Վանաձորում մի կողմից ծառատունկ է, մյուս կողմից՝ ծառեր են հատվում: Օրերս Կ. Դեմիրճյան 28 շենքին կից գտնվող մի քանի եղեւնիներ ոչնչացվեցին (թերեւս, այդտեղ բացօթյա սրճարան հիմնելու նպատակով. ասվածի համար հիմք է ծառայում այն, որ տարածքը ցանկապատվել է): 2 ծառեր էլ հատվեցին Խորենացու փողոցի սկզբնամասում՝ նախկին զինկոմիսարիատի շենքի մոտ, եւս մեկը՝ Խորենացի-Լազյան խաչմերուկում՝ ապրիլի 5-ին: Իսկ Տիգրան Մեծ, Խորենացի փողոցներում էլ զուգահեռաբար արդեն մի քանի օր է՝ ընթանում է «էտում» անվան տակ իրականացվող «ծառախուզման» գործընթացը. որոշ դեպքերում այն վերածվում է ծառերի «գաճաճացման»: