Այս տարվա առաջին եռամսյակում կառավարության պահուստային ֆոնդից 22 մլն 50 հազար դրամ կհատկացվի Շիրակի մարզպետարանին: Գումարը կնպատակաուղղվի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ մարզում իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի՝ համայնքների կողմից 10% համաֆինանսավորման ապահովմանը: Այդ գումարից 10 մլն 210 հազար դրամը նախատեսվել է տրամադրել Մեղրաշեն, իսկ 11 մլն 840 հազար դրամը` Լուսաղբյուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհների …
կարդալ ավելինՎերջերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ՌԴ Անվտանգության, պաշտպանության եւ իրավապահպանության հարցերով ակադեմիայի եւ Միջազգային հարաբերությունների գիտությունների ակադեմիայի հրավերով մեկնել էր Մոսկվա, որտեղ նրան շնորհվել են հիշյալ ակադեմիաների իսկական անդամի կոչումներ եւ հանձնվել համապատասխան վկայականներ: Ակադեմիան ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած ծառայությունների եւ անձնական մեծ ավանդի համար Ա. Ղուկասյանին պարգեւատրել է Պետրոս Մեծի …
կարդալ ավելինՂարաբաղում դարձյալ հանգիստ ու խաղաղ նախընտրական շրջան է` քաղաքական ոչ մի ակտիվություն: Միայն որոշ հասարակական կազմակերպություններ շարունակում են սոցիոլոգիական իրենց հարցումները` նախագահական ընտրությունների եւ նախագահի հնարավոր թեկնածուների վերաբերյալ: Բնականաբար, հարցումներն անցկացվում են հասարակության տարբեր խավերի շրջանում: Որոշ կազմակերպություններ էլ ընդարձակ հարցումներ են անցկացնում, բայց առայժմ նախընտրում են արդյունքները չհրապարակել: Բոլորը սպասողական վիճակում են: Իսկ ԼՂՀ …
կարդալ ավելինԱրցախյան պատերազմի տարիներից մինչ օրս սփյուռքահայ մեր հայրենակիցներն աջակցություն են ցուցաբերում Ղարաբաղին: Ոմանք պարզապես դրամական կամ նյութական օգնություն են ցուցաբերում, ոմանք տարբեր ծրագրեր են իրականացնում` գյուղեր են վերականգնում, ձեռնարկություններ ու հիմնարկներ բացում, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցում: Իսկ ամեն տարի սփյուռքահայերը որոշակի գումարներ են նվիրաբերում ԱՄՆ-ում անցկացվող հեռուստամարաթոնի ընթացքում: Եվ ամեն անգամ էլ նշում են, որ …
կարդալ ավելինԼՂՀ կառավարության այս տարվա առաջին նիստում մի քանի տասնյակ հարցերի շարքում քննարկվում էր նաեւ «երկար սպասված» հիփոթեքային վարկերի տրամադրման կարգը։ Հիշեցնենք, որ կառավարության ներկայացուցիչների հավաստմամբ, հենց այս կարգի չմշակված լինելն էր պատճառը, որ 2006-ին պետբյուջեից նախատեսված 200 մլն դրամի չափով հիփոթեքային վարկը չի տրամադրվել: Նշված 200 մլն դրամը գումարվել է այս տարի նախատեսվող 500 մլն …
կարդալ ավելինՂարաբաղում գազի սակագնի վերանայման շուրջ խոսում են դեռեւս հունվարի սկզբներից, այն պահից, երբ ՀՀ-ում իջեցվեց սակագինը մինչեւ 59 դրամի: Ղարաբաղցիներից շատերը հույս ունեին, որ Հայաստանի օրինակին կհետեւեն Ղարաբաղի իշխանությունները: Իսկ հույսները, թերեւս, չէին կտրում այն պատճառով, որ բնակիչներից շատերի համար պարզապես այս շրջանում ձեռնտու կլիներ 1 խորանարդ մետրի դիմաց վճարել ոչ թե 65, այլ` 59 …
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտության հիմնական հարցերի վերաբերյալ տարաձայնություններ կան: Այս մասին վերջերս Ստեփանակերտում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը գոհ էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման մթնոլորտից: «Մենք շատ շնորհակալ ենք Արկադի Ղուկասյանից` այդ մթնոլորտի համար: Վաղուց նման կազմով մեզ չի հաջողվել գալ այստեղ` կարծիքներ փոխանակելու համար: Բայց դա անհրաժեշտ էր, դրա …
կարդալ ավելին– Պարոն Քոչարյան, Ձեր պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում ո՞րն եք համարում Ալավերդի քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի շուրջ 50 հազար բնակչության կենսական հիմնախնդիրը: – Ձեր հարցը հիմնականում վերաբերում է «Ալավերդու Հիվանդանոց» ՓԲԸ-ին, ամբողջ հանրապետությունում աղմուկ հանած, նախորդ տարիներից այստեղ կուտակված 53,5 մլն դրամ պարտքերին, որն առաջացել է վատ տնտեսավարման եւ անբավարար վերահսկողության պատճառով։ Իրավասու մարմինները չեն վերահսկել, …
կարդալ ավելին«Արմենպրեսի» փոխանցմամբ, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարեւանությամբ շարունակվում է քաղաքում առաջին էլիտար շենքի շինարարությունը, որը կավարտվի օգոստոսին: 1000 քմ հողատարածքի վրա կառուցվող վեցհարկանի շենքի առաջին հարկը կծառայի սպասարկման ոլորտին: Բնակարանների թիվը դեռեւս հստակեցված չէ, այն պայմանավորված կլինի պահանջարկով: «Լայթինգ» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները սկսվել են «Վանէլիտ» ծրագրի շրջանակներում, երեւանաբնակ գործարար Ռուբեն Մինասյանի նախաձեռնությամբ …
կարդալ ավելինՀադրութի Տող գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2006թ. հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարներով բավականին աշխատանքներ կիրականացվեն: Տողը շրջանի այն գյուղերից է, որը պատերազմի ժամանակ ադրբեջանցիները գրավել էին, սակայն հայերը 1991-ին կարողացան ազատագրել: Ազատագրված գյուղում ներկայումս շատ խնդիրներ կան, իսկ ամենաառաջնայինը գյուղացիները համարում են մշակույթի տան վերանորոգումը: Մշակույթի տան վերանորոգման կամ նորի կառուցման հարցը «Հայաստան» հիմնադրամի ծրագրի օրակարգում …
կարդալ ավելինՇուշի քաղաքն արդեն ունի նոր զինանշան, որի վրա այսուհետ պատկերված կլինի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու «Պահապան հրեշտակը»: «Շուշի վերածնունդ» հիմնադրամից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ նախապես հայտարարված մրցույթում քաղաքի ավագանու կողմից հաստատված նոր զինանշանի հեղինակը քաղաքի հայտնի տոհմերից մեկի ժառանգորդ, երեւանաբնակ նկարիչ Ռուբեն Արուտչյանն է: Մրցանակակիրը ստացած գումարը փոխանցել է հիմնադրամին` որպես անձնական նվիրատվություն քաղաքի վերականգնմանն ուղղված …
կարդալ ավելինՂարաբաղի ամենաշատ արտահանվող գյուղմթերքներից է միսը: Դա երեւի պայմանավորված է նրանով, որ այստեղ մսի վերամշակման ձեռնարկություններ չկան, ավելի կոնկրետ` գործում է միայն մեկը: Հայտնի է, որ տարվա տարբեր ամիսներին Ղարաբաղից միս կամ անասուններ են տեղափոխում Հայաստան եւ վաճառում ավելի թանկ գներով: Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Լեոնիդ Սողոմոնյանն ասում է, որ Հայաստանից ժամանած գնորդները միանգամից …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վիճակը շարունակում է մնալ սփյուռքի մի շարք կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Ամանորին Շահան Նաթալիի անվան ընտանեկան հիմնադրամը Քաշաթաղում նախաձեռնեց «Ձեռքից ձեռք» ծրագիրը, որի նպատակն է մեղմել շրջանի տարբեր գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը, լուծել որոշ գյուղերի էլեկտրաէներգիայի անցկացման խնդիրը եւ, սփյուռքի ուշադրությունը սեւեռելով առկա վիճակի վրա, Ղարաբաղի կառավարությունից պահանջել մշակել եւ …
