Նախօրեին Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածն անվանել է «հոլոքոստ»: «Հոլոքոստը՝ լինի դա հայերի թե հրեաների հոլոքոստ, իրականում մեծ աղետ է, սակայն հասկանալի արդյունք է այս քաղաքակրթության, որը կորցրել է բարոյական արժեքները: Հոլոքոստները ոչ թե առանձին պետությունների, այլ ողջ մարդկության, արդի քաղաքակրթության խնդիրն են: Դրանք այս քաղաքակրթության խայտառակությունն են»,- ելույթ ունենալով Պրահայում անցկացվող Կրթության նախարարների համաժողովում` ասել է Վացլավ Հավելը: Հարկ է նշել, որ Չեխիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել: