դրամ: Եվս 150 մլն դրամ ներդնելու է քաղաքապետարանը: 3 տարվա ընթացքում քաղաքապետարանի շենքի շինարարության մեջ կատարվել է ընդամենը 80 մլն դրամի աշխատանք: …
կարդալ ավելինՕրերս Միջազգային ճգնաժամային խումբը հանդես է եկել մի հաշվետվությամբ, որը վերաբերում է Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործում ԵՄ դերին: Հաշվետվության մեջ նշված է, որ սեփական անվտանգության ապահովման համար Եվրամիությունը պետք է ավելի խոր ներգրավվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացին, որպեսզի դրանք չվերածվեն լայնամասշտաբ պատերազմի` «Եվրոպական հարեւանության» տարածաշրջանում: Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում Եվրամիության դերի, տարածաշրջանում նրա …
կարդալ ավելինԼոռու մարզպետն օրերս իր հեռուստաելույթի ժամանակ քննադատեց, թե մարզի 2006-2010թթ. սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ Վանաձորի քաղաքական կուսակցություններից ոչ մեկն առաջարկներ չի ներկայացրել՝ թեպետ նրանց այդ առթիվ մարզպետարանի կողմից հայտ է ուղարկվել: Հատկանշական է, որ նույն մարզպետի 15.03.06թ. գրությամբ, որ ուղարկվել է Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմին (ի պատասխան նրանց 6.02.06թ. գրության), ճիշտ հակառակն է ասվում. «Ողջունում եմ ՀԿԿ …
կարդալ ավելինՄարտի 22-ի դրությամբ Վանաձորում չէին բաշխվել փետրվար ամսվա կենսաթոշակները: Ուշացումը պատճառաբանվում է համապատասխան օրենքով, ըստ որի, տվյալ ամսվա թոշակները կարող են բաշխվել մինչեւ հաջորդ ամսվա վերջը: Թոշակառուները դժգոհում են. «Պետք է ստանանք, որ ապրե՞նք, թե՞ ապրենք, որ ստանանք»: Հարկ է հիշատակել, որ օրենքը փոփոխելու վերաբերյալ Ազգային ժողովին առաջարկ էր ներկայացվել «ՕԵ» անդամ հանգուցյալ պատգամավոր Արտակ …
կարդալ ավելինԿահույքի արտադրությամբ Ղարաբաղում զբաղվում են մի քանի ձեռնարկություններ, որոնցից է նաեւ «GF» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը համարվում է Ղարաբաղի տնտեսությունում առավել խոշոր ներդրումներ կատարած ընկերություններից մեկը: Ընկերությունը, ըստ ԼՂՀ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարության տվյալների, կատարել է շուրջ 130,0 հազար ԱՄՆ դոլար ներդրում, ստեղծել` 18 աշխատատեղ: Ոլորտում գործունեություն է ծավալում նաեւ Ստեփանակերտի կահույքի …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ Գյումրիի` 5 ամիս առաջ վերանորոգված Արդարադատության պալատի շենքի տանիքն անմխիթար վիճակում է, ինչի հետեւանքով շենքում բառացիորեն անձրեւում է: 25 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ տանիքի շինարարը` «Երեւանշին» ԲԲԸ-ի Գյումրիի մասնաճյուղը, գտել է իր աշխատանքի թերությունները եւ 1 տարի երաշխիքային ժամանակում պարտավորվում է վերացնել դրանք, սակայն ոչ սեփական միջոցներով: …
կարդալ ավելինՇիրակի թեմի առաջնորդարանը հաստատել է 2006թ. շինարարական ծրագիրը: Նախորդ տարիների համեմատ ավելացել են ֆինանսավորման ծավալները: 2006թ. շինարարական ծրագրերով հիմնական շեշտը դարձյալ դրվելու է գյուղական համայնքների կիսաքանդ եկեղեցիների վերականգնման վրա: Այս տարի ծրագրված է 2մլն դոլարի շինարարություն կատարել: Արդեն ընթացքի մեջ են Գյումրիի Յոթվերք եկեղեցու, Սոցիալական կենտրոնի եւ Հառիճավանքի շինարարությունները: Միայն Գյումրիի սոցիալական կենտրոնի համար հատկացվել …
կարդալ ավելինՊետբյուջեի միջոցներից 42 մլն դրամ հատկացվել է Գյումրիում երկրաշարժից տուժած վթարային կառույցների ապամոնտաժմանը, որից միայն 30 հազարը նախատեսված է նախկին Պիոներ պալատի՝ այժմ արդեն փլատակի վերածված շինությունը քանդելու համար: Աշխատանքները համակարգելու է Գյումրիի քաղաքապետարանը: Պիոներ պալատի ազատված տարածքի հետագա ճակատագիրը դեռ անորոշ է: Մի քանի տարի առաջ հայտնվեց մոսկվայաբնակ մի բարերար ու հայտարարեց, թե Պիոներ …
կարդալ ավելինՕրերս ԼՂՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը karabakh-online-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման թեմային: Նրա խոսքերով` «Ղարաբաղում չկան վերահսկվող ու օկուպացված տարածքներ: Կա ԼՂՀ ամբողջականություն՝ իր ներկայիս սահմանների շրջանակներով: Դա պետք է գիտակցել առհավետ»,- ասում է նա: «Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա այդ հասկացության հեղինակները պետք է …
կարդալ ավելինԲացի Հանրային ռադիոյից, այստեղ գործում է FM-ի թվով 4 ռադիոկայան` «Վան», «Փեյս», «Նոր ալիք» եւ «Երիտասարդական», որոնք հիմնականում երաժշտական բնույթի են, հեռարձակում են նաեւ տարաբնույթ զվարճալի հաղորդումներ, վիկտորինաներ… Ի տարբերություն նշված ռադիոալիքների, Արցախի հանրային ռադիոն հեռարձակվում է օրական 2 ժամ: Արցախի հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր Սեյրան Կարապետյանի (նշանակվել է 2005թ. վերջերին) խոսքերով, վերջին շրջանում Հանրային …
կարդալ ավելինՊատերազմից հետո, հայտնի պատճառներով, Ղարաբաղում կանանց թիվը որոշակի չափով աճել է: Հետպատերազմյան սկզբի տարիներին, երբ դեռ հանրապետությունում քիչ էին աշխատատեղերը, տղամարդկանց մի մասը, փող աշխատելու նպատակով, ստիպված եղավ գնալ այլ երկրներ: Ղարաբաղի տարբեր ոլորտներում կանայք մի քիչ ավելի շատ են, քան տղամարդիկ: Կանայք ընդգրկված են նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Օրինակ` 2005թ. ամռանն անցկացված խորհրդարանական …
կարդալ ավելինՆերկայումս Ղարաբաղում գործում է 7 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնցից մեկը պետական է (Արցախի պետական համալսարանը), 6-ը` ոչ պետական: Հանրապետության բուհերում սովորում է 6307 ուսանող, որից 4542-ը` պետական համալսարանում, իսկ 1765-ը՝ ոչ պետական բուհերում: ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ուսանողների մեծամասնությունը` 59,7 տոկոսը` իգական սեռի ներկայացուցիչներ են: 2005/2006 ուսումնական տարում ԼՂՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն են …
կարդալ ավելինՄիջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, տեղական ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նշենք, որ միջոցառման շրջանակներում Արցախ էին ժամանել «Հաշտության պաշարներ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Ջոնաթան Քոենը (ՀՊ կովկասյան ծրագրի համատնօրեն), Լոուրենս Բրոերսը («Ակորդ»-ի 17-րդ համարի խմբագիր), Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին հաջորդեցին Բրիտանական կոնսորցիումի չորս ոչ կառավարական …
կարդալ ավելինԱրցախյան պատերազմի հետեւանքով ԼՂՀ-ում ավերվեցին նաեւ գործարաններ ու այլ հիմնարկ-ձեռնարկություններ: Այդպիսով հետպատերազմյան տարիներին ղարաբաղցիները կանգնեցին նոր խնդիրների առջեւ. զբաղվածության խնդիրը մտահոգում էր բոլորին: Ոմանք նախընտրեցին մեկնել այլ երկրներ, ոմանք` մնալ հայրենի երկրում եւ ստեղծել սեփական բիզնեսը, մյուսները սպասում էին «լավ օրերին»: Այսօր ԼՂՀ-ում բնակիչներն ունեն տարբեր զբաղմունքներ: Ըստ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսության ճյուղերում …
կարդալ ավելինԱշխարհի գողտրիկ այս անկյունում գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Նույնիսկ արդեն սկսում են մտածել խաղողագործության զարգացման մասին: Բնակիչների խոսքերով, սեփականաշնորհված հողատարածքների սնուցման բացակայության պատճառով բերքատվությունը ցածր է: «Մեկ հեկտարից լավագույն դեպքում ստացվում է 10-15 ցենտներ հացահատիկ, ինչը մեր պայմաններում շատ քիչ է, այն հազիվ փակում է կատարված ծախսերը»,- մեր զրույցի ժամանակ նշեց ազոխցիներից …
կարդալ ավելին