Նավթի գինն աճում է

01/04/2007

Եվրոպայում խոշորագույն՝ Լոնդոնի միջազգային նավթասակարանում մեկ բարելի գնի աճը կազմել Է 2,16 դոլար: Նավթի գինն այժմ հասել է 67,94 դոլարի մակարդակին: Նավթի պահանջարկն ուժեղանում է` մարտի 23-ին իրանցի սահմանապահների կողմից Պարսից ծոցում բռնված 15 բրիտանացի զինծառայողների շուրջ Լոնդոնի եւ Թեհրանի դիմակայության՝ վերջին ժամերին զգալիորեն սրվելու պատճառով: Այսպիսով, աշխարհաքաղաքականությունը վերստին վերածվել է նավթի գների ձեւավորման գլխավոր գործոնի: Դրա հետ մեկտեղ` «Ռոյալ Դատչ Շել» բրիտանա-հոլանդական ընկերությունը դադարեցրել է նավթի արդյունահանումը Նիգերիայի հարավի մի քանի հանքավայրերում՝ երկրի այդ մասում միջհամայնքային ընդհարումների պատճառով: Դրա հետեւանքով համաշխարհային շուկան զրկվել է օրական 664.000 բարել առաջնակարգ որակի նիգերիական նավթի մատակարարումներից: Ընկերությունը չի հաղորդում, թե երբ կարող է վերսկսվել արդյունահանումը կանգնեցված հորատանցքերում: