Ինչպես վկայում են Ադրբեջանի 13 քաղաքներում եւ 15 շրջաններում անցկացված հարցման արդյունքները, ադրբեջանցիների մեծ մասին լրատվամիջոցներում հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղի հարցը: Ըստ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության, հարցվածների 53%-ին լրատվամիջոցներում ամենից շատ հետաքրքրում է ԼՂ-ի հարցը: 46%-ը հետաքրքրվում է առավելապես միջազգային իրադարձություններով: Նույն հարցախույզի համաձայն, մարդիկ հետաքրքրված չեն քաղաքական կուսակցությունների վերաբերյալ նյութերով: Հարցման արդյունքները վկայում են, որ ադրբեջանցիների երկու երրորդը թերթ չի գնում: