մարզեր

Բնակարանահատկացման անարդարություններ Գյումրիում

16.08.2006

«Տեսեք,- ասում է գյումրեցի տիկին Ալվարդը` ձեռքն ուղղելով ննջասենյակի պատին, – այստեղից փողոցն է երեւում: Փակել եմ կարտոնով, բայց ձմռանն այնքան ցուրտ է, որ բաճկոններով ենք քնում»: Երկու սենյականոց բնակարանը գրեթե արեւի լույս չի տեսնում, իսկ խոնավության հոտը սովորական է դարձել բնակիչների համար: Մահճակալը պատրաստված է ինչ-որ փայտերով, դոշակի փոխարեն մի քանի շերտ կտորներ են …

կարդալ ավելին

Վերաբնակները հեռանում են, եւ ոչ ոք չի փորձում նրանց կանգնեցնել

16.08.2006

Այգում` թթենու տակ նստած ծերունին մեզ տեսնելով` ձեռնափայտի օգնությամբ տեղից վեր կացավ եւ հրավիրեց իր մոտ: Մեր մոտենալուն պես սկսեց հայհոյել բժիշկներին, որ իր ոտքը չեն կարողանում բուժել, ինքն էլ չի կարողանում աշխատել այգում: Հինգ ամիս առաջ ոտքը ջարդվել է, եւ ոչ մի բան չեն կարողանում անել: «Ինձ ասում են` Լաչինում ռենտգեն ապարատ չկա»,- բողոքեց …

կարդալ ավելին

Ղարաբաղում հանգստանալն էժան հաճույք չէ

16.08.2006

Զբոսաշրջությամբ Ղարաբաղում զբաղվում են երկու գործակալություններ` «Ասպար»-ը եւ «Ստեփանակերտ-տուր»-ը, սակայն զբոսաշրջիկներն Արցախ են ժամանում նաեւ Հայաստանում գործող մի քանի կազմակերպությունների միջոցով, որոնց թվում կան նաեւ այնպիսիները, որոնք չեն համագործակցում ղարաբաղցի գործընկերների հետ: Զբոսաշրջության զարգացման համար առաջնահերթ է համապատասխան ենթակառուցվածքների ապահովման խնդիրը: Հայտնի է, որ զբոսաշրջիկներին հետաքրքրող տեսարժան վայրեր եւ պատմաճարտարապետական հուշարձաններ տանող ճանապարհները հիմնականում վատ …

կարդալ ավելին

Արտաշատում ամեն ինչ ձրի է

08.08.2006

Արտաշատի շրջանին բնորոշ չէ մասսայական արտագաղթը, քանի որ նրանք ամռանը բերք են աճեցնում եւ վաճառում, վառելափայտ կուտակում, իսկ ձմռանը տաք-տաք ղավուրմա ու չիր ուտում: Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի-23 փողոցի գազոնները թաղված էին աղբի մեջ, նախկին սրճարանն, արդեն երկու տարի է, ինչ դադարել էր ծառայել հասարակության լայն խավերին, քանի որ այն ինչ-որ աղանդավորական համայնքի տնօրինության …

կարդալ ավելին

Գյուղացին վատ է ապրում

08.08.2006

«Շատ բան մի գրի, էդ երկու բառը հերիք է»,- ասում է Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Հենզել Դարբինյանը: Սակայն այդ երկու բառից հետո նա եւ իր հարեւանները սկսեցին մանրամասն ներկայացնել իրենց կյանքի հոգսերն ու դժվարությունները: Նրանք հավատացնում էին, որ նույն դժվարին վիճակում են նաեւ Տավուշի, Լոռու, Սյունիքի ու Հայաստանի մյուս բոլոր մարզերի գյուղացիները: Մասիսը թեեւ …

կարդալ ավելին

Քաշաթաղի հիվանդանոցը դարձել է վճարովի

08.08.2006

Հիվանդանոցը վերանորոգում է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը: Կառավարությունը ֆինանսական միջոցներ չունի հատկացնելու հիվանդանոցներին, վերաբնակների տների վերանորոգմանը, սակայն նույն կառավարությունը կարողացել է 18 մլն դրամ հատկացնել` Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի նստավայրը երկու մետրով լայնացնելու համար: Հուլիսի 22-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի հիվանդանոցը նշեց հիմնադրման տասնամյակը: Ստեղծման օրվանից անվճար այս հիվանդանոցը հուլիսի մեկից դարձել է վճարովի: Գլխավոր բժիշկ Արցախ …

կարդալ ավելին

Ալավերդու հիվանդանոցը փակվում է

08.08.2006

Հուլիսի 11-ին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը մարզպետարանի առողջապահական հիմնարկների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հանձնարարել է մարզպետարանի ֆինանսական աշխատողներին ուսումնասիրել «Ալավերդու հիվանդանոց» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը եւ այն սնանկ ճանաչելու եւ լուծարելու համար մտնել դատարան: Սա հաստատեց նաեւ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Միքայելյանը: «Ալավերդուց Վանաձոր 40 կմ է, թող հիվանդներին տեղափոխեն Վանաձոր»,- խորհրդակցության ժամանակ ասել է մարզպետը: Ալավերդի …

կարդալ ավելին

Արդյոք ամե՞ն ինչում է «պետությունը մեղավոր»

28.07.2006

Կոտայքի մարզի Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի հարակից տարածքում, ամայի դաշտերով պատված մայրուղու եզրին ջարդուխուրդ եղած մի շինություն է երեւում, որի բակում երեխաներ են խաղում: Պարաններին կախված լվացքից հասկանում ենք, որ այդտեղ մարդիկ են ապրում: Նախկինում երկրաբանների շենքն է եղել, սակայն 1990-92թթ. այստեղ տնավորվել են մի քանի ընտանիքներ: Շենք մտնելու համար մեծ զգուշություն է պետք, քանի որ …

կարդալ ավելին

Նոր շենքեր` ազատամարտիկների համար

28.07.2006

Ղարաբաղում ամենաառաջնային խնդիրներից է բնակարանաշինությունը: Պետության եւ բարերարների միջոցներով այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն դեռեւս կան բազմաթիվ բնակարան չունեցողներ` զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներ, փախստականներ եւ այլն: Իսկ տների գները գնալով աճում են: Մեր հարցումները ցույց են տվել, որ Ստեփանակերտում մեկ սենյականոց բնակարան կարելի է ձեռք բերել 12-15 հազար դոլարով, երկու սենյականոց բնակարանների համար առնվազն …

կարդալ ավելին

Ջրամատակարարումը կկարգավորվի

28.07.2006

«Հունիսյան երաշտը բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել ջրամատակարարման ոլորտում: Անցած տարի դրանից խուսափելու համար համայնքի տարածքում 5 արտեզյան ջրհորներ են փորվել, վերանորոգվել եւս 2-ը, որոնք ի վիճակի են մոտ 9 հազար խորանարդ մետրից ավելի ջուր հանել»,- այս մասին փաստել է Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, նման քանակությամբ ջրով կարելի է քաղաքի …

կարդալ ավելին

Ստեղծվել է Էթիկայի հարցերով հանձնաժողով

28.07.2006

Հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագիրը: Ըստ հրամանագրի, հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը. Մուրադ Պետրոսյան-հանձնաժողովի նախագահ, Ալեքսանդրա Ավանեսյան, Վալերիկ Խաչատրյան, Գեորգի Պետրոսյան, Կարեն Սաղյան, Անդրանիկ Սարգսյան, Վարդգես Ուլուբաբյան: Մուրադ Պետրոսյանը «Չտո դելատ» հեղինակային թերթի հիմնադիր-խմբագիրն է, նաեւ` «Բարոյական վերածնունդ» կուսակցության ղեկավարը: …

կարդալ ավելին

Չարենցավանում հարգարժան Գաբրիել հրեշտակին են սպասում

26.07.2006

Կեսօրին՝ օրվա ամենաթեժ ժամերին Չարենցավանի փողոցները սակավամարդ են: Այստեղ մարդիկ հոգնած են: Չարենցավանի՝ քաղաք լինելու մասին վկայում են միայն բարձրահարկ շենքերը: Իսկ առաջին հայացքից այն գյուղ է հիշեցնում: Ճանապարհի եզրին գտնվող «Փոստից» ձեռնափայտով մի ծերունի է դուրս գալիս: Նա մոլորված կանգնում է «Փոստի» դռան առաջ: Մտածում եմ՝ երեւի եկել է թոշակ ստանալու: Սակայն քիչ անց …

կարդալ ավելին

Դիլիջանի երեխաները վարակված են եղել դիզենտերիայի հարուցիչով

26.07.2006

Հուլիսի 11-13-ին, սննդային թունավորումների պատճառով, Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված 3 մանկապարտեզների թվով 30 երեխաների մոտ ախտորոշվել է դիզենտերիա աղիքային ինֆեկցիա: Դիլիջանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլ. Ավանյանի հավաստմամբ, հոսպիտալացված երեխաներն առողջացել են եւ դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց վիճակը համարվում է բավարար եւ սահմանված է ամբուլատոր բուժհսկողություն: Իսկ Տավուշի մարզային փորձագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Նազինյանը տեղեկացրեց, թե …

