«Դրական տեղաշարժ կա, բայց այսօր այդպիսի հայտարարություն չեմ անում, որ համակարգն ընդհանրապես զերծ է նման երեւույթներից»,- անդրադառնալով Առողջապահության համակարգում կաշառակերության երեւույթին` հայտարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել առողջապահության բնագավառում առկա կաշառակերությունների վերաբերյալ: Նույնիսկ նախարար Զոյա Լազարյանին զգուշացվել էր, որ 2-ամսյա ժամկետում …
կարդալ ավելինՓախստականների թեման շարունակում է արծարծվել միջազգային կառույցների եւ մասնագետների շրջանում: Այդ մասին վերջերս խոսել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, նշելով, որ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը հիմա չի քննարկվում: Հայկական կողմը թեեւ նշում է, որ այդ հարցն օրակարգում չէ, բայցեւ ասվում է, որ դա վերջին հարցն է: Ղարաբաղի բնակիչները կտրականապես դեմ են …
կարդալ ավելինՄարտի 12-ին, ԼՂՀ կառավարության որոշմամբ, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է Համլետ Խաչատրյանը։ Վարչակազմի ղեկավար է նշանակվել Էռնիկ Բագրատի Ղեւոնդյանը։ Համլետ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակահատվածում շրջանում բավական բացասական երեւույթներ են տեղի ունեցել: Հենց այդ ժամանակ է սկսվել արտահոսքը շրջանից, բնակիչները մշտապես դժգոհում էին ղեկավարության վերաբերմունքից: Ի դեպ, հենց նույն ժամանակաշրջանում էր Քաշաթաղի հարցը քննարկվել …
կարդալ ավելինՆորաբակի բնակիչները շարունակում են պայքարը։ Մարտի 4-ին տեղի ունեցած ընտրությունից հետո նրանք ընտրությունն անվավեր ճանաչելու հայցով դիմել են Վարդենիսի առաջին ատյանի դատարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբ-կայքում (http://www.elections.am/index.phpգgo=depart_info&tec=23) PDF ֆորմատով տեղադրված ցուցակներն ուսումնասիրելիս պարզվեց, որ համայնքի ղեկավարի թեկնածու Արտակ Կարապետյանն իսկապես չի բնակվել Նորաբակում։ 54851 համարի դիմաց նշված Արտակ Սամվելի Կարապետյանը բնակվում է Վարդենիս քաղաքի Բարեկամության …
կարդալ ավելինՕրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքվի օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ Հայաստան եւ Ադրբեջան է ժամանել` քննարկելու մարտի 14-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման նախապատրաստման հարցը: Համանախագահը հույս է հայտնել, որ այս տարի ԼՂՀ հարցը վերջնականապես կկարգավորվի: Իսկ կարգավորումը, ինչպես միշտ պնդում են, կլինի փոխզիջումների …
կարդալ ավելին«Ես արդեն այդ բոլոր հարցերին պատասխանել եմ, բայց փորձեմ մեկ անգամ էլ պատասխանել: Ինձ համար իրոք ամենակարեւորը երկրի իմիջն է»,- այս մասին մարտի 7-ին Արցախի պետհամալսարանում աստղադիտարանի բացման արարողությունից հետո ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում` պատասխանելով պրոֆեսոր Սոկրատ Խանյանի` նախագահի՝ երրորդ անգամ չառաջադրվելու մտադրության մասին հարցին, ասաց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Պրոֆեսորն ափսոսանքով …
կարդալ ավելինԱնցած շաբաթ գրել էինք Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունից առաջ ստեղծված իրավիճակի մասին։ Մեր կանխատեսումներն իրականացան եւ գյուղապետի ընտրությունը Նորաբակում անցավ բազմաթիվ խախտումներով։ Սակայն, մինչեւ ընտրության արդյունքը ներկայացնելը, տեղական ինքնակառավարման այս մարմնի պատմությունը սկսենք մի քիչ ավելի հեռվից։ Հանգուցյալ Սամվել Կարապետյանը տասներեք տարի եղել է Նորաբակի գյուղապետ՝ չորս անգամ երեք տարի ժամկետով ստանձնել …
