մարզեր

Ո՞ւր է կառավարության հատկացրած ցորենը

18.11.2006

«Այ, դուք զանգել եք, ես իմացել եմ»,- ասաց Բազումի համայնքապետ Վանիկ Պլուզյանը: Այս տարվա երաշտի հետեւանքները մեղմելու համար Բազում գյուղին, ըստ Լոռու մարզպետարանի տրամադրած փաստաթղթերի, հատկացվել է 500 կիլոգրամ աշնանացան ցորեն: Իրականում ցորենը գյուղ չի հասել: Եթե հասներ էլ, ապա երաշտի հետեւանքները հնարավոր չէր լինի մեղմել հենց միայն այն պատճառով, որ գյուղում արդեն երեք տարի …

կարդալ ավելին

Ուսուցիչը պայքարում է անօրինականությունների դեմ եւ պատժվում

18.11.2006

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի դպրոցի 2002 թվականի սեպտեմբերին տրված սեփականության վկայականի հատակագծում հստակ գծագրված է 3 կառույց` դպրոցի մասնաշենքը, ջեռուցման կաթսայատունը եւ կիսակառույց մի շինություն: Վերջինիս հիմքը դրվել է դեռ 1981-82 թվականներին, սակայն այդպես էլ մինչեւ վերջ չի կառուցվել: Իսկ 2002 թվականի նոյեմբերին Կոտայքի մարզպետարանից դպրոցին ուղարկված «Սեփականության իրավունքով հատկացվող գույքի փոխանցման ակտում» դպրոցի հաշվեկշռում …

կարդալ ավելին

Ընդվզում մարզպետի, նրա վարորդի ու շուկայի դեմ

18.11.2006

Վանաձորի կենտրոնական մասում գործող գյուղմթերքների շուկան հայտնի է որպես Լոռու մարզպետի շուկա, որի տերը, ըստ փաստաթղթերի, նրա վարորդն է: 2500 քառակուսի մետր տարածքով առեւտրի այս կետում կեսգիշերից մինչեւ վաղ առավոտ տեղի է ունենում գյուղմթերքների մեծածախ, ապա նաեւ՝ մանրածախ առեւտուր: Գոյության ութերորդ տարում շուկան դարձել է հարակից շենքերի գլխացավանքի առարկա, հունից ու համբերությունից հանել բնակիչներին: «Մեխի …

կարդալ ավելին

Հապճեպությունն անթույլատրելի է

17.11.2006

Դեկտեմբերի 10-ին կկայանա ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, Սահմանադրության հանրաքվեին հատկացված է 36 միլիոն դրամ: Ընտրացուցակներն արդեն պատրաստ են, իսկ ԼՂՀ Սահմանադրության լրամշակված ու վերջնական տեսք ստացած տարբերակը կտպագրվի եւ մոտ օրերս կտրամադրվի տեղամասային ու ընտրատարածքային հանձնաժողովներին։ Հայտնի է, որ մի քանի հազար տպաքանակով տպագրված Սահմանադրության բրոշյուրները կտարածվեն նաեւ …

կարդալ ավելին

«ՀետաքրքրությունՆերը փոխվում են, բայց ի վնաս մեզ»,- ասում է Էդուարդ Աղաբեկյանը

17.11.2006

Վերջերս լրատվամիջոցներն անդրադարձել էին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ նա բավարարված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի ունեցած դերակատարմամբ: Ըստ Է. Աղաբեկյանի՝ Ռուսաստանը սկսել է կառուցողական դեր կատարել Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ: Հայաստանի ենթակառուցվածքների հիմնական մասն անցել է ռուսաստանյան ընկերությունների ձեռքը: Այս ֆոնին` ի՞նչ նախաձեռնություններով հանդես կգա Ռուսաստանը: Այս հարցերի պատասխանը ստանալու …

կարդալ ավելին

Օգնեք Քաշաթաղի հայերին

17.11.2006

Երեկ հայաստանյան եւ արցախյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «168 Ժամը», Քաշաթաղի հայերի պաշտպանության միությունից բաց նամակ էին ստացել` ուղղված ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին: Նամակագիրները վերջիններիս ուշադրությունը հրավիրում էին Հայաստանի եւ Սփյուռքի մամուլում վերջերս լույս տեսած մի շարք հրապարակումների վրա, որոնք անդրադառնում են Քաշաթաղի շրջանում սոցիալ-տնտեսական պայմանների հետզհետե վատթարացմանը: «Որպես հետեւանք, հայերը հեռանում են այս …

