մարզեր

Արտաշատի էլիտար շենքն ու Չաուշի արձանը

17.09.2006

Էլիտար շենքեր կառուցելու գայթակղությունը տարածում է գտել նաեւ Հայաստանի մարզերում: Արարատի մարզի Արտաշատ քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանին կից տարածքում հսկայական տարածությամբ փոս է փորվել բազմաֆունկցիոնալ էլիտար շենք կառուցելու նպատակով: Շենքը կառուցվում է ուղիղ Գեւորգ Չաուշի արձանի առջեւում: Իսկ դա նշանակում է, որ բարձրահարկ շենքի կառուցապատումից հետո արձանն այլեւս չի երեւալու: Էլիտար շենքի կառուցապատողը, սակայն, երկար ժամանակ …

կարդալ ավելին

Նորաշենցիներին ջուր են խոստացել

14.09.2006

Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերականգնումը սկսվել է 2001թ., որը նախաձեռնել է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Այս գյուղի վերականգնմամբ էլ միությունը սկսեց իր աշխատանքները Ղարաբաղում: ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը նախաձեռնել էր 29 տների վերանորոգման աշխատանքները: Գյուղի 22 տների, մանկապարտեզի եւ բուժկետի վերանորոգումն արդեն ավարտված է: Տների կառուցմանը զուգահեռ` այստեղ բնակիչներին կովեր են տրամադրել, սերմացու, նույնիսկ գյուղի համար …

կարդալ ավելին

Նախնադարյան մարդու բնակավայր Ղարաբաղում

14.09.2006

Անցած դարի 70-ական թվականներին ադրբեջանցի գիտնականներն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Ֆիզուլու շրջանի Ազըխ գյուղում հայտնաբերել են նախնադարյան մարդու բնակավայր եւ հնագույն մարդու ոսկոր: Հայտնաբերված իրերը, ոսկորները տեղափոխվեցին Բաքու եւ առայսօր պահվում են Բաքվի թանգարանում: Իրականում խոսքը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավի մասին էր: Պեղումների ժամանակ ադրբեջանցի գիտնականներն օգտագործել էին նաեւ պայթուցիկ նյութեր, …

կարդալ ավելին

«Ինչքան էլ որ դժվար լինի, դի-մա-ցեք…»

13.09.2006

Գյումրին խորհրդավոր քաղաք է: Այստեղ անցյալն ու ներկան միախառնվում են եւ ստեղծում յուրահատուկ մթնոլորտ: Քարուքանդ եղած գործարանի տարածքում ոչխարներ են արածում, կիսախարխուլ նախկին ԿԳԲ-ի շենքի մոտակայքում վերանորոգվում է «Յոթ Վերք» եկեղեցին: «Գորկու» անվան այգում զբոսանքի գնալիս անցնում ես «դոմիկների» կողքով, բարեւում ծանոթներիդ, հիվանդներից հարցնում առողջության մասին, ապա շարունակում ճանապարհդ… Գյումրիում բնակիչների մեծ մասը զբաղվում է …

կարդալ ավելին

Շատ ներկրում ենք, քիչ՝ արտահանում

13.09.2006

Հայաստանից եւ այլ երկրներից Ղարաբաղ են ներկրվում տարբեր տեսակի ապրանքներ, սննդամթերքներ: Օրինակ, Հայաստանից ներկրվում են մրգեր, բանջարեղեն, կանաչի եւ այլն: Ճիշտ է, Ղարաբաղում էլ են զբաղվում նշված մթերքների աճեցմամբ ու մշակմամբ, բայց կան մրգեր, որոնք ԼՂՀ-ում չեն աճում, կամ քիչ քանակությամբ են աճում: Այդ մրգերից է, օրինակ, ծիրանը: Ներկրման ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ …

կարդալ ավելին

Նորաշենում դպրոց բացվեց

13.09.2006

Սեպտեմբերի 11-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում տեղի ունեցավ նորակառույց դպրոցի բացման արարողությունը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ կառավարության անդամներ, շրջանի ղեկավարներ եւ Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներ (ՀԲԸՄ): 8-ամյա դպրոցի կառուցումն իրականացվել է ՀԲԸՄ Լոս Անջելեսի եւ Սիդնեյի մասնաճյուղերի ֆինանսավորմամբ, որոնք շուրջ 38 մլն դրամ են ներդրել: Դպրոցը նախատեսված է 80 …

կարդալ ավելին

Պետական մեկ մանկապարտեզը քիչ է Ղարաբաղի համար

10.09.2006

Առայսօր հանրապետությունում գործում է միայն մեկ պետական մանկապարտեզ, մյուս բոլոր մանկապարտեզները գործում են տարբեր բարերարների հովանավորությամբ: Մանկապարտեզների մեծ ծրագիր են իրականացնում Հայ օգնության միությունը եւ Հայ ավետարանչական ընկերակցությունը: ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ղարաբաղում նախադպրոցական կրթությունն իրականացվում է 21 մանկապարտեզներում` 1 պետական, 2՝ ոչ պետական, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության՝ 7, եւ ՀՕՄ-ի՝ 10 մանկապարտեզներում: Մեկ …

կարդալ ավելին

Վերաբնակները Ղարաբաղում

05.09.2006

Արցախյան պատերազմից հետո տարբեր պատճառներով Ղարաբաղ տեղափոխվեցին նաեւ Հայաստանում բնակվող ընտանիքներ: Նրանցից ոմանք պարզապես հայրենասիրությունից դրդված են Արցախ տեղափոխվել, մի մասը՝ Հայաստանում բնակարանային խնդիրներ ունենալու պատճառով, մյուս մասն էլ` որովհետեւ ծնունդով կամ արմատներով Ղարաբաղից էին եւ այլն: Օֆելյա Ստեփանյանը եւ Աշոտ Բարսեղյանն ամուսիններ են: Նրանք մինչեւ Ղարաբաղ տեղափոխվելն ապրում եւ աշխատում էին Երեւան քաղաքում: Երկուսն …

կարդալ ավելին

Ո՞վ կլինի Ղարաբաղի հաջորդ նախագահը

03.09.2006

2007թ. ԼՂՀ նախագահական ընտրությունների եւ մասնավորապես հաջորդ նախագահի մասին խոսակցություններն ու հասարակության տարբեր շրջանակներում քննարկումները գնալով ավելի են աշխուժանում: Չնայած ընտրություններին դեռ մի ամբողջ տարի կա, սակայն որոշ մարդիկ հանրապետության տարբեր բնակավայրերում այդ ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանքներ են տանում: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Պետրոսյանի եւ ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի կարծիքով, …

կարդալ ավելին

Պարգեւներ՝ ԼՂՀ հռչակման 15-ամյակի կապակցությամբ

03.09.2006

Սեպտեմբերի 2-ին կլրանա ԼՂՀ հռչակման 15-ամյակը, որը հանրապետության տարբեր բնակավայրերում մեծ շուքով կնշվի: Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ են ժամանել տարբեր երկրներից ժամանած պատվիրակներ: Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության պատվիրակության անդամներ, փոխարտգործնախարար Ալան Փլիեւին եւ պաշտպանության ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Իբրահիմ Գասսիեւին: Հյուրերը հանրապետության նախագահին են փոխանցել Հարավային Օսիայի նախագահ …

կարդալ ավելին

Շուշիում Արվեստի համալիր կբացվի

01.09.2006

Շուշիի զարգացմանը վերջին շրջանում ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Քաղաքի վերականգնման համար հիմնադրամներ են ստեղծվել: Արդեն երկրորդ տարին է՝ խոսվում է Շուշիում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին, ինչպես նաեւ մտադրություն կա պետական հիմնարկներից մի քանիսը Շուշի տեղափոխել: Թե այս մտադրությունները երբ իրականություն կդառնան, հայտնի չէ, սակայն մի բան պարզ է, որ հինավուրց ու պատմական այս …

կարդալ ավելին

Ղարաբաղում պատրաստվում են նոր ուսումնական տարվան

01.09.2006

Դպրոցականների ծնողները պատրաստվում են նոր ուսումնական տարվան: Ստեփանակերտի տոնավաճառներում դպրոցական պարագաների համար հերթեր են գոյանում: Ծնողներն, ընդհանուր առմամբ, դպրոցական իրերի գներից չեն բողոքում, քանի որ անցյալ տարվա համեմատ դրանք էապես չեն փոփոխվել: Ստեփանակերտի տոնավաճառներից են դպրոցական պարագաներ գնում նաեւ շրջանների բնակիչները: Որոշ գյուղերում դպրոցական իրերը նաեւ փոխանակում են գյուղատնտեսական տարբեր մթերքների հետ, ինչը, գյուղացիների խոսքերով, …

կարդալ ավելին

Ղարաբաղում անցնում են 12-ամյա կրթության

28.08.2006

Օգոստոսի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին» հարցը: Փոփոխությունը հիմնականում վերաբերում էր հանրակրթական դպրոցներում 12-ամյա կրթությանն անցնելուն, որի նախապատրաստական աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Չնայած պատգամավորներից մի քանիսի կարծիքով` կատարված նախապատրաստական այդ աշխատանքները բավարար չեն, եւ այդ թեմայով պետք էր անցկացնել նաեւ …

կարդալ ավելին

Կնշվի Ղարաբաղի անկախության 15-ամյակը

28.08.2006

Սեպտեմբերի 2-ին լրանում է ԼՂՀ անկախության 15-ամյակը: Անկախ պետության հռչակումը Ղարաբաղում շատերն ամենակարեւոր հաղթանակն են համարում եւ փորձում են այդ անկախ պետության կայացման ու զարգացման գործում իրենց ներդրումն ունենալ: Ամեն տարի այդ օրը Ստեփանակերտում եւ տարբեր շրջաններում հանդիսավորությամբ են նշում: Այս տարի նույնպես մեծ հանդիսավորությամբ կնշվի սեպտեմբերի 2-ը: Այդ օրը հանրապետության տարբեր բնակավայրերում նախատեսվում են …

կարդալ ավելին

Երիտասարդական գիտաժողով՝ Ղարաբաղում

28.08.2006

Վերջին շրջանում հաճախակիացել են Ղարաբաղում համահայկական տարբեր միջոցառումների կազմակերպումը եւ սփյուռքահայ երիտասարդների այցերը: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին է ավարտվել «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որն անց էր կացվում ԼՂՀ մայրաքաղաքում: Մյուս համահայկական երիտասարդական միջոցառումը կանցկացվի սեպտեմբերին: ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության արտադպրոցական եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Մարիաննա Հակոբյանի խոսքերով, արդեն սկսվել են սեպտեմբերի …

կարդալ ավելին

Կասպրչիկը Ղարաբաղում

28.08.2006

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 22-ին Արկադի Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպչիկին: Նա Ա. Ղուկասյանին տեղեկացրել է նույն օրը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացված դիտարկման արդյունքների մասին: Դեսպանը նշել է, որ դիտարկումն անցել է համաձայն նախապես մշակված ծրագրի, եւ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն …

կարդալ ավելին

Ավարտվել է Տիգրանակերտ քաղաքի պեղումների առաջին փուլը

28.08.2006

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» միության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի 5 հոգանոց արշավախումբը օգոստոսի 3-18-ը իրականացրել է Տիգրան Երկրորդ Մեծի կողմից կառուցված Արցախի Տիգրանակերտ քաղաքի եւ շրջակայքի պեղումների առաջին փուլը, որի արդյունքները պեղումների տարածքում օրերս լրագրողներին ներկայացրեց արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Համլետ Պետրոսյանը: Նրա խոսքերով, պեղումների արդյունքում հայտնաբերվել …

կարդալ ավելին

Ղարաբաղում սովորելն ավելի ձեռնտու է

28.08.2006

Ղարաբաղում վաղուց սկսվել են ընդունելության քննությունները: Արցախի պետական համալսարանում արդեն քննություններն ավարտվել են, իսկ մյուս բուհերում դեռ շարունակվում են: Հայտնի է, որ Արցախի տարբեր բուհերում սովորում են հայաստանցի շատ երիտասարդներ, որոնց այստեղ սովորելու պատճառները տարբեր են: Մեր հարցումները ցույց են տվել, որ դիմորդների հիմնական մասը դժվարանում է ընդունվել Երեւանի պետական համալսարան, դրա համար էլ նախընտրում …

կարդալ ավելին

Նորակերտցիներին ոչ ոք չի հիշում

21.08.2006

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղը հիմնադրվել է 1959 թվականին: Նորակերտի տները ժամանակին կառուցել են գերմանացի կալանավորները, իսկ հետագայում այստեղ վերաբնակեցվել են Հայաստանի տարբեր շրջաններից եկած մարդիկ: Մոտ 1100 տնտեսություն ունեցող գյուղի բնակիչները դժգոհում են իրենց ապրելակերպից` ասելով, որ մայրաքաղաքի լրատվամիջոցները չեն այցելում գյուղ, չեն հետաքրքրվում իրենցով: «Էջմիածնի հեռուստաալիքն անգամ ոտք չի դնում էստեղ, չեն մտածում էս …

կարդալ ավելին

Պատերազմից 12 տարի անց

16.08.2006

«Պատերազմից երբեք չեն վերադառնում: Ֆիզիկապես դու կարող ես ետ գալ, բայց հոգեպես երբեք չես վերադառնում»,- ասում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից բժիշկ Արցախ Բունիաթյանը: Նա կարծես գտել է այդ վիճակից դուրս գալու մի տարբերակ` խմում է թթի օղին, ինչպես ինքն է ասում` արեւահեղուկը, եւ առաջարկում այն իրեն այցելողներին: Պատերազմի մասնակիցների հետ մեկ-երկու բառ փոխանակելիս` զգում ես, …

կարդալ ավելին