Եթե պատին փակցված չլիներ «Աշակերտների կարգապահության կանոններ» խիստ վերնագրով վահանակը, որի կետերից մեկը հրահանգում է խնամքով վերաբերվել դպրոցական գույքին, ու եթե սենյակներում չլիներ անցած դարի հիսուն-վաթսունականների կահույք, դժվար թե մտածեի, թե ավերակը դպրոց է։ Կմտածեի՝ սովորական ավերակ է ու վերջ։ Խոսքը Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի դպրոցի մասին է։ Կարմրակուճը Հադրութ քաղաքին շատ մոտ է՝ 3-4 …
կարդալ ավելին«Օկուպանտ» բառը հաճելի հնչողություն չունի, եւ ես չէի պատկերացնում, թե ունեցածս հասցեով գնալիս ո՞ւմ եմ հանդիպելու։ Այդ «զավթիչը» պետք է որ խոժոռ դեմքով, հոգնած աչքերով, խռպոտ ձայնով մեկը լիներ, բայց սեփական իր տան դարպասի մոտ ինձ դիմավորեց կենսախինդ ու բարի մի մարդ։ – Ալեքսանդր Բաղդասարյան,- ներկայացավ։ -Ինձ օկուպանտ էլ են ասում, դե, կռիվների ժամանակվանից մնացած …
կարդալ ավելին«Ա1+»-ը տեղեկացնում է, որ Գյումրիի Աղյուսի թաղամասում արձանագրվել է հերթական փլուզման դեպքը։ Այս անգամ փլվել է ոչ թե բնակարան ու շենք, այլ գետինը։ Թաղամասի բնակչուհի Ծաղիկ Խաչատրյանը մեկ ակնթարթում հայտնվել է 2.5 մետր շառավղով խոր փոսի մեջ։ Մութ փոսում Ծաղիկը ձեռքերով փորձել է փորել պատերն ու մագլցել դեպի վեր, բայց հայտնվել է թունելի մեջ։ Աղյուսի …
կարդալ ավելինՇիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակչուհի, 1978թ. ծնված Սիրանույշ Քոչարյանը քացախաթթվի էսենցիա է խմել։ Տուժածը տեղափոխվել է Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց՝ գիտակցության մթագնումով։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Սիրանույշի խոսքերով` ինքը խմել է ընդամենը մի քանի կում։ Կինը չի բացատրում իր արարքի դրդապատճառները: Ենթադրվում է, որ պատճառներն ընտանեկան են եւ սոցիալական: Կնոջ առողջական վիճակն այժմ մասնագետները գնահատում …
կարդալ ավելինՂարաբաղում մեկնարկել են երկրի գլխավոր օրենքի՝ Սահմանադրության նախագծի շուրջ հանրային քննարկումները: Օրերս բազմահազարանոց տպաքանակով հրատարակվեց ԼՂՀ Սահմանադրության նախագիծը, որը պետք է բաժանվեր հանրապետության տարբեր բնակավայրերում: Մայրաքաղաքի բնակիչների շրջանում մեր փոքրիկ հարցումները ցույց են տվել, որ Սահմանադրության ընդունման մասին ոչ բոլորն են տեղյակ: Հուսանք, որ դա պայմանավորված է նրանով, որ դեռեւս մի քանի օր է անցել, …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբավշղի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ հոկտեմբերի 13-ին Ղարաբաղի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԼՂ Մարտակերտի Գյուլիստան բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը ղեկավարում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպրչիկը: Դիտարկման խմբում ընդգրկվել …
կարդալ ավելինՀոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Խոսքի ազատությունը ԼՂՀ-ում եւ տեղեկատվության մատչելիությունը» թեմայով, որին ներկա էին լրագրողներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը նախաձեռնել էր Ստեփանակերտի մամուլի ակումբը՝ «Արտիկլ 19» միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ի դեպ, «Արտիկլ 19»-ը համարվում է Ղարաբաղի հետ անմիջապես աշխատող առաջին միջազգային կառույցներից մեկը: Միջոցառման ընթացքում Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ …
կարդալ ավելին2005-ի դեկտեմբերի 23-ին Գյումրիի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ջուլիետա Հարությունյանը վատառողջ լինելու պատճառով հրաժարվում է իր պաշտոնից: 2006-ի հունվարի 10-ին Գյումրիի միության արտահերթ համաժողովը 68 պատվիրակների մասնակցությամբ նախագահի պաշտոնում միաձայն ընտրում է Մելանյա Եղիկյանին: «10 ամիս աշխատելուց հետո ինձ պարտադրում են, որպեսզի ես հոկտեմբերի 17-ին նշանակեմ միության նոր նախագահի ընտրություններ: Ինձ …
կարդալ ավելինՏավուշի մարզի Բարեկամավան (նախկին Դոստլու) գյուղը 1500-2000 տարվա պատմություն ունի: Աշխարհից կտրված այս բնակավայրը, որը շրջապատված է բարձր լեռներով եւ խիտ անտառներով, Հայաստանի սահմանամերձ գյուղերից է: Մոտակա ադրբեջանական գյուղերը (Ստամբեկլու, Քամառլու) մոտավորապես 1-1.5 կմ հեռավորության վրա են գտնվում, հայկական գյուղերից ամենամոտը Կոթին է՝ 9 կմ: Ինչպես բոլոր սահմանամերձ գյուղերում, այնպես էլ այստեղ դեռ թարմ են …
կարդալ ավելինՍկզբից փակ գաղտնի քվեարկությամբ (որին մասնակցում էին 33 պատգամավորից 28-ը), ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը: Նշենք, որ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի պաշտոնից հրաժարվել էր «Հայրենիք» խմբակցության եւ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ նա հրաժարվեց այդ …