կարդալ ավելինՂարաբաղում նախընտրական շրջանն օր օրի նոր «երանգներ» է ստանում: Աստիճանաբար հայտնի են դառնում որոշ կուսակցությունների դիրքորոշումները` կապված նախագահական ընտրությունների հետ: Մինչ Արցախի հանրային հեռուստատեսության եթերում շարունակում են հնչել նախագահ Արկադի Ղուկասյանի՝ ԼՂՀ նախագահի պաշտոնում չառաջադրվելու մասին վերջին հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունները, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը` խորհրդի ընդլայնված նիստում միաձայն որոշել է ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանել Բակո …
կարդալ ավելինԳալիք կիրակի՝ մարտի 4-ին, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է լինելու։ Անցած տարվա նոյեմբերին մահացել է գյուղապետ Սամվել Կարապետյանն, ով այդ պաշտոնը զբաղեցրել է տասներեք տարի։ «Աստված ողորմի իրեն,- ասում է Նորաբակի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Ավագյանը, ով փախստական է Գետաշենից։ -Մահացած մարդու մասին վատ բան չենք ուզում ասել, բայց պետք է այնպես …
կարդալ ավելին«Մեր պահանջն է միջազգային հանրությունից` 1988-1990թթ. Ադրբեջանում հայության նկատմամբ կատարվածը որակել որպես ցեղասպանություն եւ դատապարտել այն: Մեր պահանջն է` հայության իրավունքների վերականգնումը: Սումգայիթի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից տեղահանված հայության նկատմամբ մեր պահանջի իրագործումը կծառայի տարածաշրջանում հանգստության եւ խաղաղության հաստատմանը»,- նշվում է Արցախի երիտասարդական կազմակերպությունների` Սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունն ընդունվել է Հայ …
կարդալ ավելինՓետրվարի 27-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ղարաբաղի հակամարտություն. հասկանալ միմյանց» հայ-ադրբեջանական գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրքի հեղինակներից երկուսը` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւ գրքի խմբագիր Էլինա Պողոսբեկյանի: Ըստ ԵՄԱ նախագահ Բ. Նավասարդյանը՝ գիրքը լույս է տեսել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: Բ. Նավասարդյանի կարծիքով՝ Ժողովրդական դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվել է, եւ …
կարդալ ավելինՇուշիի շրջանի Եղծահող գյուղի 6-ամյա բնակիչ Էդգարն ամեն օր գնում է գյուղի նորակառույց եկեղեցի, մոմ վառում, որ «Երանիկ տատիկն իր համար հեծանիվ բերի»: Իսկ եկեղեցին նորերս կառուցվել է ծնունդով եղծահողցի ռուսաստանաբնակ Ռուդիկ Կասյանի հովանավորությամբ, որը նաեւ ֆինանսավորել էր գյուղի ակումբի վերանորոգումը, նորակառույց դպրոցին համակարգիչներ ու գույք էր նվիրել, ինչպես նաեւ` ցուցաբերել այլ նյութական օգնություն: Գյուղում …
կարդալ ավելինԱրագածոտնում վերականգնվում են խաղողի եւ պտղատու այգիները, հիմնվում` նորերը: Միայն վերջին երկու տարիների ընթացքում հիմնվել է 700 հա պտղի եւ 750 հա խաղողի այգի: Այս պարագայում առաջնահերթ է դառնում բարձր բերքատու նոր տեսակներով տնկարանների հիմնումը: Թեեւ մի քանի համայնքներում կան անհատական փոքր տնկարաններ, սակայն դրանք ակնհայտորեն չեն բավարարում այգետերերի պահանջները: Ուստի հաճախ տնկիները ներմուծվում են …
կարդալ ավելինԱրմավիր քաղաքում հունվար-փետրվար ամիսներին երեխաների ծննդյան միանվագ վճարային համակարգից օգտվել է 142 քաղաքացի, իսկ ընտանեկան նպաստից` 1600 ընտանիք: Կատարվել է եւս 1000 նպաստառու ընտանիքի փաստագրում, այդ թվում` Մեծամոր քաղաքում: Նշենք, որ Արմավիր քաղաքում նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել է:
կարդալ ավելինՓետրվարի 20-ին Արցախի վերածննդի օրն է: Ուղիղ 19 տարի առաջ այս օրը Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 22-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը` լսելով եւ քննարկելով ԼՂԻՄ Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները, որոշեց, ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել …
կարդալ ավելինԼՂՀ պետական բյուջեի սեփական եկամուտները 2006թ. կազմել են 9 մլրդ 387.1 մլն դրամ, ինչը 3.6%-ով գերազանցել է սահմանված ծրագիրը: Հարկային եկամուտները գերակատարվել են բոլոր հարկատեսակների գծով (բացի ակցիզային հարկից), իսկ 2005թ. համեմատ` նշված մուտքերն աճել են 53 %-ով: ԼՂՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 25 մլրդ 991.4 մլն դրամ, որոնք ապահովել են հաստատված ծրագրի 95%-ը: …
կարդալ ավելինՔաղծառայության ոլորտում մարդկային գործոնը հնարավոր չէ ամբողջությամբ բացառել, չնայած, որ տարեցտարի այս առումով առաջընթաց գրանցվում է: Այս միտքն է արտահայտել ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը` օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Խորհրդի նախագահի հավաստմամբ, քաղծառայության խորհուրդ-մարմին-քաղծառայող «եռանկյան» պարագայում միշտ էլ խնդիրներ են ծագում, որոնց լուծման համար օգտագործվում են տարաբնույթ մոտեցումներ: Խորհրդի անդամ Սրբուհի Արզումանյանի …
կարդալ ավելինԼՂՀ նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն հուլիսի կեսերին, իսկ թեկնածուների առաջադրումը կլինի ապրիլի երկրորդ կեսին: ԼՂՀ Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանի խոսքերով, ԼՂՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին կետի եւ Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հանրապետության նախագահի ընտրություններն անցկացվում են նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ: Ընտրությունների անցկացման օրն ԱԺ-ի կողմից նշանակվում …
կարդալ ավելինԿապանի երաժշտական ուսումնարանը, որի 40-ամյակը նշվեց անցյալ տարի, անկասկած Զանգեզուրի մշակութային կյանքի խոշոր կենտրոններից է: Ժամանակին այն ստեղծվեց տարածաշրջանը համապատասխան երաժշտական կադրերով ապահովելու համար: Այսօր, չնայած դժվարին ժամանակներին, կրթօջախը շարունակում է լավագույն ավանդույթները, ավելին` հաստատության տնօրեն Լիաննա Հակոբյանի նախաձեռնությամբ այստեղ ուսում են ստանում «Գեղանկարչություն», «Դիզայն», «Կիրառական զարդարվեստ եւ ժողովրդական արհեստներ», «Էստրադայի երաժշտական արվեստ» եւ «Քանդակագործություն» …
կարդալ ավելինՂարաբաղի հասարակական սեկտորում շարունակվում է նախընտրական «եռուզեռը»: Հերթական սոցիոլոգիական հարցման մի մասը վերաբերում էր մի քանի ամիս հետո նախատեսվող նախագահական ընտրություններին: Իսկ հարցումն այս անգամ նախաձեռնել էր Ղարաբաղի մի շարք հասարակական կազմակերպություններ միավորող Ստեփանակերտի Ռեսուրս-կենտրոնը, որը հարցման միջոցով նպատակ ունի պարզել արցախյան հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները «Իշխանություն-ՀԿ» հարաբերությունների, գալիք նախագահական ընտրությունների ու ԼՂՀ ապագա նախագահի …
կարդալ ավելին