կարդալ ավելին

ԼՂՀ նախագահի հանդիպումներն ԱՄՆ-ում

17.11.2006

Նոյեմբերի 23-ին կայանալիք «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ԼՂՀ Հադրութի շրջանի ենթակառուցվածքների վերականգնմանը նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա բարեգործական հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը օրերս մեկնել էր ԱՄՆ: Նոյեմբերի 7-ին Նյու Յորքում ԼՂՀ նախագահն այցելել է Հայ ընդհանուր բարեգործական միության (ՀԸԲՄ) կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: …

կարդալ ավելին

Ղարաբաղում պատրաստվում են հեռուստամարաթոնի

10.11.2006

Նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում կայանալիք ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 4-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին «168 Ժամին» տեղեկացրին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Այցի շրջանակներում նախատեսված են ԼՂՀ նախագահի բազմաթիվ հանդիպումներ ԱՄՆ Արեւմտյան եւ Արեւելյան ափերի հայկական համայնքների՝ գործարար, քաղաքական, հասարակական եւ կրոնական շրջանակների ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերին հրավիրած …

կարդալ ավելին

Մենք հիմա էլ կոմանդոսների կարիք ունենք

10.11.2006

Պատերազմի ընթացքում 32 զոհ են տվել: «Մեր գյուղի համար 32 զոհը մեծ թիվ է, սակայն մենք հպարտ ենք եւ համարում ենք, որ Ղարաբաղի ազատագրումը սկսվել է Տողից ու Կոմանդոսով»,- գտնում է Գալյա Ամիրջանյանը: Այսօր Տողում առավել հարգված են եւ հեղինակություն են վայելում այն մարդիկ, ովքեր անմիջական շփում են ունեցել Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ: Հատկապես հպարտանում …

կարդալ ավելին

«Թուֆենկյան հիմնադրամն» Արցախում

10.11.2006

Նրանց մի մասը փախստականներ են Ադրբեջանից, մի մասն այստեղ է տեղափոխվել Հայաստանից, մյուս մասն էլ` Ղարաբաղի տարբեր բնակավայրերից, որոնց տները պատերազմի տարիներին ավերվել են: Նորակառույց տները հարմարավետ են, ապահովված սառը եւ տաք ջրով: Յուրաքանչյուր տան հարեւանությամբ կառուցված է անասնագոմ: Լյուդմիլան եւ Մարտիկը իրենց հինգ երեխաների հետ վարձով էին ապրում Ազոխ գյուղում: Մեկ տարի առաջ Մարտիկը, …

կարդալ ավելին

Բնակելի շենք՝ սպաների համար

04.11.2006

ԼՂՀ Պաշտպանության բանակը (ՊԲ) շարունակում է բնակելի շենքեր կառուցել բանակի սպայական կազմի համար: Օրերս ՊԲ կողմից կառուցված բնակելի շենքի հանդիսավոր բացում տեղի ունեցավ Մարտունի քաղաքում: Մարտունու շրջանում սա սպաների ընտանիքների համար կառուցված թվով 2-րդ բնակելի շենքն է: Բացմանը ներկա էին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը, շրջվարչակազմի ղեկավարը, Մարտունու քաղաքապետը, ինչպես նաեւ՝ տեղի բնակիչներ: ՊԲ հրամանատարը, …

կարդալ ավելին

Հադրութի շրջանային հիվանդանոց

03.11.2006

Անցյալը 65-ամյա Համո Բաբայանը համաճարակաբան է, հասարակական կարգով զբաղեցնում է Հադրութի հիվանդանոցի փոխտնօրենի պաշտոնը։ 1984-ին, երբ կառուցվել է հիվանդանոցի նոր շենքը, նրան նշանակել են գլխավոր բժիշկ։ Այդ պաշտոնը վարել է մինչեւ 1994 թվականը։ Պատերազմի ընթացքում ղեկավարել է նաեւ զինվորական բժշկական ծառայությունը։ «Բնիկ հադրութցի եմ։ Բժշկական կրթությունս ստացել եմ Երեւանում, Երեւանի բժշկական ինստիտուտն եմ ավարտել, հետո …

կարդալ ավելին

Միայն մեկ դեմ

03.11.2006

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվել է միայն մեկ հարց՝ ԼՂՀ Սահմանադրության նախագծի երկրորդ ընթերցումը։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փաստեց, որ առաջին ընթերցումից եւ հանրային քննարկման փուլն անցնելուց հետո փաստաթղթի վերաբերյալ ստացվել են զգալի թվով առաջարկություններ, այդ թվում՝ 127-ը՝ պատգամավորական խումբ-խմբակցություններից եւ առանձին պատգամավորներից։ Նիստի օրակարգը հաստատելուց …

