Վանաձորի քիմիական համալիրը առաջիկայում նոր սեփականատեր կունենա՝ ի դեմս ռուսական մի ընկերության, որին պատկանում է նաեւ Ռուսթավիի ազոտական պարարտանյութերի գործարանը: Այս մասին Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ հայտարարեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Իսկ առայժմ քիմիական համալիրի կարբիդի արտադրամասի (որ վերջերս կարճ ժամանակով վերագործարկվել էր) պարապուրդը պատճառաբանվում է Ուկրաինայի ներքաղաքական անկայուն վիճակով: Հիշեցնենք, որ քիմիական համալիրի 50%-ն էր …
կարդալ ավելինԴա վերաբերում է մասնավորապես «Օրինաց երկիր» կուսակցությանը, որի անդամ Մելիք Մանուկյանը («Բութուլ Մելո» մականունով, որին ՀՀ ԱԺ-ում ասում են՝ «Շշերի Մելիք»), պատգամավոր դառնալու համար Գառնիի բնակիչներին ոսկե սարեր էր խոստանում: Վերջինս, ունենալով շշերի գործարան, իր եկամուտները բազմապատկելուց բացի, երբեւէ չի հետաքրքրվում ընտրազանգվածով: Ասում են՝ ընտրությունների ժամանակ պաշտոնյաները գյուղացիների փրկչի դերը ստանձնած այցելությունների ու հանդիպումների հարցում …
կարդալ ավելինԱպրիլի 18-ին, ժամը 23:00-ի սահմաններում Արտաշատի քաղաքային հիվանդանոցից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, սպանված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ: Պարզվել է, որ սպանվածն Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 1954-ին ծնված, «Մսկուլ Հարութ» մականունով, Արտաշատ քաղաքի Հոկտեմբերյան փողոցի վրա գտնվող գյուղատնտեսական շուկայի տնօրեն` Հարություն Հարությունյանն է: Մեր տեղեկություններով` …
կարդալ ավելինԽորհրդային տարիների խնայդրամարկղերի ավանդների վերադարձման մասին կառավարության որոշումը Վանաձորում խանդավառություն չի առաջացրել, քանի որ այդ որոշմամբ այն տրվելու է 70 եւ ավելի տարեկան այն քաղաքացիներին, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստ ստացողների ցուցակում: «Հերիք չէ, որ նպաստից զրկվել ենք, տարիներով վաստակած ավանդներից էլ ենք զրկվելու»,- դժգոհում էին այն թոշակառուները, ովքեր 1000 դրամով թոշակի ավելացման հետեւանքով զրկվել …
կարդալ ավելինԱպրիլի 19-ին, վաղ առավոտյան, Վանաձորի Կ. Դեմիրճյան 26 եւ 28 շենքերի բնակիչները մի ցավալի տեսարանի ականատես եղան՝ քնաթաթախ վիճակում մոտ կես ժամ ահուսարսափ ապրելով: Աղբահավաքների հմուտ ջանքերով ու ոգեւորիչ ձայնարկություններով այրվում էին 2 շաբաթ առաջ Դեմիրճյան 28 շենքին կից պուրակում հատված եղեւնիները (որոնց ծառահատմանն «168 ժամն» անդրադարձել էր ապրիլի 8-ին): Դրանց մի մասը, հատվելուց հետո, …
կարդալ ավելինՎերջիններս այնքան բորբոքված են իրենց իրավունքների ոտնահարման պատճառով, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանին անվանում են «Հազարան բլբուլ» «հեքիաթի հրեշ», ով պատրաստվում է հազարավոր ընտանիքներին իր քմահաճույքով զրկել ոռոգման ջրից: Բանն այն է, որ տիկին Նաղդալյանը պատրաստվում է Վայոց ձորի Արտաբույնք գյուղի Արփա գետից հոսող վտակի ռեսուրսներն օգտագործելով` հիդրոկայան կառուցել, ինչն այնքան է վշտացրել …
կարդալ ավելինՕրերս ԼՂՀ Մարտունու շրջանի Շեխեր գյուղ էր այցելել գյուղում արդեն հայտնի բարերար Կարպիս Նիկողոսյանը: Նա ԼՂՀ քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանի հետ այցելել էր գյուղ՝ տեղում քննարկելու նոր ծրագրի՝ դպրոցի մարզադահլիճի կառուցման հետ կապված խնդիրները։ Հիշեցնենք, որ 2002թ. Շեխեր գյուղում շահագործման է հանձնվել միջնակարգ դպրոցի 132 տեղանոց նոր շենքը, որը կառուցվել եւ ամբողջությամբ կահավորվել էր ֆրանսահայ …
կարդալ ավելինԱվելի քան 7 ամիս է, Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի դատավոր Ա. Ալավերդյանի վարույթում է գտնվում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի նախկին դասախոս Աելիտա Չիբուխչյանի հայցն՝ աշխատանքում վերականգնման վերաբերյալ: Գործի քննության ձգձգումը սկզբում պատճառաբանվել է դատավորի՝ այլ գործերով ծանրաբեռնվածության հանգամանքով, այնուհետ՝ իբր այդ գործի հետ որոշակի առնչություն ունեցող մեկ այլ գործի ելքով: Այս համատեքստում …
կարդալ ավելինԻնչպես Վանաձորում տեղի ունեցող պետական այլեւայլ միջոցառումներ, բարձրաստիճան հյուրերի այցեր, աշխատանքային խորհրդակցություններ, վերջերս «տանեցտանու» կարգավիճակով է անցել նաեւ Հայաստանում Բուլղարիայի դեսպանի այցը Վանաձոր: Տվյալ դեպքում, սակայն, դա այնքան էլ զարմանալի չէ, որքան այն, որ Լոռու մարզպետի փոխարեն դեսպանին ընդունել եւ քաղաքում «ման է տվել» Վանաձորի քաղաքապետը, որը նաեւ «սեփականաշնորհել» է հայ-բուլղարական ընկերության Վանաձորի մասնաճյուղի «Պատվավոր …
կարդալ ավելին28-ամյա Դավիթը ծնվել ու մեծացել է ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում: Նրանց ընտանիքը մեծ է, բայց շատ համերաշխ: Տարիներ առաջ քույրն ամուսնացել է ու մեկնել Ռուսաստան: Այնուհետեւ Դավիթն էլ է ամուսնացել, իսկ վերջերս նաեւ` փոքր եղբայրը: Այժմ բոլորն ապրում են միասին: «Մեծ ընտանիքի հոգսերը բնականաբար շատ են: Ինչ արած, փորձում ենք համատեղ աշխատանքով պահել ընտանիքը»,- …
կարդալ ավելինԳյումրիում արդեն սովորական են դարձել կիսաքանդ եւ ջրով լի նկուղներ ունեցող շենքերը, պարբերաբար անձրեւաջրերով ողողվող տնակային թաղամասերը: Սակայն Թբիլիսյան թաղամասի Սիմաֆոր կոչվող թիվ 20 շենքն, ի տարբերություն մյուսների, աչքի է ընկնում զարմանալի դիմացկունությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ այդ շենքը կառուցված է ջրի վրա: Բնակիչների խոսքերով, պատճառը շենքի տարածքով անցնող Խորղովա գետակն է, որի մակարդակը երկրաշարժից …
կարդալ ավելինՀետպատերազմյան այդ դժվար տարիներին գործող դիսկո-ակումբներն այսօր, չգիտես ինչու, չկան, եւ այսօրվա երիտասարդները զրկված են այդ ժամանցային վայրից օգտվելուց: Ստեփանակերտում հիմա կա մի փոքրիկ դիսկո-ակումբ, որտեղ, ինչպես երիտասարդներն են ասում, հավաքվում են հիմնականում դպրոցահասակ պատանիներ ու աղջիկներ: Գյուղաբնակ երիտասարդների հետ ունեցած զրույցներում շատերը նշում են, որ իրենց բնակավայրում չկա նույնիսկ մի սենյակ, որտեղ երիտասարդները կարող …
կարդալ ավելինՄարաղայի ողբերգությունը պատերազմի օրենքներով չի կարելի համարել ռազմագործողություն, որովհետեւ Մարաղան եղել է ոչ թե ռազմական հենակետ, այլ խաղաղ բնակավայր: Այդ գործողությունը պետք է որակել որպես խաղաղ բնակչության, մարդկության նկատմամբ կազմակերպված հանցագործություն, որի համար միջազգային օրենքներով պատժի վաղեմության ժամկետ գոյություն չունի, եւ երբեւէ այդ վանդալիզմի կազմակերպիչներն ու անմիջական իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության, ինչպես ԼՂՀ, այնպես …
