մարզեր

Դաբաղի դեպքեր Շիրակում

20.07.2006

Շիրակի մարզում անասունների շրջանում դաբաղի դեպքեր են արձանագրվել: Փոքր Մարաշ գյուղում դրանց թիվը եղել է 3, իսկ Փանիկ գյուղում` 17: Այդ գյուղերում սահմանվել է կարանտին: ՀՀ Պետական անասնաբուժական տեսչության հավաստմամբ, մարզի անասնաբուժական ծառայությունը քայլեր է ձեռնարկում հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

կարդալ ավելին

Ղարաբաղում բարերարներն ակտիվանում են

20.07.2006

Կարելի է ենթադրել, որ պարզապես սկսել են այդ բարերարների մասին ավելի հաճախակի խոսել ու նրանց հետ քննարկել երկրի տարբեր ոլորտներում առկա խնդիրները: Բարերարների հետ քննարկվել են հիմնականում Շուշիի վերականգնմանն ուղղված ծրագրերը, ինչի արդյունքում յուրաքանչյուրն իր հերթին որեւէ ծրագիր իրականացնելու կամ աջակցելու խոստում է տվել: Լուրջ քննարկումներ են ընթանում նաեւ Մարտակերտի շրջանի զարգացման ուղղությամբ: Եվ այս …

կարդալ ավելին

Բարերարներն աջակցում են կրթությանը

16.07.2006

Ղարաբաղում են գտնվում ամերիկահայ բարերար, Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Հակոբ Բաղդասարյանը (Կալիֆոռնիա, ԱՄՆ) եւ ՀԿՀ Երեւանյան գրասենյակի գործադիր տնօրեն Ստեփան Նալբանդյանը, որոնց օրերս ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հանդիպման ընթացքում հյուրերը նախագահին տեղեկացրել են կազմակերպության ընթացիկ գործունեության եւ խնդիրների մասին: Նրանք Արցախ էին եկել Մարտունի քաղաքում հիմնարկության միջոցներով վերանորոգված ուսումնարանի շենքի …

կարդալ ավելին

Բոլորի ուշադրության կենտրոնում Շուշին է

16.07.2006

Շուշիի վերականգնման շուրջ բավականին ակտիվ քայլեր են սկսել ձեռնարկել: Ասել է թե` բոլորը ձեռնամուխ են եղել նախկին կրթամշակութային կենտրոն-քաղաքի շուտափույթ վերականգնմանը: Արցախյան պատերազմից հետո քաղաքի վերակառուցման համար տարբեր հիմնադրամներ են ստեղծվել, տարբեր ծրագրեր են մշակվել, սակայն մինչ օրս համարյա ոչինչ չի արվել: Ավելին` կառուցած մի քանի շինությունների պահպանման խնդիրը երկար տարիներ մտահոգում էր քաղաքի ղեկավարությանը: …

կարդալ ավելին

Ղարաբաղում բերքատվությունը դարձյալ ցածր է

13.07.2006

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ հնձվել է 22723.8 հեկտար, որը կազմում է բերքահավաքի ենթակա ընդհանուր` 55814.4 հեկտար ցանքատարածությունների 40.7 տոկոսը, կալսվել է 32.7 հազար տոննա հացահատիկ: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 14.4 ցենտներ, ընդ որում՝ Ասկերանի շրջանում՝ 14.6 ցենտներ, Հադրութում՝ 14.3, Մարտունիում՝14.8 ցենտներ: Ամենացածր բերքատվությունը գրանցվել է Շուշիի շրջանում` …

կարդալ ավելին

Հանդիպեցին

13.07.2006

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ բանկային համակարգի համալիր զարգացման խնդիրներին նվիրված թվով երկրորդ հանդիպումն է անցկացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի Բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանի հետ: Նրանք մասնավորապես անդրադարձել են ԼՂՀ բանկային ոլորտում հայաստանյան եւ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության ծավալների ընդարձակմանն ու երկրում վարկային ռեսուրսների ավելացմանն առնչվող հարցերին: ԼՂՀ նախագահը հայաստանյան …

կարդալ ավելին

Քույր քաղաքներ

09.07.2006

Բրազիլական Օզասկո քաղաքի քաղաքապետ Էմիդիո դե Սոուզան ստորագրել է նույն քաղաքի խորհրդարանի ընդունած որոշումը, համաձայն որի` Օզասկոն եւ Գյումրին հայտարարվում են քույր քաղաքներ: Նշենք, որ դեռեւս այս տարվա ապրիլի 14-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վավերացրել էր վերոհիշյալ հարցի մասին ավագանու ընդունած որոշումը:

