մարզեր

Ադրբեջանցիները չհասան իրենց մուրազին

22.05.2006

Վերջերս տարբեր լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, որ մայիսի 10-14-ը Մոսկվայում կայացած տուրիստական միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող ղարաբաղյան կազմակերպության շնորհանդեսի անցկացմանը խոչընդոտել են ադրբեջանցի մի խումբ երիտասարդներ` կազմակերպելով բողոքի ակցիա, եւ որ «նրանց ճնշման տակ ղարաբաղցիները հավաքել են իրենց ցուցավանդակը»: Հիշեցնենք, որ ցուցահանդեսին մասնակցում էր Ղարաբաղում գործող «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն: Գործակալության ղեկավար Սերգեյ Շահվերդյանի …

կարդալ ավելին

Քննարկում Վանաձորում

20.05.2006

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախօրեին Վանաձորում կազմակերպել էր քննարկում` նվիրված 1994թ. մայիսի 12-ին հրադադարի կնքման 12-ամյակին: Քննարկմանը մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ղարաբաղյան հակամարտության նախապատմությունն ու ընթացքը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության նախագահ Կարեն Օհանջանյանը: Ըստ նրա՝ խաղաղության ձեռքբերումը միջանկյալ փուլ է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության ճանաչման …

կարդալ ավելին

Նոր հաճընից մարդիկ փախչում են

20.05.2006

Պաշտոնական մեկնաբանության հետ միասին դա հաստատեցին նաեւ բնակիչները: Նման վիճակ նրանց համար ապահովել էր ադամանդագործությունը: Այդ քաղաքում կան ադամանդ վերամշակող մոտ 1 տասնյակ մեծ ու փոքր գործարաններ ու արտադրամասեր, որտեղ աշխատում էին մոտ 3000 նորհաճընցիներ` 100-350 դոլար ամսական աշխատավարձով: Իսկ ավելի հմտացած վարպետները պայմանագրով մեկնում էին աֆրիկյան երկրներ` ադամանդի վերամշակման գործարաններում աշխատելու: Այնտեղ նրանք եռակի-քառակի …

կարդալ ավելին

Հայաստանում ընտանիք կազմելը մե՞ղք է

19.05.2006

Նա այնքան նեղսրտած է, որ չի կարողանում բառերն արտահայտել այնպես, որ հասկանալի լինի, անգամ չի կարողանում կարգին լաց լինել, թեթեւանալ: Նրա գեղեցիկ, բաց կապույտ աչքերը կարմրում են, որովհետեւ արցունքները չեն հոսում, կուտակվում են ինչ-որ մի տեղ: Լաց է լինում, բայց ոչ այնպես, որ թոթափվի, դրա համար էլ թունավոր զոբ է առաջացել: Ասում է, որ պարբերաբար …

կարդալ ավելին

«Հայերի հանդեպ բռնությունները սկսվել են ավելի վաղ»

19.05.2006

Շուշիում ստեղծված «Կաճառ» գիտական կենտրոնի նախաձեռնությամբ օրերս կազմակերպվեց 1988թ. մայիսի 16-18-ը Շուշիի հայ ազգաբնակչության բռնի տեղահանման թեմայով գիտական կոնֆերանսը: Կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը ներկայացրեց 1988թ. մայիսի առաջին կեսին Շուշիում ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ իրականացված բռնությունների, նրանց տեղահանման հետ կապված փաստերը: Նրա խոսքերով, 1988-ի Շուշիի դեպքերը, որոնք Ղարաբաղում հայերի առաջին էթնիկական զտումներն են …

կարդալ ավելին

«Մենք գործ ունենք ահաբեկիչների հետ»

18.05.2006

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովում կազմակերպվեցին «Կոլցո» ռազմագործողություն. Ադրբեջանի եւ ԽՍՀՄ իշխանությունների բռնարարքները` ԼՂ եւ հարակից շրջանների հայ խաղաղ բնակչության նկատմամբ» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնք նպատակ ունեն պետական, քաղաքական եւ հասարակական շրջանակների ուշադրությունը սեւեռել 15-ամյա վաղեմության իրադարձությունների վրա։ Լսումներին, որը նախաձեռնել էր ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, մասնակցում էին ինչպես ԱԺ պատգամավորներ, այնպես էլ` հանրապետության …

կարդալ ավելին

Բանկերը Ղարաբաղում կակտիվանան

18.05.2006

Մայիսի 13-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի եւ հայաստանյան բանկերի միության պատվիրակությունները` ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանի գլխավորությամբ, մեկնել են ԼՂՀ` Բանկերի միության եւ ԿԲ խորհրդի համատեղ արտագնա նիստին մասնակցելու: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն, այցի նպատակը ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ տնտեսական զարգացման հեռանկարներին, բանկերի դերի ակտիվացմանն, …

կարդալ ավելին

ԼՂՀ Սահմանադրությունը նման կլինի ՀՀ Սահմանադրությանը

18.05.2006

Ինչպես հանձնաժողովի նիստից հետո նշել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը, Սահմանադրությունն ընդունվելու է մինչեւ այս տարվա վերջը: Լրագրողների հարցին, թե արդյոք ԼՂՀ Սահմանադրությունը նման կլինի՞ ՀՀ Սահմանադրությանը, պարոն Հյուսնունցը պատասխանել է. «Անպայման պետք է նման լինեն, սակայն հաշվի է առնվելու նաեւ Ղարաբաղի առանձնահատկությունները»: Օրերս դիմեցինք Ռ. Հյուսնունցին, պարզաբանելու, թե որքանո՞վ է իրական Սահմանադրությունը մինչեւ …

կարդալ ավելին

Ոչ մի թիզ հող չենք տա

14.05.2006

Տարածքների վերաբերյալ վերջին շրջանում հակասական հայտարարություններ են արել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնյաները: ՀՀ պաշտպանության փոխնախարար, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը բացառել է հողերի վերադարձը: «Ես պատրաստ եմ թույլ չտալ հողերի վերադարձ, եթե նման փորձեր լինեն»,- ասել է նա: Բավական հետաքրքիր հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մայիսի 8-ին Ստեփանակերտի Սպայի տանը կայացած` …

կարդալ ավելին

Շուշիի վերականգնումն առաջնահերթ է

14.05.2006

Ամեն տարի Ղարաբաղում մայիսի 9-ը նշվում է յուրահատուկ շուքով, քանի որ այն ոչ միայն ֆաշիզմի դեմ հաղթանակի, այլ ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրն է: Այդ օրը տոնական միջոցառումներ են կազմակերպվում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Շուշիում եւ հանրապետության մյուս բնակավայրերում: Արդեն 14 տարի է անցել Շուշիի ազատագրումից: 1992 թվականից հետո Շուշիում շատ բան է …

կարդալ ավելին

«Քըրք Քըրքորյանին տեսնեմ՝ նոր մեռնեմ»

14.05.2006

Մեզ հետ զրույցից ու իր անկեղծությունից հանկարծ զգուշանալով՝ մեզ հարցնում է՝ «Ումուդ, էսքան տարի մի օր մեր դուռը թակող չի եղել, հարցնող չի եղել՝ մեռա՞ծ ենք, սա՞ղ ենք: Դու հո օրգանի աշխատող չե՞ս, կարող ա՞ ուրիշ նպատակով ես եկել»: Քյավառցի Արաքսի տատը նախապես զգուշացնում է, որ խոսակցության ընթացքում իր զայրույթին շատ ուշադրություն չդարձնեմ: Նա թեեւ …

կարդալ ավելին

Շնորհակալություն, դուք ազատ եք

08.05.2006

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով, մայիսի 4-ին ԼՂՀ նախկին դատախազ Մավրիկ Ղուկասյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական: Այս մասին մեր թղթակցին հայտնել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ Մավրիկ Ղուկասյանն այս տարվա փետրվարի 6-ին նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնից` երկարամյա ծառայության թոշակի անցնելու կապակցությամբ: ԼՂՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արմեն Զալինյանը, …

կարդալ ավելին

Գերլարված իրավիճակ Արմավիրում

07.05.2006

Արմավիրի բնակիչներն այնքան վախեցած են իրենց քաղաքում տիրող «բեսպրեդելից», որ խմբագրություն ահազանգելով՝ մեզ հրավիրեցին Արմավիր՝ մեր աչքով տեսնելու-համոզվելու: Հասկանալի պատճառներով խնդրեցին չհրապարակել իրենց անունները: Նրանք մեզ հետ զրույցում հույս էին հայտնում, որ թերթի հրապարակման միջոցով իշխանությունները կտեղեկանան քաղաքում տիրող պայթյունավտանգ իրավիճակի մասին: Բնակիչներն ասում են, որ Արմավիր քաղաքը տնօրինում են քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը (Շախտի …