կարդալ ավելին

Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Ստեփանակերտում

26.07.2006

Օրերս Ստեփանակերտում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն օծեց Սուրբ Աստվածածին մայր-եկեղեցու հիմքում դրվող առաջին քարերը: Օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները` ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ: Հենց նախագահն էլ դրեց եկեղեցու առաջին հիմնաքարը: Եկեղեցու հիմքում նաեւ ԼՂՀ իշխանություններին, հոգեւոր առաջնորդներին, եկեղեցու ճարտարապետ Գագիկ Երանոսյանին, շինարար Ֆրունզիկ Ֆրիգորյանին եւ ողջ հայ ժողովրդին ուղղված …

կարդալ ավելին

Չեն տեսել

23.07.2006

Հուլիսի 20-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գյունտեր Ֆոլկին: Հանդիպման ընթացքում Գ. Ֆոլկը ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալին է փոխանցել ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի հաշվետվությունը` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի գոտում տեղ գտած հրդեհների մասին: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ԼՂՀ Արտաքին գործերի …

կարդալ ավելին

«Սեւ գաղութ»

23.07.2006

Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժն անցկացնող կալանավորները դժվար թե հարմարվեին Չարենցավանի «Սեւ գաղութի» պայմաններին: Այստեղ ապրելն արդեն դանդաղ ինքնասպանություն է: Նկարում պատկերված շինությունը Կոտայքի մարզի Չարենցավանի նախկին «Սեւ գաղութ» կոչվող շենքն է, որտեղ ներկայումս մարդիկ են ապրում: Հայաստանի կալանավայրերը «Սեւ գաղութի» համեմատ ճոխություն են թվում: Թեեւ գաղութային ռեժիմով մարդկանց պահելը նրանց դաստիարակելու միտում ունի, սակայն …

կարդալ ավելին

Քաղաքապետն էլ է զարմացած

23.07.2006

«Ստեփանակերտի քաղաքապետարանի եկամուտներն աճում են «ստվերային» ռեսուրսների «երեւարկման» հաշվին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը: Քաղաքապետի խոսքերով, այս տարի համայնքների, այդ թվում` Ստեփանակերտի պետական դոտացիաները կրճատվել են 30 տոկոսով: Սակայն այս փաստն այդպես էլ անհասկանալի է քաղաքապետի համար, մանավանդ ՀՆԱ-ի աճի նման լավ ցուցանիշների պայմաններում: Նա միաժամանակ փաստեց, որ այնուամենայնիվ քաղաքապետարանն իր սեփական …

կարդալ ավելին

Տարածաշրջանի ամենաթանկ լճափը

21.07.2006

Ճիշտ է, այս տարի ավելի շոգ է, քան անցած տարիներին, բայց այդ հանգամանքը մեր հայրենակիցներին բոլորովին էլ չի ստիպել ավելի երկար հանգստանալ Սեւանի ափին: Հակառակը, այս տարվա աննախադեպ շոգը մեր հայրենակիցներին մեծ թափով քշեց դեպի Քաբուլեթի: Որքան էլ անտրամաբանական լինի, այնուամենայնիվ, Վրաստանի ծովափնյա այդ հանգստավայրն ավելի մատչելի է, քան Սեւանի հանգստյան գոտիները: Թեպետ կարծիք կա, …

կարդալ ավելին

ԼՂՀ-ով են հետաքրքրվում

21.07.2006

Ինչպես վկայում են Ադրբեջանի 13 քաղաքներում եւ 15 շրջաններում անցկացված հարցման արդյունքները, ադրբեջանցիների մեծ մասին լրատվամիջոցներում հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղի հարցը: Ըստ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության, հարցվածների 53%-ին լրատվամիջոցներում ամենից շատ հետաքրքրում է ԼՂ-ի հարցը: 46%-ը հետաքրքրվում է առավելապես միջազգային իրադարձություններով: Նույն հարցախույզի համաձայն, մարդիկ հետաքրքրված չեն քաղաքական կուսակցությունների վերաբերյալ նյութերով: Հարցման արդյունքները վկայում են, որ …

կարդալ ավելին

Պաշտոնյա դիմորդները երկուս են ստացել

21.07.2006

Ղարաբաղում շարունակվում է բուհ ընդունվողների փաստաթղթերի ընդունման գործընթացը: Դա, թերեւս, միայն մասնավոր բուհերին է վերաբերում, որոնք ընդունելությունը երկու փուլով են կատարում. մեկը` մինչեւ Արցախի պետական համալսարանի ընդունելության քննությունների սկիզբը, մյուսը` դրանից հետո: Օրերս այդ գործընթացն ավարտվել է Արցախի պետական համալսարանում: Հանրապետական ընդունող հանձնաժողովի տվյալներով, ընդհանուր առմամբ, դիմել են 977 դիմորդ, որը 32-ով գերազանցում է 2005-2006թթ. …

կարդալ ավելին