կարդալ ավելին

Շուշիի վերականգնմանն ուղղված նոր քայլեր

09.07.2006

Ղարաբաղում են գտնվում Հայ Կաթողիկե եկեղեցու պատվիրակությունը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ եւ Հայաստանի մի խումբ գործարարներ: Ինչպես մեզ տեղեկացրին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հուլիսի 7-ին նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Երեւանի քաղաքապետ, «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի հետ համագործակցող հայաստանյան գործարար շրջանակների մի շարք …

կարդալ ավելին

Դիտորդներից վախեցե՞լ են

09.07.2006

ԼՂՀ Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանից տեղեկացանք, որ Ղարաբաղ այցելած ԵԱՀԿ դիտորդական խմբին հանրապետության հակահրդեհային պաշտպանության ծառայության կողմից ներկայացվել են այն ապացույցները, ըստ որոնց, Ղարաբաղի տարածքում հրդեհների 99 տոկոսը սահմանամերձ գոտուց է առաջանում: «Ադրբեջանական կողմն իրենց բերքը հավաքելուց հետո վառում է արտերը, որտեղից էլ հրդեհը տարածվում է նաեւ բերքահավաքը դեռ …

կարդալ ավելին

Բերձորում արտագաղթի մասին են մտածում

09.07.2006

Լաչինն արցախյան շարժման տարիներից ի վեր, կամա թե ակամա, համարյա միշտ գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: Ժամանակին, երբ դեռ փակ էր Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը, խիստ կարեւոր էր հենց Շուշիի եւ Լաչինի ազատագրումը, ինչը հնարավորություն տվեց ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի ցամաքային կապը: Այսօր էլ, երբ ավելի հաճախակի են սկսել տարբեր ատյաններում քննարկել Ղարաբաղի ազատագրված տարածքների …

կարդալ ավելին

Քաշաթաղում միլիոնատեր ընտանիքնե՞ր

09.07.2006

Օրերս ԼՂՀ Քաշաթաղի շրջանի 4 ընտանիքներ 5000-ական ԱՄՆ դոլար միանվագ օգնություն են ստացել, որը նրանց հանձնել է ԼՂՀ սոցապնախարար Վասիլի Աթաջանյանը: Շրջանի Գողթանիկ գյուղի բնակչուհի, 15 երեխա ունեցող Էմիլիա Պողոսյանի հետ մեկտեղ շրջանի բազմազավակ մայրեր Կարինե Ներսիսյանը` 11-րդ, իսկ Մարգարիտ Մազուլյանը եւ Սվետլանա Գրիգորյանը` 10-րդ երեխաների ծննդյան կապակցությամբ են ԼՂՀ կառավարության կողմից միանվագ օգնություն ստացել: …

կարդալ ավելին

Ամեն ինչ` Մարտակերտի վերականգնման համար

30.06.2006

«Մենք փորձում ենք անել հնարավորը` Մարտակերտի վերականգնման համար, քանի որ այդ շրջանը մեզ համար հատուկ նշանակություն ունի: Պետք է ամեն ինչ անել` նախկին Մարտակերտի համբավը վերականգնելու համար»,- այս մասին ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Մարտակերտի ազատագրման 13-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում, որին ներկա էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, մարտակերտցի բարերարներ, շրջանի ազատագրմանը …

կարդալ ավելին

Կբուժվեն Սակիում

28.06.2006

Ղարաբաղում, արդեն յոթերորդ տարին է, ինչ կազմակերպվում է Արցախյան պատերազմի առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների գեղարվեստական ինքնագործունեության եւ մարզական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են հանրապետության տարբեր շրջանների եւ մայրաքաղաքի հաշմանդամ-ազատամարտիկներ: Սա մի միջոցառում է, որտեղ հաշմանդամները հաճույքով են մասնակցում, քանի որ, ինչպես իրենք են նշում, այստեղ հավաքվում են հին մարտական ընկերները, շփվում իրար հետ, հիշում …

կարդալ ավելին

Մամեդյարովին խորհուրդ են տալիս ինքնավարության կարգավիճակն ուրիշներին տալ

26.06.2006

Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Բաքուն պատրաստ է աշխարհում ընդունված ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը տրամադրել Լեռնային Ղարաբաղին, այդ թվում՝ Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակին համարժեք կարգավիճակ»: Արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնել է նաեւ այն կարծիքը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ այլընտրանքային լուծում փնտրելն անիմաստ է, «երբ աշխարհում արդեն …

կարդալ ավելին

Սյունիքում «ղաչաղությո՞ւն» է թեւածում

23.06.2006

Սյունիքի մարզային իշխանությունները հերթական անգամ խոչընդոտել են «Սյունյաց երկիր» թերթի աշխատանքներին: Սակայն այս անգամ նրանք լրագրողներից հաշվեհարդար տեսնելու բավական հետաքրքիր ձեւ են գտել. այն բանից հետո, երբ թերթը համարձակվել է քննադատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, «լույսի մարդիկ» ուղղակի հոսանքազրկել են խմբագրությունը: «Սյունյաց երկիր» թերթը 2006թ. հունիսի 15-ի համարում հրապարակել է հոդված «Սյունիքի էներգահամակարգը կոռումպացվում է, …

կարդալ ավելին

Իրավիճակի փոփոխություն Արագածոտնո՞ւմ

23.06.2006

Արագածոտնում գլխավոր դատախազի եւ դաշնակցականների շահերը հաճախ են բախվում: Երկու կողմերից ոչ մեկին չի հաջողվել մարզն «իրենով անել»: Ապարանում, բնական է, ուժեղ են Հովսեփյանի դիրքերը: Իսկ Աշտարակում հզոր են դաշնակները, որովհետեւ մարզկենտրոնն այդտեղ է, եւ դաշնակցական մարզպետերը բոլոր ղեկավար պոստերում նշանակել են իրենց կուսակիցներին: Դաշնակցական չէր միայն միլպետը, նրան էլ գործից հանեցին: Ճիշտ է. Գ.Ալեքսանյանին …

կարդալ ավելին

Կանադահայ դաշնակցականի ազնիվ մղումները

23.06.2006

Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Արագածոտնը համարվում է դաշնակցական մարզ, եւ մարզի բազմաթիվ բնակիչներ տուժել են այդ կուսակցության «թունդ» ներկայացուցիչների եւ իրենց դաշնակցական ղեկավարների կամայականություններից: Այս անգամ էլ կանդրադառնանք կանադահայ դաշնակցական Հարություն Կալայջյանի որոգայթներին, որի մեջ ընկել է աշտարակցի Արմինե Սիմոնյանը: Հ.Կալայջյանը բոլոր սփյուռքահայերի նման ազնիվ ցանկություն է ունեցել հայրենիքում տուն-ամառանոց գնել, որ տարին …

կարդալ ավելին

Եթե չենք ուզում դառնալ իզգոյ-պետություն

23.06.2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի Եռանախագահները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, վերջին շրջանում առավել կտրուկ հայտարարություններով են հանդես գալիս ղարաբաղյան թնջուկը մոտ ապագայում հանգուցալուծելու անհրաժեշտության վերաբերյալ, որում 2006թ., ըստ նրանց, ունենալու է վճռորոշ դերակատարություն: Դա իր հերթին նշանակելու է կանգնել նոր մարտահրավերների առջեւ. կամ գնալ կայուն եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու, երկրի տնտեսական զարգացումն իրապես ապահովելու, միջազգային կառույցներին ինտեգրվելու …

կարդալ ավելին

Կոնֆերանս` Ստեփանակերտում

23.06.2006

Հունիսի 21-ին Ստեփանակերտում մեկնարկեց միջազգային գիտական կոնֆերանս՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. անցյալը, ներկան, ապագան» խորագրով, որը նվիրված է ԼՂՀ հռչակման 15-ամյակին: Միջոցառմանը, որը կշարունակվի 3 օր, առաջինը ելույթ ունեցավ գերմանացի հայտնի հայագետ Տեսսա Հոֆմանը, որը զուգահեռներ անցկացրեց աբխազական, օսեթական եւ ղարաբաղյան հակամարտությունների միջեւ: Ելույթից հետո նա լրագրողներին հայտնեց, որ, ի տարբերություն վերոնշյալ հակամարտությունների, ղարաբաղյան հակամարտության մեջ …

կարդալ ավելին

Որոշումը Ղարաբաղինն է

23.06.2006

Այն օրերին, երբ Ստեփանակերտում էին գտնվում Պատանդների, ռազմագերիների եւ անհայտ կորածների միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչները, ադրբեջանական կողմը նորից սկսեց ինչ-որ հայտարարություններ կամ առաջարկություններ անել: Իհարկե, այս անգամ դրանք բուն իրադարձությանը չեն վերաբերում: Բացի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` Ղարաբաղին Թաթարստանի կարգավիճակ տրամադրելու մասին հայտարարությունից, Բաքվում ԻԿԿ անդամ երկրների արտգործնախարարների 33-րդ նիստի բոլոր մասնակիցներն աջակցություն են հայտնել …

կարդալ ավելին