Մայիսի 30-ին Ղարաբաղում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը, որը կավարտվի հունիսի 19-ին, իսկ դրա հաջորդ օրը կմեկնարկի նախընտրական քարոզչությունը: Մայիսի 29-ի երեկոյան ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ տնօրեն Ալբերտ Ոսկանյանի նամակը, որում մասնավորապես նշվում է. «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԼՂՀ նախագահի` 2007թ. հուլիսի 19-ին կայանալիք ընտրությունները համարում է Արցախի …
կարդալ ավելինԼՂՀ նախագահական ընտրությունների առիթով իր վերջնական դիրքորոշումն է արտահայտել «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը վերջերս կուսակցության երկրորդ համագումարն էր հրավիրել: Կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքերով, «կուսակցությունը որոշել է սեփական թեկնածու չառաջադրել` ելնելով այն գիտակցումից, որ երկրի քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն եւ համախմբվեն նախագահի մեկ թեկնածուի շուրջ»: Նրանք սատարելու են ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ …
կարդալ ավելինՂարաբաղում նախագահական ընտրությունների պայքարը գնալով թեժանում է: Հիմնական պայքարը ծավալվում է առաջադրված 5 թեկնածուներից միայն երկուսի` ԼՂՀ Ազգային անվտանգության պետ Բակո Սահակյանի եւ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի միջեւ։ Մյուս թեկնածուների մասին գրեթե չի խոսվում: Դրան զուգահեռ՝ շարունակվում է խորհրդարանում ներկայացված կուսակցությունների կողմից հռչակված միասնական թեկնածուի շուրջ համախմբումը: Իսկ այդ թեկնածուն ԱԱԾ պետ Բակո Սահակյանն է, որին …
կարդալ ավելինՕրերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Ասել է թե՝ գործածության մեջ կդրվի Օրենսգրքի արդեն փոփոխված տարբերակը, որը, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, կտպագրվի պետական թերթում եւ բրոշյուրի տեսքով կտարածվի ողջ հանրապետությունում: Ս.Նասիբյանի խոսքերով, արդեն պատվիրվել են նոր տեսակի շուրջ 500 քվեախցիկներ, կստեղծվեն մոտ …
կարդալ ավելինԼՂՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, 2007թ. առաջին եռամսյակում հանրապետությունում բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել են 52 առքուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումներ, որոնց քանակը 2006թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 28,8 տոկոսով, իսկ 2006թ. առաջին եռամսյակի համեմատ՝ չի փոխվել: Բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների բարձր տոկոսաչափը գրանցվել է Ստեփանակերտում՝ 73,1 տոկոս (2006թ. չորրորդ եռամսյակում` 80,8 …
կարդալ ավելին10 տարվա ընդմիջումից հետո Ստեփանակերտում մայիսի 9-ին նորից զորահանդես կազմակերպվեց: Առավոտից մայրաքաղաքի Վերածննդի հրապարակը մարդաշատ էր. մարդիկ եկել էին ականատեսը լինելու ԼՂՀ ռազմական կարողությունների ցուցադրմանը: Ղարաբաղ էին ժամանել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, որն, ի դեպ, օրերս ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, զինվորականներ, հյուրեր տարբեր երկրներից: …
կարդալ ավելինՕրերս ԼՂՀ խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերը` Արցախի ժողովրդավարական, Արցախի ՀՅԴ, «Ազատ Հայրենիք», «Շարժում-88» կուսակցությունները հայտարարել են, որ համաձայնելով ԼՂՀ առաջիկա տարիների արտաքին ու ներքին քաղաքականության օրակարգի սկզբունքների շուրջ եւ անցկացնելով լրացուցիչ խորհրդատվություններ, որոշել են հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանել քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Բակո Սահակյանի թեկնածությունը։ Նշված հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ հանդես …
կարդալ ավելինՎերջերս հրապարակվել է Ղարաբաղում 50 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկը, ըստ որի՝ «Բեյզ Մեթըլս» ընկերությունում աշխատում է թվով 1123 մարդ, «Արցախէներգո» ընկերությունում` 918 մարդ, «Ղարաբաղ Տելեկոմում»` 778, «Արցախգազում»` 315, «Ղարաբաղ Գոլդում»` 221: Հանրապետական հիվանդանոցն ունի 199, Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկան`123 աշխատող: «Արցախանտառ» ընկերությունում կա 186 աշխատող, «Արցախփոստում»` 165: 142 …
կարդալ ավելին«Բալա՛ ջան, ինձ համար տարբերություն չկա՝ ո՞վ է նախագահ դառնալու, միայն թե նախագահը էս երկրի ու ժողովրդի մասին մտածի մի քիչ, մեր երեխաները նրա համար են զոհվել, որ պետությունը կայանա»,- ասում է 70-ամյա Նադյա Գրիգորյանը, որի տղան հենց Աղդամում է զոհվել: Տիկին Նադյան Ստեփանակերտում է բնակվում, իսկ ամեն շաբաթ մի քանի օրով ստիպված է լինում …
կարդալ ավելինԱպրիլի 2-ի մամուլի ասուլիսում ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ՀՀ Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու առաջարկություն է ստացել, եւ արդեն տվել է իր համաձայնությունը: Նա նշել է, որ այդ պաշտոնը նույնպես շատ պատասխանատու պաշտոն է, եւ նրա «խնդիրը կլինի ողջ հայ ժողովրդի անվտանգության պաշտպանությունը»: Այն հարցին, թե նախարարը ո՞ւմ է տեսնում …
կարդալ ավելինԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման ավարտին մնացել է մի քանի օր (առաջադրման գործընթացը կավարտվի մայիսի 5-ին): Մինչեւ հիմա առաջադրվել է երեք թեկնածու` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանը եւ ԼՂՀ Կոմկուսի նախագահ Հրանտ Մելքումյանը: Ինչպես արդեն նշել էինք, վերջերս ԼՂՀ խորհրդարանում ներկայացված կուսակցությունները համատեղ հայտարարություն էին ստորագրել` միասնական թեկնածու …
կարդալ ավելինԶբոսաշրջության զարգացման մասին Ղարաբաղում վերջին տարիներին ավելի շատ են սկսել խոսել, քանի որ տարեցտարի զբոսաշրջիկների թիվն ավելանում է, իսկ հանրապետությունում այդ ոլորտի խնդիրների զգալի մասը դեռեւս մնում է չլուծված: Հանրապետությունում լայն թափ է ստանում հյուրանոցների կառուցումը. հյուրանոցներ են կառուցվում ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլեւ Շուշիում եւ այլ բնակավայրերում: Այս երկու քաղաքներում ներկայումս մի քանի հյուրանոցների …
կարդալ ավելինՂարաբաղցիներն այսուհետ ընտրությունների գնալով քվեաթերթիկներում չեն տեսնելու «Բոլորին դեմ եմ» տողը: ԼՂՀ Ընտրական օրենսգրքում այս եւ մյուս փոփոխություններն են ընդունվել ԼՂՀ Ազգային ժողովի ապրիլի 25-ի նիստում: Օրենքի նախագծի առաջին ընդունումից հետո Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողով է մտել 10 առաջարկություն, որից 9-ն ընդունվել է նախագծի հեղինակների կողմից: Ղարաբաղցիների համար նոր քվեաթերթիկներով քվեարկումը հեռու չէ. հուլիսի …
կարդալ ավելինՇահումյանի շրջանում տարիներ առաջ հիմնադրված Քնարավան գյուղը համայնքի կարգավիճակ կստանա: Տեղեկացնենք, որ գյուղը հիմնադրվել է ամերիկահայ բարերար Կարապետ Հարությունյանի եւ նրա ընտանիքի հովանավորությամբ` Կ. Հարությունյանի կնոջ` Քնարի հիշատակին: Կարապետ Հարությունյանի խոսքերով, Քնարավանում կատարված աշխատանքները դեռ կշարունակվեն, եւ նախատեսվում է 50-ից ավելի տներ կառուցել գյուղում եւ իրականացնել տարբեր ծրագրեր: Քնարավանը կարգավիճակ կստանա «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» …
կարդալ ավելին«Ի՞նչ է, Ղուկասյանին պետք է փոխե՞նք»,- Մարտունու շրջանի Ճարտար գյուղում այսպիսի հարց ինձ ուղղեց տարեց մի կին, որն այնուհետեւ մոռանալով իր հանրապետությունում կայանալիք ընտրությունները՝՝ միանգամից սկսեց խոսել Հայաստանի խորհրդարանական ընտրություններից եւ այդ թեմայով իր ունեցած ողջ ինֆորմացիան փորձեց ինձ «տրամադրել»: Այցելելով շրջանի մի քանի գյուղեր եւ շփվելով գյուղաբնակների հետ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք …
կարդալ ավելին«Այս ուսումնական տարում Հաթերքի դպրոցում երեք առաջին դասարան ենք ունեցել»,- այսպես է իր ուրախությունն արտահայտում հաթերքցի Վարդանը, որի հոր` Բարմեն Գրիգորյանի անունով է կոչվում գյուղի միջնակարգ դպրոցը: Նա գյուղի 56 քաջորդիների պես իր կյանքը զոհել է հայրենիքի պաշտպանության համար: Քաջորդիներ, որոնց շնորհիվ այսօր գոյատեւում է նաեւ Մարտակերտի շրջանի ամենամեծ գյուղերից մեկը` Հաթերքը: Արցախյան պատերազմի տարիներին …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկեց ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրումը, եւ առաջին օրն իսկ երկու թեկնածուների առաջադրման նախաձեռնող խմբերը դիմել են ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` ներկայացնելով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այսպիսով հայտնի են ԼՂՀ նախագահի երկու թեկնածուները` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը եւ Արցախի պետական համալսարանի դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը …
կարդալ ավելինՂարաբաղում շարունակվում են ամռանը նախատեսվող նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու նպատակով քաղաքական ուժերի միջեւ հիմնական սկզբունքների համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բանակցությունները հիմնականում ընթանում են խորհրդարանում ընդգրկված 4՝ «Արցախի ժողովրդավարական», «Ազատ Հայրենիք», ՀՅԴ եւ «Շարժում 88» կուսակցությունների միջեւ: Առայժմ ոչ մի քաղաքական ուժ իր վերջնական դիրքորոշումը չի արտահայտել, բացի «Ազատ Հայրենիք» կուսակցությունից, որը խորհրդարանում թվով երկրորդ մեծաքանակ …
կարդալ ավելին2007թ. հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում ԼՂՀ խորհրդարանի քաղաքական ուժերը` Արցախի ժողովրդավարական, «Ազատ Հայրենիք», Արցախի ՀՅԴ եւ «Շարժում-88» կուսակցությունները նախաձեռնել եւ անցկացրել են խորհրդատվական քննարկումներ, որոնց արդյունքում կողմերը համաձայնության են եկել: Նշված կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «ԼՂՀ հռչակումից ի վեր երկրում լուրջ քայլեր են ձեռնարկվել անկախ պետականության հիմքերը դնելու, …
կարդալ ավելինՂարաբաղում կարծես թե նախընտրական շրջանի «ջրերը պարզվում են»: 2007թ. հուլիսի 19-ին նախատեսվող ԼՂՀ նախագահական ընտրություններում իրենց թեկնածության առաջադրումը չեն բացառել արդեն երկու հոգի: Առաջինն ապրիլի 6-ին այդ մասին հայտարարել է ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Իսկ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանն ապրիլի 14-ին «Ազատ Արցախ» թերթին տված ճեպազրույցում ասել է, որ իր առաջադրվելու հավանականությունը …
կարդալ ավելին