կարդալ ավելինՀետեւելով վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվող հայ-ադրբեջանական շփման գծի իրադրության վերաբերյալ նյութերին, կարելի է եզրակացնել, որ իրադրությունը սահմանում շատ վատ է: Սա, իհարկե, այն դեպքում կարելի է եզրակացնել, երբ այդ պահին բնակվում ես Ղարաբաղից դուրս: Վերջերս հասարակության տարբեր շրջաններում շատ են խոսում այն մասին, որ ՌԴ-ում, արտասահմանյան երկրներում եւ նույնիսկ Հայաստանում բնակվող հարազատները, ընկերներն ու …
կարդալ ավելինԱրցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքները շարունակում են բողոք-դիմումներ հղել ԼՂՀ Ազգային ժողովին: Նամակների քննարկման նպատակով օրերս ԱԺ անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հանձնաժողովը նիստ է հրավիրել: Նիստին ներկա էին ԼՂՀ պաշտպանության եւ սոցապահովության նախարարները, Ստեփանակերտի քաղաքապետը, բնակարանների տրամադրման կառավարական հանձնաժողովի նախագահը, պատգամավորներ, զոհված ազատամարտիկների այրիներ, լրագրողներ: Ինչպես նիստի ժամանակ նշեց Անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հանձնաժողովի նախագահ …
կարդալ ավելինՎանաձորում մի կողմից ծառատունկ է, մյուս կողմից՝ ծառեր են հատվում: Օրերս Կ. Դեմիրճյան 28 շենքին կից գտնվող մի քանի եղեւնիներ ոչնչացվեցին (թերեւս, այդտեղ բացօթյա սրճարան հիմնելու նպատակով. ասվածի համար հիմք է ծառայում այն, որ տարածքը ցանկապատվել է): 2 ծառեր էլ հատվեցին Խորենացու փողոցի սկզբնամասում՝ նախկին զինկոմիսարիատի շենքի մոտ, եւս մեկը՝ Խորենացի-Լազյան խաչմերուկում՝ ապրիլի 5-ին: Իսկ …
կարդալ ավելինԱպրիլի 5-ի ժամը 21:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրիի Պուշկինի փողոցի 106/029 տնակում, ինչի հետեւանքով մահացել է տնակի միակ բնակիչ, 1951թ. ծնված Սամվել Հակոբի Նանիջանյանը: Հրդեhը նկատել են հարեւանները, ովքեր էլ ահազանգել են Հրշեջ ծառայություն: Դիակի վրա բռնության կամ այրվածքի հետքեր չեն հայտնաբերվել. մահը վրա է հասել հրդեհի հետեւանքով առաջացած թունավոր գազերից: Պատահարի պատճառը կպարզի …
կարդալ ավելինՎանաձորի իշխանություններն առաջիկայում կհայտնվեն հերթական բարդ իրավիճակի առջեւ: Ելնելով այն հանգամանքից, որ իշխանությունները սկսել են տարածքային հավակնություններ ցուցաբերել քաղաքային մարզադաշտի նկատմամբ, Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահը, որն օրերս մամուլի ասուլիս էր հրավիրել, դատական գործընթաց է սկսել քաղաքապետի դեմ՝ բողոքարկելով մարզադաշտը քաղաքապետի կողմից սեփականաշնորհելու հանգամանքը: Ի դեպ, Վանաձորում սա սպորտի բնագավառում միակ «բախումնային» իրավիճակը չէ: Վերջերս …
կարդալ ավելինԹափառող շների հետ կապված խնդիրները Գյումրիում սրանում են հատկապես գարնանը: Այգաբաց եւ Կոմիտաս փողոցներում արդեն գրանցվել է շների կողմից մարդկանց վրա հարձակման 2-րդ դեպքը: Իսկ այդ փողոցները տանում են դեպի դպրոցներ: Բնակիչներից մեկ խոսքերով, կատաղած շները հարձակվել են մոր եւ դպրոցահասակ երեխայի վրա՝ պատառոտելով շորերը եւ վնասելով երեխայի ոտքը: Բնակիչները հնարավորինս աշխատում են շրջանցել այն …
կարդալ ավելինՇիրակի մարզում շարունակվում են գրիպի դեմ պատվաստումները: Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Թայիլյանի հավաստմամբ, երկու օրից մարզ կներկրվի պատվաստանյութի մեծ խմբաքանակ: Դրանով կպատվաստվեն մարզի սահմանամերձ շրջանների 2-14 տարեկան շուրջ 3500 երեխաներ: Նշենք, որ վերջին անգամ մարզ ներկրված պատվաստանյութի խմբաքանակը ներարկվել էր մարզի համաճարակաբաններին, վարակաբաններին ու համապատասխան բուժհաստատությունների բուժքույրերին: Մարզում գրիպի դեմ պատվաստվողների …
կարդալ ավելին