կարդալ ավելին

Պահանջվում են արագ եւ որակով

03.11.2006

Ղարաբաղում ճանապարհների կառուցումն ու վերանորոգումն իրականացվում է ոչ միայն բյուջետային, այլեւ՝ բարերարների միջոցներով: Դրա ամենավառ ապացույցներից են Գորիս-Ստեփանակերտ եւ Հյուսիս-Հարավ մայրուղիները, որոնք կառուցվել են համայն հայության միջոցներով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարների հաշվին: Ճիշտ է, Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի մի մասի շինարարությունը դեռ շարունակվում է, բայց Ղարաբաղում, ինչպես ասում են, հույսը չեն կորցնում: …

կարդալ ավելին

Ղարաբաղում բնակարանների գներն աճում են

01.11.2006

Ղարաբաղում աստիճանաբար աճում են բնակարանների գները: Եթե մի քանի տարի առաջ Ղարաբաղում տուն կարելի էր ձեռք բերել առավել էժան գներով, ապա հիմա բնակարանների գները համարյա թե հավասարվում են Երեւանի բնակարանների գներին: Գներն աճում են ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլեւ՝ հանրապետության տարբեր շրջաններում, մասնավորապես` Շուշիում եւ Մարտունիում: Չնայած գների այդպիսի դինամիկային, այստեղ շարունակվում են անշարժ գույքի …

կարդալ ավելին

Ղարաբաղի իշխանությունները չպետք է համաձայնեն

31.10.2006

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը համաձայն են ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) կողմից առաջարկվող ղարաբաղյան կարգավորման սկզբունքներին, սակայն փաստաթղթում ներկայացված որոշ տարրերին համաձայն չեն: Իսկ ի՞նչ սկզբունքներ են համաձայնեցվել, ի՞նչ տարրերի մասին է խոսքը, արդյո՞ք դրանք ձեռնտու են Ղարաբաղին: ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ …

կարդալ ավելին

Դրա համար էլ գյուղը չի ապրում

29.10.2006

Առաքյուլը Լեռնային Ղարաբաղի հնագույն գյուղերից է։ Արցախյան շարժումից հետո սովետական զինվորների եւ ադրբեջանցիների համատեղ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հայաթափվել է։ Նախկին գյուղից ոչինչ չի մնացել։ Միակ հիշատակը նախորդ դարի սկզբին կառուցված եկեղեցին է, որն ադրբեջանցիները չեն կարողացել քանդել։ Գյուղի տարեց բնակիչ Երվանդ Ղահրամանյանը ձեռագիր հինգ հատորում շարադրել է բռնագաղթի ընթացքը։ Առանձին մի հատոր էլ նվիրել է …

կարդալ ավելին

Ներկան անցնում է աննկատ

29.10.2006

Հադրութի քաղաքապետարանից փոքր-ինչ ներքեւ մի ռեստորան կա։ Մարդիկ ասում են` «Էմիլի ռեստորան», սակայն ցուցանակը հուշում է, որ եկել ես «Մհերի մոտ»: Ի տարբերություն նմանատիպ այլ հաստատությունների, Էմիլի ռեստորանը մաքուր է, ոճավորված, մատուցվող սնունդն էլ` տարբեր «խորոված-քյաբաբ» ստանդարտից։ Ճաշացուցակ չկա։ Կարող ես պատվիրել ինչ ուզում ես, եթե պատվերդ դուրս չի գալիս շուկայում կամ քաղաքի խանութներում եղած …

կարդալ ավելին

Ջրի հերթն Ազոխում շուրջօրյա է

29.10.2006

Օգոստոսի 14-ին տասներկուամյա Մարիամ Դոլուխանյանը մոտ 3 ժամ` դույլերը ձեռքին, կանգնած էր Հադրութի շրջանի Ազոխ գյուղի աղբյուրի մոտ: Այդ օրը Մարիամի համար Ազոխում անցկացրած մյուս օրերից ոչնչով չէր տարբերվում: Մարիամն ապրում Է Ստեփանակերտում: Ազոխ եկել է տատ ու պապի մոտ: «Օրեր են եղել, երբ ավելի երկար եմ կանգնել: Երբ մեծահասակներ են գալիս աղբյուր, արեւի տակ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հեռանում Քաշաթաղից

25.10.2006

Ամուսնու՝ Հմայակ Սարգսյանի հետ 40 տարի են ապրել: Ամուսինը Իրկուտսկ քաղաքում էր ծառայում, երբ նրանք ծանոթացան: «Բնիկ բերձորցի է, բայց եղբայրը Բաքվում էր ապրում, եւ մենք այնտեղ ապրեցինք մինչեւ 1988-ի հայերի հանդեպ կատարված հայտնի դեպքերը: Հունվարի 19-ին, երբ հայերի հալածանքները սկսվեցին, ամուսնուս եւ երեխաներիս ճանապարհեցի Հայաստան, իսկ ես միառժամանակ մնացի այնտեղ: Հայկական բոլոր ջարդերն իմ …

կարդալ ավելին