մարզեր

Մոռացված սահմանամերձ Կողբավանը

23.12.2006

Կողբավանցիները խմելու ջուրը գնում են դույլերով: «5 օրը մեկ անգամ մի «ցիստեր» ջուր եմ բերում ու շատ «սիմվոլիկ» գումարով` ընտանիքին 500 դրամ, վաճառում»,- ասում է Կողբավանի համայնքապետ Սերոբ Սերոբյանը: «Ափսոսում ենք նորմալ օգտագործել. մի թաս ջրով մի քանի գործողություն ենք կատարում: Չնայած` հիմա ոչինչ, գիտենք, ու շաբաթը մեկ «ցիստերը» գալիս ա… Բա պատկերացնո՞ւմ եք մեր …

կարդալ ավելին

ԼՂՀ սահմանադրության հանրաքվե. դրական եւ բացասական արձագանքներ

22.12.2006

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեի արդյունքում Արցախի ժողովուրդն անկախության հանրաքվեից ուղիղ 15 տարի անց ունեցավ նաեւ իր նորաստեղծ պետության Սահմանադրությունը: Հանրաքվեի վերաբերյալ մինչ օրս էլ մեկնաբանություններ եւ կարծիքներ են հնչում տեղական եւ միջազգային մի շարք կառույցների կողմից: Հիշեցնենք, որ հանրաքվեին ներկա դիտորդները, որոնք պնդում էին, որ քվեարկությունն անցել է միջազգային չափանիշներին համապատասխան, ոչ …

կարդալ ավելին

Ամենաանմատչելի պաշտոնյան

22.12.2006

Տեղեկատվության մատչելիության թեման ղարաբաղյան լրագրողները շոշափում են տարբեր հավաքույթների, կլոր սեղանների ժամանակ: ԼՂՀ-ում կան այնպիսի պաշտոնյաներ, որոնց հանդիպելը լրագրողներից շատերի համար եթե անհնար էլ չէ, ապա մեծ դժվարություններով է ստացվում: Եվ այսպես, բոլորովին վերջերս ԼՂՀ լրագրողների միությունը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը անց է կացրել սոցիոլոգիական հարցում` տեղեկատվության մատչելիության թեմայով: Հարցմանը մասնակցել է 37 լրագրող, որոնք …

կարդալ ավելին

Օդից կախ շենքը

16.12.2006

Բազմաբնակարան տան մի հատվածը երերուն եւ փայտե սյուների վրա է: Այն պտղունքցի 21 ընտանիքի կացարանն է: Այստեղ ապրելով` բնակիչներն ամեն պահ վտանգի են ենթարկում իրենց կյանքը: Թեպետ շենքի պատերը քարից են ու, թվում է` շատ ամուր, բայց իրականում խարխուլ են ու փլուզման ենթակա: Աստիճանավանդակներից սկսած մինչեւ տանիքը փայտաշեն այդ կառույցը բնակիչները բազմիցս «կարկատել» են ինչպես …

կարդալ ավելին

ԼՂՀ սահմանադրությունը լեգիտիմ է

13.12.2006

Իրենց ակտիվությամբ աչքի են ընկել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչները: Այստեղ քվեարկության իրավունք ունեցողներից 3.837-ն էլ մասնակցել են քվեարկությանը եւ բոլորն էլ «կողմ» են քվեարկել: Պասիվություն է նկատվել մայրաքաղաքում, որտեղ քվեարկողների միջին տոկոսը կազմել է 71 տոկոս: Քվեարկության օրը տոնական տրամադրություն էր մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչը նկատել էին նաեւ Արցախ ժամանած միջազգային դիտորդները: Ստեփանակերտի տարբեր մասերում …

կարդալ ավելին

Ղարաբաղում պատրաստ են հանրաքվեի

13.12.2006

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ղարաբաղում կանցկացվի Սահմանադրության հանրաքվեն: Ուղիղ 15 տարի առաջ` 1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովուրդը հռչակել է իր անկախությունը: Հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները, Սահմանադրության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի հավաստմամբ, սկսվել են դեռեւս երկու-երեք ամիս առաջ։ Հաշվի առնելով նաեւ դրա քաղաքական նշանակությունը, հանձնաժողովը զգալի աշխատանքներ է իրականացրել. նիստեր են գումարել, հանրապետության շրջաններում սեմինար-խորհրդակցություններ …

կարդալ ավելին

Ուջանի գյուղապետը խաբում է ֆրանսահայ բարեգործին

13.12.2006

2005թ. ֆրանսիական «Հույսի եղբայրներ» բարեգործական կազմակերպության տրամադրած 10.000 եվրո գումարով ֆրանսահայ բարեգործ Թագուհի Ալեքսանյանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում սկսվեցին ոռոգման ջրագծերի անցկացման աշխատանքները: 2300մ ջրագծով նախատեսված էր ոռոգել 150 հեկտար տարածք: 150 հեկտար հողամասը, որի համար նախատեսված էր նոր ջրագիծը, նախկինում կոչվում էր «խնձորենիների հողամասեր», սակայն, ջուր չլինելու պատճառով, մարդիկ ստիպված կտրել են ծառերը …

կարդալ ավելին

ԼՂՀ երիտասարդությունը ձեռնամուխ է եղել սահմանադրության քարոզչությանը

13.12.2006

ԼՂՀ Սահմանադրության նախագծի մասին վաղուց գիտի, այդ մասին իմացել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրից: Իսկ Արցախի Հանրային հեռուստատեսության հաղորդումները գյուղում հնարավոր չէ դիտել, որովհետեւ այն շատ ցածր որակով է հեռարձակվում: Հենց այդ է պատճառը, որ գյուղաբնակների մի զգալի մասը տեղյակ չէ Սահմանադրության նախագծից: Վարդանն ասում է, որ հանրաքվեի ժամանակ «այո» է քվեարկելու, քանի որ …

կարդալ ավելին

Լոռում անտառահատումները շարունակվում են

10.12.2006

Լոռու մարզի Արեւածագ գյուղի բնակիչ, անչափահաս Արմեն Սարգսյանը 2006թ. ապրիլի 6-ին, տեսնելով, որ տանը վառելափայտ չկա, հորեղբոր տղաների՝ Սամվելի եւ Մանվելի հետ ձին լծել է սայլին, վերցրել է կացինը եւ մի երկբռնանի սղոց ու ճամփա ընկել` Արեւածագ եւ Մղարթ գյուղերի ճանապարհաեզրից վառելափայտ հավաքելու: Այստեղ նրանք Ձախորդ Փանոսի օրն են ընկել՝ սայլը կոտրվել է: Սամվելը սկսել …

կարդալ ավելին

“Ոչ ոք չգիտի”. տխուր “քյավառյան” պատմություն

08.12.2006

Այդ հարցի պատասխանը նա կիմանա շատ տարիներ անց, ինչ-որ հարցերի պատասխան գուցե այդպես էլ չիմանա: Օրինակ` ինչո՞ւ հատկապես այդ օրը` իր ծննդյան օրը, կախվեց մայրը: Նրա հոգեկա՞նն էր խանգարված, ինչպես պնդում են հորական տատն ու պապը, գլուխը հաճախ ցավելո՞ւց էր, թե՞ հոր հետ հերթական անգամ վիճել էր, գուցե մի ապտակ էլ էր ստացել, ո՞վ գիտի: …

կարդալ ավելին

19 մլրդ 402 մլն դրամ վարկ` Ղարաբաղին

28.11.2006

ՀՀ կառավարությունը 2007թ. ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկի չափը սահմանել է 19 մլրդ 402 մլն դրամ, որը կազմում է ՀՀ պետբյուջեի 4.4 տոկոսը: Քաշաթաղի բյուջեն ընդգրկված չէ այդ գումարում, ուստի որոշ չափով՝ շուրջ 2 մլրդ-ից ավելի դրամով վարկի չափը կավելանա: Այս մասին ԼՂՀ-ում «168 Ժամի» թղթակցին ասել է ԼՂՀ ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի …

կարդալ ավելին

Թույլ տվեք մեռնել առժանավայել

28.11.2006

Թշվառությունը յուրահատուկ հոտ ունի: Դա զգալու համար բավական է այցելել Էջմիածնի Աթարբեկյան 101 հասցեի հանրակացարան, ուր 1988-ից բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները: «Մինչեւ հիմա ոչ մեկը չի եկել, չի հետաքրքրվել մեզանով: Ոնց որ` ոչ եղել ենք, ոչ էլ կանք: Թե ոնց ենք ապրում, ինչ ենք ուտում իրենց տված 10.000 դրամ թոշակով, ինչով ենք տուն …

կարդալ ավելին

Հայաստանը Ղարաբաղին 19 մլրդ 402 մլն դրամ միջպետական վարկ կհատկացնի

28.11.2006

Վերջերս Երեւանում տեղի է ունեցել ՀՀ – ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որը, ըստ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, շատ օգտակար եւ հագեցած էր: Ըստ պայմանավորվածության, ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերն անցկացվում են տարին երկու անգամ` Ստեփանակերտում եւ Երեւանում: Միջխորհրդարանական նիստի, մասնավորապես` այդ ընթացքում քննարկված միջպետական վարկի մասին զրուցեցինք ԼՂՀ Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական …

կարդալ ավելին

ԼՂՀ-ում, ինչպես Հայաստանում

27.11.2006

Դեկտեմբերի 10-ին կկայանա ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն: Ինչպես հավաստիացնում են ԼՂՀ իշխանությունները, Սահմանադրության նախագծի տեքստով բրոշյուրներն արդեն տարածվել են հանրապետության բոլոր շրջանների բնակավայրերում: Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Չլդրան եւ Մարտունու շրջանի Ջիվանի գյուղերի մեր աղբյուրները հայտնում են, որ բրոշյուրները հասել են նշված գյուղերի բնակիչներին, նույնիսկ նախատեսվում է քննարկումներ կազմակերպել գյուղաբնակների շրջանում, սակայն, մեր տվյալներով, Մարտակերտի շրջանի …

կարդալ ավելին

Սխրանքը կկրկնվի՞ խաղաղ օրերում

24.11.2006

Ամեն տարի օգոստոսի 15-ին նշվում է Հադրութի տոնը։ Դա Հաղթանակի օր է։ 1993-ի օգոստոսի տասնհինգը շրջադարձային է եղել ոչ միայն Հադրութի, այլ գուցե նաեւ ամբողջ Ղարաբաղի համար։ 1993-ի այդ օրը ադրբեջանցիներն՝ իրենց հսկողության տակ ունենալով շրջանի տասնչորս գյուղեր, լայնամասշտաբ գրոհ են ձեռնարկել Հադրութ քաղաքի վրա։ Հարձակումը ձախողվել է։ Սկսվել է ադրբեջանցիների բռնազավթած գյուղերի ազատագրումը։ Հադրութցի …

կարդալ ավելին

Երանի տալով գնացողներին եւ նրանց հարազատներին

24.11.2006

Շուշիի կիրճում տեղակայված Քարին տակ գյուղ տանում է պարուրաձեւ, նեղ մի ճանապարհ: Ժայռը կախվել է գյուղի վրա, ասես պահապան լինի: Քարին տակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Միգուցե դա է պատճառը, որ այստեղ առաջին հայացքից չի նկատվում ղարաբաղյան շատ գյուղերին բնորոշ բացարձակ հուսալքության վիճակը: Քարին տակն ապահովված է հեռախոսակապով եւ գազիֆիկացված է, ունի մանկապարտեզ, ուր հաճախում …

կարդալ ավելին

Ո՞ւր ենք շտապում եւ ինչո՞ւ

24.11.2006

Կ. Աթայանը տեղեկացրեց, որ Ղարաբաղում գործող համույթներն ու անհատ կատարողները համերգներով հանդես են եկել ոչ միայն Երեւանում, այլեւ մի քանի այլ քաղաքներում՝ Աբովյան, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի… Ղարաբաղի կամերային եւ «Մռակած» երգչախմբերին, Պարի պետական, «Մենք ենք, մեր սարերը», «Արցախի բալիկներ» համույթներին եւ անհատ կատարողներին համերգների ժամանակ միացել են նաեւ Հայաստանում արդեն հայտնի` ծնունդով ղարաբաղցի երգիչներ Արսեն …

կարդալ ավելին

Կապի ծառայություններ՝ նոր սակագներով

22.11.2006

Ղարաբաղում կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն իր ծառայությունների սակագներում փոփոխություն է կատարել: Նոր սակագները կգործեն դեկտեմբերի 1-ից: Եթե նախկինում բաժանորդները դոլարով էին վճարում ծառայությունների դիմաց, ապա դեկտեմբերի 1-ից արդեն դրամով կվճարեն: «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն անցյալ տարվա հոկտեմբերին կտրուկ (3-6 անգամ) բարձրացրեց ինտերնետ ծառայությունների սակագները, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց ինտերնետ բաժանորդների շրջանում: Հարցը բարձրացվեց …

կարդալ ավելին

ԼՂՀ խորհրդարանում քննարկվել է ջրի խնդիրը

21.11.2006

Ինչպես հայտնի է, այս ամռանը չոր եղանակների պատճառով հանրապետությունում, մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտում ջրամատակարարման առումով լուրջ խնդիրներ են ծագել: Ստեփանակերտի որոշ թաղամասեր ջուր էին ստանում 7-10 օրը մեկ, ինչը բողոք էր առաջացրել: Հենց այդ օրերին էլ որոշում ընդունվեց ամենայն լրջությամբ քննարկել այդ հարցերը եւ գտնել հնարավոր լուծումներ՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար: Լսումներին ներկա էին ԱԺ …

կարդալ ավելին

Դեղնախտը եւ նախընտրական քարոզչությունը

18.11.2006

ԼՂՀ Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի նիստում, կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Վալերի Հարությունյանը Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 120 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների շրջանում դեղնախտի բռնկման մասին հարց բարձրացրեց: Դեղնախտի բռնկման պատճառների մասին տարբեր վարկածներ կան: Մի վարկածով՝ համաճարակի բռնկումը կապված է շենքի խմելու ջրի հետ, որը կոյուղաջրերի հետ մեկտեղ թափվում է պատերից: Մեր տվյալներով, …

կարդալ ավելին