կարդալ ավելինԱնցյալ տարվա համեմատ այս տարի ԼՂՀ հողատարածքների վրա մոտ 80 տոկոսով է ցանքս կատարվել: Դա պայմանավորված է հատկապես վերջին 2-3 տարիների ցածր բերքատվությամբ (տարեցտարի 1-1.5 ց-ով նվազում է բերքատվությունը), եղանակային պայմաններով եւ ոռոգման պայմանների բացակայությամբ: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով, հիմնականում վարձակալությամբ վերցված հողատարածքների վրա է ցանքսը նվազում, իսկ սեփականատերերը ցանքսերը կատարում են կառավարության …
կարդալ ավելինԸստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2006թ. հանրապետությունում ծնվել է 2102 երեխա` 2005թ. 2004 երեխայի դիմաց, մահացել է 1235 մարդ ՝ 2005թ. 1260 մարդու դիմաց: 2006թ. բնակչության բնական աճը կազմել է 867 մարդ եւ 2005թ. համեմատ աճել է 123 մարդով կամ` 16.5 տոկոսով: 2006թ. գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 827 ամուսնություն՝ 2005թ. 751-ի դիմաց, իսկ …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղում 2006թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 2005թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.6 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 106.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 107.4, վճարովի ծառայությունների սակագներինը՝ 107.9 տոկոս: Սպառողական գների ինդեքսը 2006թ. դեկտեմբերին 2002թ. համեմատ կազմել է 123.8 տոկոս: Ըստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կտրուկ աճ է …
կարդալ ավելինՇուշիի ազատագրումից 14 տարի է անցել, ու թեեւ քաղաքի վերականգնման ուղղությամբ որոշ աշխատանքներ իրականացվել են, այնուամենայնիվ պատերազմի հետքերը դեռեւս չեն վերացել այս հինավուրց քաղաքում: Տարեցտարի բազմաբնակարան շենքերի բնակարանները կարգի են բերվում (քաղաքացիների սեփական միջոցներով), պետբյուջեի միջոցներով վերանորոգվում են շենքերի տանիքները: Անցյալ տարի վերանորոգվել է կենտրոնական փողոցը, կառուցվում են խանութներ ու այլ շինություններ: Նախկին փոքր ու …
կարդալ ավելինՂարաբաղում գրանցված են 110-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնց գործունեությունը վերջին տարիներին էլ ավելի է ակտիվացել: Այս մասին նշում են նաեւ իշխանությունները: ՀԿ-ներն ունեն տարբեր ուղղվածություններ եւ իրականացնում են ամենատարբեր ոլորտներն ընդգրկող ծրագրեր: Իհարկե, կան մի քանի կազմակերպություններ, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ, սակայն, ընդհանուր առմամբ, միջազգային կառույցների մասնակցությունն այս ոլորտում շատ թույլ է: Մինչեւ …
կարդալ ավելինԱհա եւ 2006-ը մոտեցավ իր ավարտին: Թե ինչպիսին կլինի հաջորդ տարին, դեռ հայտնի չէ, քանի որ ակնկալիքներն ու սպասումները ոչ միշտ են իրենց արդարացնում եւ ոչ այնպես, ինչպես ակնկալվում էր: Իսկ 2006-ի ձեռքբերումների եւ բացթողումների մասին այժմ արդեն հանգիստ կարելի է խոսել ու ամփոփել անցնող տարվա արդյունքները: Իսկ ինչպիսի՞ն էր այն Ղարաբաղի եւ ղարաբաղցիների համար: …
կարդալ ավելին2006 թվականը մոտենում է ավարտին: Ասել է թե` ժամանակն է ի մի բերելու տարվա ընթացքում արձանագրված առաջընթացն ու ձախողումները: Այդ նպատակով վերջերս Ղարաբաղում գործող «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը` «Միասնություն» մարզամշակութային երիտասարդական կազմակերպության հետ համատեղ, հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ինչպիսին էր 2006 թվականը ղարաբաղցիների կյանքում: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 150 քաղաքացի` 20-ական …
կարդալ ավելին