կարդալ ավելին

Աշտարակյան կծիկը նոր է բացվում

07.05.2006

«168 Ժամ»-ի նախորդ համարում տպագրված «Դաշնակի «վզյալի» Աշտարակ» հրապարակմանը բազմաթիվ տարաբնույթ արձագանքներ ենք ստացել: Զանգահարում էին մեր հոդվածի հերոսներից եւ հայտնում, թե իրենք երբեք կապ չեն ունեցել նման պատմությունների, առավել եւս` դաշնակցական կուսակցության հետ: Զանգահարում էին նաեւ Աշտարակի բնակիչները եւ եղածին նոր պատմություններ ավելացնում: Նրանք զարմանում էին, թե ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա Երեւանում չեն …

կարդալ ավելին

Էլեկտրաէներգիայի հարցը լուծվել է

07.05.2006

Արցախյան պատերազմից հետո, երբ Քաշաթաղի շրջանում սկսվեց վերաբնակեցման ծրագիրը, այստեղ բնակություն հաստատող մարդկանց համար որոշակի արտոնություններ էին սահմանված: Շրջանի բնակիչները մի քանի տարի ազատված էին նաեւ էլեկտրաէներգիայի վճարներից: Ժամկետի ավարտից հետո նրանք պետք է մուծեին այդ վճարները, սակայն չգիտես ինչու բնակիչները շարունակում էին չվճարել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց: Այս ամենի արդյունքում 2006թ. փետրվարին ԼՂՀ Քաշաթաղի շրջանում …

կարդալ ավելին

ՏԻՄ ընտրություններ` նաեւ ԼՂՀ-ում

07.05.2006

Ապրիլի 30-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական եւ արտահերթ ընտրություններ են անցկացվել ԼՂՀ 12 համայնքներում` Ասկերանի շրջանի Լուսաձոր, Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան, Նոր Մարաղա, Մարտունու շրջանի Զարդանաշեն, Քարահունջ, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Քարին Տակ, Քաշաթաղի շրջանի Արծվաշեն, Ձորափ եւ Տանձուտ համայնքներում: Քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններ են կայացել նաեւ Շուշի քաղաքում, որտեղ քաղաքապետի թեկնածուները երկուսն …

կարդալ ավելին

15 տարի է անցել Գետաշենի դեպքերից

07.05.2006

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանն անդրադարձել է դեպքերին նախորդած մի քանի իրադարձություններին: Նրա խոսքերով, 1991թ. հունվարի 14-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ` լուծարվել է Շահումյանի շրջանը, որի բնակչության 80 տոկոսից ավելին հայեր էին, այն Ադրբեջանի Կասում-Իսմայիլովի շրջանի հետ միասին մտել է նոր կազմավորված վարչական միավորի կազմ, որն անվանվել է Գերամբոյի …

կարդալ ավելին

Թուրքիան դժգոհ է

01.05.2006

Թուրքիայի Արտգործնախարարությունը նախօրեին հայտարարել է, թե Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ վնասել են Կանադայի եւ Թուրքիայի հարաբերությունները: «Մենք վիրավորված ենք վարչապետի մեկնաբանություններից, որոնք սատարում են ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի անհիմն մեղադրանքները»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Կանադայի վարչապետը ողջունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Նա հիշեցրել է, որ …

կարդալ ավելին

Հոլոքոստ է

01.05.2006

Նախօրեին Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածն անվանել է «հոլոքոստ»: «Հոլոքոստը՝ լինի դա հայերի թե հրեաների հոլոքոստ, իրականում մեծ աղետ է, սակայն հասկանալի արդյունք է այս քաղաքակրթության, որը կորցրել է բարոյական արժեքները: Հոլոքոստները ոչ թե առանձին պետությունների, այլ ողջ մարդկության, արդի քաղաքակրթության խնդիրն են: Դրանք այս քաղաքակրթության խայտառակությունն են»,- …

կարդալ ավելին

Փոփոխություն Վանաձորի ՀԺԿ գրասենյակում

01.05.2006

2005թ. ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորը բաժանվել է դարբինյանականների եւ նրանց հակառակորդների: Այս հանգամանքը մեկ անգամ եւս ընդգծվեց ապրիլի 22-ին ՀԺԿ Վանաձորի գրասենյակում, որտեղ Լոռու մարզի թիվ 36 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը քաղաքացիների ընդունելություն էր կազմակերպել: «Էստեղ ոչ մի դարբինյանական մարդ չկա»,- Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմնակիցներին ակնարկելով՝ կարծիք հայտնեց սպասասրահում գտնվող …

կարդալ ավելին