մարզեր

Ղարաբաղում փորձում են բարձրացնել ցորենի գները

21.06.2006

Բնականաբար, հիմնականում խոսում են ցորեն մթերողները, վաճառքով զբաղվողներն ու արտադրողները, իսկ գներից դժգոհողները միշտ էլ արտադրողներն են լինում: Այստեղ արտադրված ցորենի մեկ երրորդը բավարարում է հանրապետության պահանջները, իսկ մնացածն արտահանվում է Հայաստան, որտեղ ցորեն են ներմուծում հիմնականում Ռուսաստանից: Հայտնի է, որ անցյալ տարի Ղարաբաղում ցորեն արտադրողները համարյա շահույթ չեն ստացել` ցածր բերքատվության եւ դիզվառելիքի բարձր …

կարդալ ավելին

Թերեզայենց տանը տոն էր

21.06.2006

Հիշեցնենք, որ հոդվածը Մասիսի Արբաթ գյուղի երկաթե վագոնի մեջ ապրող Թերեզա եւ Ստեփան ամուսինների մասին էր, ովքեր 4 երեխաներ ունեն եւ ապրում են սարսափելի պայմաններում, ինչի պատճառով երեխաներից ամեն մեկը տառապում է տարբեր հիվանդությամբ: «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Հարեյանի հետ այցելեցինք այս ընտանիքին: «Մեր կազմակերպությունը զբաղվում է միայնակ տարեցներով եւ փախստականներով, …

կարդալ ավելին

ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները գնդակոծվո՞ւմ են

18.06.2006

Հունիսի 15-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում` իրական դրությունը տեղում գնահատելու եւ ադրբեջանական կողմի մտացածին մեղադրանքները հերքելու նպատակով: Իր կողմից ԼՂՀ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ առաքելությանը` դիտարկումն անցկացնելու եւ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներում նրա մասնակիցների անվտանգությունն ապահովելու …

կարդալ ավելին

ԼՂՀ-ում կբարձրանա նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը

18.06.2006

Հուլիսի 1-ից Ղարաբաղի բնակիչները 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց նախկին 14 դրամի փոխարեն կվճարեն 20 դրամ: Այս մասին օրերս ԼՂՀ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հանրապետությունում տարեկան սպառվում է մոտ 210 մլն կվտ էլեկտրաէներգիա, որից մոտ 100 մլն է արտադրվում Ղարաբաղի «Սարսանգի» հիդրոէլեկտրակայանում, իսկ մնացածը ներկրվում է ՀՀ-ից: Հարցի առնչությամբ դիմեցինք ԼՂՀ …

կարդալ ավելին

Բնակավայրերի այրման փաստեր չկան

16.06.2006

Ըստ ադրբեջանական աղբյուրների, բնակավայրերը դեռեւս այրվում են, հրդեհները տեսանելի են հարեւան ադրբեջանական գյուղերի բնակիչների եւ «դեպքի վայրի» մատույցներ ժամանած պատգամավորների համար: Ադրբեջանական աղբյուրների տեղեկատվության առնչությամբ պարզաբանումների համար դիմեցինք համապատասխան մարմիններին: ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ սահմանամերձ տարածքներում բռնկված հրդեհների պատճառների ուսումնասիրման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը ներկայումս տեղում աշխատանքներ է իրականացնում: …

կարդալ ավելին

ԼՂՀ փախստականների համար կկառուցվի 21 տուն

13.06.2006

Օրերս ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր 2005թ. պետբյուջեի կատարողականը, կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանը տեղեկացրել է, որ 2006թ. պետբյուջեով փախստականներին միանվագ օգնության համար նախատեսված գումարներն արդեն լրիվությամբ բաժանված են: Հարցի առնչությամբ դիմեցինք պրն Նաջարյանին, որը փաստեց, որ այս տարի միանվագ օգնություն են ստացել 1161 …

կարդալ ավելին

Փող կտան, բայց ի՞նչ ցույց կտան

12.06.2006

Վերջին մեկ շաբաթում ԼՂՀ Ազգային ժողովի մշտական բոլոր հանձնաժողովները քննարկում էին 2005 թվականի բյուջեի կատարողականը: Պատգամավորներին հետաքրքրում էին ոչ միայն 2005-ին կատարված ծրագրերն ու գումարների արդյունավետ ծախսումը, այլ, շատ հաճախ, շեղվելով բուն թեմայից, նրանք հետաքրքրվում էին հետագա ծրագրերով, ինչը խոստովանեց նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 9-ին Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի …

կարդալ ավելին

ԼՂՀ-ում բուխարեստյան հանդիպումից էական առաջընթաց չէին ակնկալում

09.06.2006

Բուխարեստում կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ, ինչպես արդեն հայտնի է, առաջընթաց չի գրանցվել: Ասել է թե` կողմերը համաձայնության չեն եկել: Իսկ ի՞նչ կլինի հետո, ի՞նչ կարելի է ակնկալել: Այն հարցերն ուղղեցինք Ղարաբաղի խորհրդարանական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներին: ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը խոստովանեց, որ ավելին, քան արձանագրվեց նախագահների հերթական հանդիպման …

կարդալ ավելին

Արդեն պատրա՞ստ է

09.06.2006

Հունիսի 5-ին հայտարարվեց, որ ԼՂՀ Սահմանադրության նախագիծն արդեն պատրաստ է, եւ հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը որոշում է կայացրել նախագիծը ԼՂՀ ԱԺ քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ: Հարկ է նկատել, որ 15-20 օր առաջ Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ փաստում էին, որ պատրաստ են գլխավոր օրենքի նախագծի ընդամենը 2 գլուխները, եւ խոսք անգամ չկար հունիս ամսում սահմանադրության նախագծի …

կարդալ ավելին

Համաձայնագիր` Վերահսկիչ պալատների միջեւ

09.06.2006

Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Ստեփանակերտ է ժամանել նախօրյակին, ԼՂՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ` ԼՂՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների հետ։ Հանդիպումը, ինչպես նշեց ԼՂՀ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Էդուարդ Բարսեղյանը, տեղի է ունենում երկու խորհրդարանների …

կարդալ ավելին

ԼՂՀ-ում վերամշակող ձեռնարկությունների կարիք կա

07.06.2006

Խաղողի մշակմամբ զբաղվում են «Ղարաբաղ Գոլդ» եւ «Արցախ Ալկո» ընկերությունները, որոնց ավելացել է եւս մեկը` վերջերս գնված Ստեփանակերտի գինու գործարանը, որն այժմ արդեն անվանվում է Ստեփանակերտի կոնյակի գործարան: «Ենգիբարյան» եւ «Արջ» ընկերությունները զբաղվում են բանջարեղենի եւ հատապտուղների վերամշակմամբ եւ արտադրում են տարբեր պահածոներ: Կաթի վերամշակման մի քանի ձեռնարկություններ կան, սակայն դրանք հիմնականում տեղակայված են մայրաքաղաքում: …

կարդալ ավելին

ԼՂՀ-ում խաղաղարար ուժերի տեղակայումն իրական չէ

04.06.2006

Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության գոտում կարող են շուտով խաղաղարար ուժեր տեղակայվել: Իսկ թե ինչո՞ւ է Իվանովն այդ հայտարարությունն արել՝ Ղարաբաղում տարբեր կերպ են մեկնաբանում: Օրինակ, ղարաբաղյան մի վերլուծաբանի կարծիքով, այս օրերին, երբ Բուխարեստում պետք է կայանա Քոչարյան-Ալիեւ հանդիպումը, այդ հայտարարությունը հատուկ է արվել: Մեր զրուցակիցը՝ հիշեցնելով մի քանի …

կարդալ ավելին

Արագածոտնում կրքերը շիկանում են

03.06.2006

Մեր նախորդ հարապարակումներում մի քանի անգամ անդրադարձել էինք Արագածոտնի մարզում, մասնավորապես` Աշտարակի ենթաշրջանում տիրող իրավիճակին: Հիշեցնենք, որ մարզը համարվում է «դաշնակցական», քանի որ ի սկզբանե այդտեղ մարզպետ են նշանակվել այդ կուսակցության ներկայացուցիչները: Մարզպետներն էլ իրենց հերթին բոլոր կարեւոր պաշտոններում՝ սկսած մարզպետարանի վարչություններից, հիվանդանոցներից ու դպրոցների ղեկավարներից, նշանակել են հարազատ կուսակցության ներկայացուցիչներին: Այդպիսով ստեղծվել է մի …

կարդալ ավելին

Խոշար ձեռնարկությունները չեն մասնավորեցվել

03.06.2006

Պետական գույքի մասնավորեցման շուրջ լայն քննարկում է ծավալվել ԼՂՀ Ազգային ժողովի մայիսի 31-ի նիստում, որտեղ քննարկվել է մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի 2005թ. տարեկան հաշվետվությունը: Պատգամավորները տարբեր կարծիքներ են արտահայտել հանրապետությունում իրականացվող պետական գույքի մասնավորեցման սկզբունքների եւ ձեւերի վերաբերյալ: ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանը, ներկայացնելով հաշվետվությունը, փաստեց, որ նախատեսված 51 ձեռնարկություններից 2005-ին …

կարդալ ավելին

Երկաթե վագոնի բնակիչները

31.05.2006

Սենիկի ընտանիքը սիրված է ողջ գյուղի կողմից: Գյուղում նրանց փնտրելիս բոլորը Սենիկի մասին ասում են՝ «Շատ աշխատող, լավ մարդ է»: Սենիկն այն հազարավոր մարդկանցից մեկն է, ով ճգնաժամային տարիներին հայտնվել է փողոցում: 1993 թվականից ապրում են Գեղարդի գյուղապետարանի շենքի հարակից տարածքում տեղադրված վագոնի մեջ: Մինչ այդ, հայրական տունը գրավ դնելով՝ 22.000 ռուբլի վարկ է վերցրել, …

կարդալ ավելին

Ղարաբաղը չի օգտվում միջազգային հիմնադրամներից

31.05.2006

Ստեփանակերտում օրերս Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը «Հարավկովկասյան ինտեգրացիա: Այլընտրանքային մեկնարկ» ծրագրի շրջանակներում «Ղարաբաղի ոչ կառավարական սեկտորի կայացումը. խնդիրներ, ձեռքբերումներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղան անցկացրեց: Միջոցառմանը մասնակցում էին Երեւանից ժամանած «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանը, վերոնշյալ ծրագրի համակարգող Լուիզա Պողոսյանը, Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք քննարկել են ԼՂՀ հասարակական սեկտորի վերաբերյալ …

կարդալ ավելին

Սահմանադրությանը սպասելիս

30.05.2006

Ինչպես վերջերս հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ, ԼՂՀ Սահմանադրության մշակման աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանը, Սահմանադրության մեջ կամրագրվի կիսանախագահական հանրապետության գաղափարը: Ղարաբաղում, կարծես, երկրի որոշ զարգացումների «ձգձգումը» կապում են հենց Սահմանադրության ընդունման հետ: Ասենք` օմբուդսմենի ընտրությունը: Հայտնի է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը ԼՂՀ-ում ընդունվել է անցյալ տարվա փետրվարին, իսկ ուժի մեջ է մտել …

կարդալ ավելին

Վերջին զանգը ԼՂՀ-ում թանկ է

26.05.2006

Այսօր Ղարաբաղի բոլոր դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Իսկ դրա համար պետք է ինչ-որ միջոցառումներ անցկացնել, որոնց համար հաճախ ծնողները շատ թանկ են վճարում: Ղարաբաղում ավարտական միջոցառումների անցկացման համար ծնողները մեծ գումարներ են հավաքում, եւ գնալով դրանց ծավալները մեծանում են: Եթե մի քանի տարի առաջ ծնողները գումարները հիմնականում ծախսում էին իրենց երեխաների հագուստների համար, ապա այսօր …

կարդալ ավելին

Եվրոպան պետք է Ադրբեջանին հասկացնի

26.05.2006

«Կարծում եմ, որ Եվրամիության այդքան սրված հետաքրքրությունը նախկին Հարավսլավիայի երկրների նկատմամբ պետք է ադեկվատորեն փոխանցվի նաեւ նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ վերաբերմունքին: Մասնավորապես ԵՄ-ն պետք է ակնհայտորեն Ադրբեջանին հասկացնի, որ այդ երկիրը չի կարող ինտեգրվել եվրակառույցներին, դառնալ ապագայում Եվրամիության անդամ, եթե չհարգի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների …

կարդալ ավելին

Էլի սփյուռքի հաշվին

24.05.2006

Այս տարվա սկզբին ԼՂՀ կառավարության որոշմամբ, ստեղծվել է «ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ», որ նպատակ ունի օժանդակել Արցախում ՀՀ եւ Սփյուռքի գյուղատնտեսական բնագավառի գիտական արդյունքների օգտագործմանը, առանձին գիտահետազոտական ու ռազմավարական ծրագրերի իրականացմանը։ Օրերս կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որտեղ ընտրվեցին խորհրդի նախագահն ու հիմնադրամի տնօրենը։ Խորհրդի կազմում ընդգրկված են 11 հոգի` ԼՂՀ ԱԺ-ից, …

կարդալ ավելին