Կասպրչիկը Ղարաբաղում

28/08/2006

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 22-ին Արկադի Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպչիկին: Նա Ա. Ղուկասյանին տեղեկացրել է նույն օրը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացված դիտարկման արդյունքների մասին: Դեսպանը նշել է, որ դիտարկումն անցել է համաձայն նախապես մշակված ծրագրի, եւ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Նրանք անդրադարձել են նաեւ հակամարտող կողմերի շփման գծում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցերի: