մարզեր

Երիտասարդներն անելու ոչինչ չունեն

15.04.2007

Քաշաթաղի շրջանը Ղարաբաղի վերաբնակեցվող շրջաններից է: Այն մյուս շրջանների համեմատ ավելի վատ վիճակում է գտնվում: Շրջանն ազատագրելուց հետո մարդիկ տեղափոխվել են այստեղ` բնակություն հաստատելու նպատակով: Ոմանց բնակարանային խնդիրները լուծվել են պետության միջոցներով, ոմանք սեփական ուժերով են տունը վերակառուցել կամ նորոգել, իսկ ոմանք էլ պարզապես ապրում են անմխիթար պայմաններում: Մինչեւ վերջին տարիները քաշաթաղցիներն օգտվում էին մի …

կարդալ ավելին

Մյասնիկյան գյուղի իրական եւ մտայածին խնդիրները

15.04.2007

Ջուր, սրճարան, ասֆալտ ճանապարհներին: Սա ամենակարեւորն է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչների լիակատար երջանկությունն ապահովելու համար: Գյուղացիներն ունեն ինչպես խմելու, այնպես էլ՝ ոռոգման ջրի խնդիր: Խմելու ջուրը գնում են Թալինից` դույլը 50 դրամով: Ընտանիքին միջինում մեկ տոննա ջուրը բավականացնում է մոտ հինգ օր: Ոռոգման ջուրը գալիս է Ախուրյանի ջրամբարից: Սրճարանը գյուղացիներին պետք է, որ նստելու …

կարդալ ավելին

Աշխատավարձերի հարցը դեռ չի լուծվել

06.04.2007

Օրերս Ստեփանակերտի Ալրաղացի աշխատողները գործադուլ էին հայտարարել եւ բողոքի ցույց կազմակերպել տնօրինության շենքի մոտ: Ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ նշեցին Ալրաղացի աշխատողները, նրանք արդեն շուրջ 6 ամիս է, աշխատավարձ չեն ստանում: Հարցը բազմիցս բարձրացրել էին, «սակայն տնօրենն անընդհատ խաբում էր եւ հարցը ձգձգում»: Գործադուլին անդրադարձ եղավ նաեւ երեկ՝ ապրիլի 4-ին` Ազգային ժողովի նիստում եւ հանրապետության …

կարդալ ավելին

ԼՂՀ նախագահական ընտրությունները՝ հուլիսի 19-ին

06.04.2007

Ապրիլի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովը որոշում է ընդունել նախագահական ընտրությունների օրը 2007թ. հուլիսի 19-ին նշանակելու մասին: Գործող օրենքի համաձայն, թեկնածուների առաջադրումը պետք է սկսվի ընտրություններից 90 օր առաջ եւ վերջանա 75 օր առաջ: Նիստի ընթացքում քննության դրվեց նաեւ «ԼՂՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Փոփոխություններ կատարելը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի …

կարդալ ավելին

«Սրբազան» ավանդույթների խախտումը

06.04.2007

Այս մարդը Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի բնակիչ Վազգեն Ասատուրյանն է։ Այս տարվա մարտի չորսին որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ նա մասնակցել է գյուղապետի արտահերթ ընտրությանը։ Մինչեւ ընտրությունը եւ ընտրության օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետեւանքով պարտվել է։ Իր իրավունքը պաշտպանելու համար դիմել է դատարան։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ա. Պետրոսյան) 2007 թվականի մարտի 14-ի …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն դժգոհում է Արկադի Ղուկասյանի գործունեությունից

05.04.2007

Ղարաբաղում նախընտրական շրջանը «տարօրինակ» զարգացումներ է ստանում: Օրերս ԼՂՀ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն արտահերթ շրջանային ժողով էր արել: Բոլորը սպասում էին, թե ՀՅԴ Արցախի կազմակերպությունն արդեն ԼՂՀ նախագահական ընտրություններում իր նախընտրելի թեկնածուի անունը կնշի, սակայն ապրիլի 2-ին նրանց հրավիրած ճեպազրույցից պարզ դարձավ, որ կուսակցությունը դեռ պետք է բանակցություններ վարի: ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի Արցախի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը …

կարդալ ավելին

Էս էլ ու պըրծ

05.04.2007

Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Գուրգեն Բաղդասարյանը հրատարակության է պատրաստում «Արցախի բարբառի բառարան-հանրագիտարանի» առաջին հատորը: Գրքում տեղ են գտել ոչ միայն Արցախի բարբառի բառերն ու բառակապակցությունները, այլեւ դարձվածները, հանելուկները: Ներկայացվում են նաեւ արցախցու սովորությունները, ժողովրդական ծեսերը, ավանդությունները, կերակրատեսակները, բուսական աշխարհը, մրգատեսակները, մուրաբաները, պահածոները, թթուները, նրանց պատրաստման եղանակները: Բառարան-հանրագիտարանում տեղ են գտել արցախցու բարոյական նորմերը, փիլիսոփայությունը, …

կարդալ ավելին

Ուրիշին ենք վարկավորում

05.04.2007

Հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետբյուջեից ԼՂՀ-ին տրամադրվել է շուրջ 2,9 մլրդ դրամի վարկ: Նշված ժամանակահատվածում նախկինում տրամադրված վարկերից բյուջե է վերադարձվել 45,4 մլն դրամ: Արդյունքում, զուտ վարկավորումը կազմել է 2,8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի զուտ վարկավորման ծավալն ավելացել է 20,7%-ով՝ ի հաշիվ 2007թ. ԼՂՀ-ին տրամադրվող վարկի ավելացման:

կարդալ ավելին

Նավթի գինն աճում է

01.04.2007

Եվրոպայում խոշորագույն՝ Լոնդոնի միջազգային նավթասակարանում մեկ բարելի գնի աճը կազմել Է 2,16 դոլար: Նավթի գինն այժմ հասել է 67,94 դոլարի մակարդակին: Նավթի պահանջարկն ուժեղանում է` մարտի 23-ին իրանցի սահմանապահների կողմից Պարսից ծոցում բռնված 15 բրիտանացի զինծառայողների շուրջ Լոնդոնի եւ Թեհրանի դիմակայության՝ վերջին ժամերին զգալիորեն սրվելու պատճառով: Այսպիսով, աշխարհաքաղաքականությունը վերստին վերածվել է նավթի գների ձեւավորման գլխավոր …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն դիրքորոշումը կարտահայտի ապրիլի 2-ին

01.04.2007

Մարտի 30-ին, ՀՅԴ Արցախի կազմակերպությունը շրջանային ժողով է հրավիրել, որտեղ, ինչպես մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, քննարկվել են ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հետ կապված հարցերը: Նա նաեւ նշել է, որ դիրքորոշումը կարտահայտեն ապրիլի 2-ին` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Տեղեկացնենք, որ Դաշնակցությունը` «Շարժում 88» կուսակցության հետ …

կարդալ ավելին

Ժողովրդագրական վիճակը գոհացուցիչ չէ

01.04.2007

Ժողովրդագրական վիճակի մասին Ղարաբաղում սկսել են հաճախակի խոսել: Պատճառը թերեւս այն է, որ վիճակագրական տվյալներն այդքան էլ գոհացուցիչ չեն: ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետության բնակչության թվաքանակը 2007թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 137.747 մարդ: 2006թ. հունվարի 1-ի դրությամբ՝ բնակչության թվաքանակը Ստեփանակերտում ավելացել է 419 մարդով կամ 0.8 տոկոսով, Հադրութի շրջանում` 3.4 տոկոսով, Շահումյանի շրջանում` …

կարդալ ավելին

Նախընտրական «անդորրը» շարունակվում է

01.04.2007

Ղարաբաղում շարունակվում է նախընտրական «հարաբերական անդորրը»: Քաղաքական ոչ մի ուժ դեռեւս չի հայտարարել իր դիրքորոշման մասին: Մեր տվյալներով, ՀՅԴ-ն իր դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, կարտահայտի մարտի 30-ին: Իսկ «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները հայտնի չէ, թե երբ կարտահայտեն իրենց տեսակետները: ԼՂՀ նախագահի հնարավոր թեկնածուների մասին շարունակում են խոսել հասարակության տարբեր շրջանակներում: Հիմնականում մարդիկ խոսում են …

կարդալ ավելին

«Գունավոր տելեվիզոր ունե՞ք, ուրեմն փախստական չեք»

01.04.2007

Թալինի նախկին ավանային շենքում, որը ժամանակին ծառայել է որպես քաղաքապետարան, 1990 թվականից բնակվում են Բաքվից Հայաստան գաղթած ընտանիքներ։ Այստեղ մարդիկ ապրում են ծանր պայմաններում. չորս հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է փոքրիկ սենյակում, ուր ազատ տեղաշարժվելն անգամ անհնար է, իսկ ձյան հալոցքից խոնավացած պատերի մեջ շնչելը՝ անտանելի։ 2005թ. մարզկենտրոնից եկել եւ սերտիֆիկատներ էին առաջարկել, որոնց օգնությամբ …

կարդալ ավելին

Ախալքալաքի շրջանում միառժամանակ գրադարան չի գործելու

01.04.2007

Մինչեւ 2007թ. գրադարանները պատկանում էին Ախալքալաքի շրջանի Կուլտուրայի բաժնին: Կուլտուրայի բաժինը մի կենտրոնացված հիմնարկություն էր, որը ներառում եւ ֆինանսավորում էր շրջանի մշակույթի բոլոր ճյուղերը` ակումբները, երաժշտական դպրոցը, նկարչական դպրոցը, թանգարանը եւ այլն: Այս տարվա հունվարից Կուլտուրայի բաժինը վերափոխվել է Կրթության, մշակույթի եւ սպորտի ծառայության, որի յուրաքանչյուր ճյուղը ստանալու է իրավաբանական անձի կարգավիճակ եւ պատկանելու է …

կարդալ ավելին

«Տհաճ» նախադեպ

28.03.2007

Նորաբակ համայնքի ղեկավարի ընտրությունը, որն անցել էր բազում խախտումներով, մարտի 14-ին, ի վերջո, հանգուցալուծվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր Ա. Պետրոսյան)։ Քվեաթերթիկների լրացուցիչ հաշվարկից հետո դատարանը յոթ ձայնի առավելությամբ Նորաբակի գյուղապետ է ճանաչել Վազգեն Ասատրյանին։ Ըստ օրենքի՝ դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո մարզպետարանը նրան պետք է ներկայացներ համայնքին, սակայն ընտրյալ գյուղապետը մինչ օրս …

կարդալ ավելին

Կարգավիճակի տրամադրում՝ առանց նախապայմանների

27.03.2007

Ժնեւում վերջերս կայացած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի` ԼՂՀ-ի հարակից շրջաններից հայկական զորքերի դուրսբերման եւ չճանաչված երկրի համար միջանկյալ կարգավիճակի որոշման մասին հայտարարությունը քննարկումների առարկա դարձավ հանրապետության մի քանի ԶԼՄ-ներում, որոնք քաղաքական ուժերից փորձում էին միջանկյալ կարգավիճակի մասին մեկնաբանություններ ստանալ: ԱԺ պատգամավոր, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Պետրոսյանը գտնում է, որ …

կարդալ ավելին

Գյուղացիների պայքարն ավարտվեց հաղթանակով

23.03.2007

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի բնակիչների պայքարն ավարտվեց հաղթանակով: Մարտի 4-ին տեղի ունեցած համայնքապետի ընտրությունից հետո նորաբակցիներն ընտրությունն անվավեր ճանաչելու հայցով դիմել են Վարդենիսի առաջին ատյանի դատարան։ Նորաբակի գյուղապետի թեկնածուները երկուսն էին` Վարդենիս քաղաքի բնակիչ Արտակ Կարապետյանը եւ նորաբակցի Վազգեն Ասատրյանը: Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր Ա. Պետրոսյան)` երեք օր ընթացող դատական նիստն …

կարդալ ավելին

Գյումրիում փոսեր են կառուցվել

23.03.2007

«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիի «Կարմիր խաչի» եւ թիվ 2 պոլիկլինիկաներին կից կառուցվել են բիոթափոնների ոչնչացման համար 2,5մ խորությամբ փոսեր, որոնք ունեն երկաթ-բետոնե պատեր. անվտանգության նպատակով տարածքները ճաղապատված են: Թափոնը նախ տարանջատվում է փափուկ կամ մետաղյա աղբի, որից հետո լցվում է նախատեսված փոսը: Առաջիկայում քաղաքի որոշ պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների եւս հնարավորություն կտրվի օգտվել այդ …

կարդալ ավելին

Ճոպանուղի Ջերմուկում

23.03.2007

Ջերմուկն այս տարի կունենա նորակառույց ճոպանուղի: Շինարարական աշխատանքները պլանավորված է սկսել ապրիլին կամ մայիսին եւ ավարտել հոկտեմբերին: Ճոպանուղու կառուցման գումարը` շուրջ 1 մլրդ 300մլն դրամ, հատկացվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Ճոպանուղին կունենա մեկ ուղի` ձգվելով շուրջ 1կմ երկարությամբ:

կարդալ ավելին

Նախընտրական «մեռյալ սեզոն»

23.03.2007

Ղարաբաղում նախընտրական շրջանի յուրօրինակ հանգստությունն ու լռությունն արդեն մտահոգիչ է դառնում: Թեեւ «ընդհատակյա» նախընտրական եռուզեռն արդեն սկսվել է, բոլորը կարծես ինչ-որ իրադարձության են սպասում: Ղարաբաղում մարդիկ կատակում են, թե նույնիսկ գյուղապետի ընտրությունների նախընտրական շրջանը չի լինում այդպես խաղաղ ու հանդարտ: Թվում էր, թե Ղարաբաղում գործող եւ 33 հոգանոց խորհրդարանում 12 պատգամավոր ունեցող «Ազատ Հայրենիք» կուսակցության …

կարդալ ավելին