կարդալ ավելինՍկզբից փակ գաղտնի քվեարկությամբ (որին մասնակցում էին 33 պատգամավորից 28-ը), ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը: Նշենք, որ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի պաշտոնից հրաժարվել էր «Հայրենիք» խմբակցության եւ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ նա հրաժարվեց այդ …
կարդալ ավելինՂարաբաղում վերջին տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրականացվել` Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների եւ հայկական կազմակերպությունների միջոցներով: Սփյուռքահայերը մեծ ներդրում են ունեցել նաեւ պատերազմի տարիներին` Ղարաբաղ ուղարկելով դեղամիջոցներ, սննդամթերք եւ այլ ապրանքներ: Բարերարների միջոցներով կառուցվել ու վերանորոգվել են բազմաթիվ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, ճանապարհներ եւ այլ շինություններ: Ծրագրերից ամենախոշորները, թերեւս, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված մարաթոնի միջոցներով …
կարդալ ավելինՀրավիրվել էին նաեւ Ղարաբաղում գործող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնցից ոչ բոլորն էին ներկա լսումներին, իսկ եղածներն էլ այդքան ակտիվ չէին: Մի շարք առաջարկություններով հանդես եկան ՀՅԴ եւ «Շարժում 88» կուսակցությունները: Նրանց առաջարկները վերաբերում էին տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացմանը, իշխանությունների գործունեությունը ժողովրդի կողմից վերահսկելուն, վարչապետի նշանակմանը, փոխվարչապետի ինստիտուտի վերացմանը եւ այլն: Լսումների ընթացքում պարզաբանումներ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 26-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն ու փոխադարձ ատելություն եւ անհանդուրժողականություն քարոզելու …
կարդալ ավելինՍեպտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի կունենան սահմանադրական լսումներ, որին հրավիրվել են Ղարաբաղի բոլոր քաղաքական ուժերը: Իսկ հաջորդ օրը լսումներ կանցկացվեն հասարակական գործիչների մասնակցությամբ: Տեղեկացնենք, որ ԼՂՀ Սահմանադրության նախագիծն արդեն ներկայացված է ԱԺ քննարկմանը, իսկ Սահմանադրության հանրաքվեն նախատեսվում է մինչեւ տարեվերջ:
կարդալ ավելին«Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրալահայ Հակոբ Աբուլաքյանը, տիկնոջ հետ 1999թ. երկրորդ անգամ գալով Ղարաբաղ, որոշեց հյուրանոցային բիզնես սկսել: Այդ որոշման պատճառն, ըստ Հ. Աբուլաքյանի, այն էր, որ Ղարաբաղում իրենց գտնվելու ժամանակ Ստեփանակերտում գործող ընդամենը մեկ հյուրանոց կար, որի բոլոր համարները զբաղված էին, եւ նրանք ստիպված են եղել ապրել մի տան մեջ, որտեղ չկային անհրաժեշտ ամենատարրական պայմանները: …
կարդալ ավելինՍեպտեմբերի 25-ին Երեւանի «Արարատ բանկն» իր մասնաճյուղը բացեց Ստեփանակերտում: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, երեւանյան բանկի պատասխանատուներ, հյուրեր: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը շնորհավորելով մասնաճյուղի բացման առիթով` լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Արցախում հայաստանյան բանկերի արդեն 5-րդ …
կարդալ ավելինՕրերս Ստեփանակերտում տեղի ունեցավ պոլիկլինիկայի նորակառույց շենքի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի եւ կառավարության անդամներ՝ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, սփյուռքահայեր, բուժաշխատողներ: Պոլիկլինիկայի նորակառույց շենքում տեղակայված են երկու բժշկական կառույցներ՝ Ստեփանակերտի պոլիկլինիկան եւ Դիագնոստիկ կենտրոնը: Պոլիկլինիկայի ծախսերը հոգացել է սփյուռքահայ բարերար Ջորջ Փակումյանը, իսկ դիագնոստիկ կենտրոնինը՝ Հրայր …
կարդալ ավելինՕրերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն այս անգամ իր կազմում էր ընդգրկել Արցախում մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացմանը սատարող բրիտանական եւ ամերիկյան մի շարք հասարակական գործիչների: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տիկին Քոքսը Հանրապետության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ԼՂՀ ժողովրդին ու …
կարդալ ավելինՕրերս Ղարաբաղում էին գտնվում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` անհայտ կորածների հիմնախնդիրներով զեկուցող, հոլանդացի սենատոր Լեո Պլատվոետն ու միգրացիայի, փախստականների եւ բնակչության հարցերով ԵԽ ԽՎ կոմիտեի քարտուղար Մարկ Նեւիլը, որոնք հանդիպումներ ունեցան ԼՂՀ Արտգործնախարարությունում եւ Ազգային ժողովում: Լեո Պլատվոետի խոսքերով, նա Լեռնային Ղարաբաղ է ժամանել անհայտ կորածներին առնչվող իրավիճակի մասին զեկույց նախապատրաստելու եւ այն ԵԽ ԽՎ …
կարդալ ավելին